Ալեքսանդրա Մանուկյան

հայ նկարիչ

Ալեքսանդրա Ռուբենի Մանուկյան (օգոստոսի 2, 1976(1976-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ-գրաֆիկ։

Ալեքսանդրա Մանուկյան
Ի ծնեԱլեքսանդրա Ռուբենի Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 2, 1976 (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1982) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1990)
Մասնագիտություննկարչուհի և նկարազարդող
Ակտիվ շրջանգեղանկարիչ-գրաֆիկ

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Մանուկյանի դուստրն է։

Կենսագրություն խմբագրել

1978-1982 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1985-1990 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժնում, 1992-1994 թվականներին՝ Լոս Անջելեսի առևտրա-տեխնիկական քոլեջի դիզայնի բաժնում, 2002-2004 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանի գրաֆիկական դիզայնի բաժնում։ 2012 թվականից դասավանդում է Գլենդելի «Ալեքսանդրա Մանուկյան արտ ստուդիայում»։

Գործերին բնորոշ են աբստրակտ և իրապաշտական ընկալումների օրգանական միահյուսումը («Ալեքսանդրա», 1997, «Կապույտ դիմակ», 1998, «Առլեկին», 1998)[1]։

Ցուցահանդեսներ է ունեցել Սանտա Մոնիկայում, Սիդնեյում, Դեթրոյթում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել