Ալեքսանդրա Չեսնոկովա (ռուս.՝ Чеснокова, Александра Семёновна, սեպտեմբերի 2, 1908(1908-09-02), Մորշանսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1988(1988-12-08), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ և Լենիգրադի նկարիչների միության անդամ[1]։

Ալեքսանդրա Չեսնոկովա
Ծնվել էսեպտեմբերի 2, 1908(1908-09-02)
ԾննդավայրՄորշանսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1988(1988-12-08) (80 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդրա Չեսնոկովան ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 2-ին Մորշանսկում, Տամբովի նահանգում։ Հայրը` Ալեքսանդր Չեսնոկովը, աշխատել է որպես երկաթուղային վարպետ, մայրը` Եկատերինա Չեսնոկովան, աշխատել է սլաքավարուհի։ Ընտանիքում կար յոթ երեխա։ Յոթամյա դպրոցը ավարտել է Օմսկում։ 1928 թվականին նույն տեղում ավարտել է գեղարվեստական տեխնիկումը և ուղեգրով մեկնել է Մոսկվա` ուսումը շարունակելու և այնտեղ ընդունվել է Վխուտեմաս։ 1930 թվականին Մոսկվայի և Լենիգրադի ինստիտուտների` Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի մեջ միավորվելուց հետո տեղափոխվել է Լենիգրադ[2]։ Սովորել է Ալեքսանդր Սավինովի և Ռ. Ֆրենցի մոտ։ 1931 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու` նկարիչ Վլադիսլավ Անիսովիչի (1908-1969) հետ։ 1932 թվականին ավարտել է ինստիտուտը` մոնումենտալ գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է Լենիգրադի Մարտիշկինո ավանի հանգստյան տան պատերի մոնումենտալ որմնանկարչությունը[3]։

1935 թվականին Չեսնոկովան ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ և 1937 թվականին ավարտել է այն Իսահակ Բրոդսկու արվեստանոցում` գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Պողպատի փորձարկում» նկարը[4]։

Ցուցահանդեսներին սկսել է մասնակցել 1935 թվականից` ցուցադրելով իր աշխատանքները Լենիգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ։ Հիմնականում աշխատել է թեմատիկ նկարների և դիմանկարների ժանրում։ 1938 թվականին դարձել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։ Նախապատերազմական տարիներին դասավանդել է Լենիգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանում, գեղարվեստի միջնակարգ դպրոցում և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1941 թվականին երեք երեխաների հետ տարհանվել է Նովոսիբիրսկ, որտեղից Լենիգրադ է վերադարձել 1944 թվականին։

Ալեքսանդրա Չեսնոկովայի ստեղծագործություններից են «Մենք կվերադառնանք» (1943 թվական), «Դեպի ճակատ» (1944 թվական), «Մարտիկի պատմությունը»[5] (1951 թվական), «Խոսում է Մոսկվան» (1969 թվական), «Երիտասարդ ընտանիքը»[6] (1971 թվական), «Ֆիզիկոս Է. Եգորովայի դիմանկարը»[7] (1974 թվական), «Ֆիզիկոս Մ. Ռեպինի դիմանկարը»[8] (1977 թվական) և այլն։

Ալեքսանդրա Չեսնոկովան մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 8-ին, Լենիգրադում` 81 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.145.
  2. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.185. Л.4.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.41.
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.46.
  5. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.21.
  6. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.185. Л.14.
  7. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.23.
  8. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.24.

Աղբյուրներ

խմբագրել
  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.185.
  • Всесоюзная выставка молодых художников. Каталог выставки. — М: ГТГ, 1939.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.21.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.23.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.24.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.74.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.384, 388, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.41, 46.