Ալեքսանդրա Աննենսկայա (ռուս.՝ Алекса́ндра Ники́тична А́нненская, հունիսի 29 (հուլիսի 11), 1840[1][2][3][…], Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 6 (19), 1915[1][3][4] կամ մայիսի 19, 1915(1915-05-19)[3][4], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մանկավարժ և հայտնի մանկագիր։

Ալեքսանդրա Աննենսկայա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29 (հուլիսի 11), 1840[1][2][3][…]
ԾննդավայրՊսկովի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էմայիսի 6 (19), 1915[1][3][4] (74 տարեկան) կամ մայիսի 19, 1915(1915-05-19)[3][4] (74 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմանկագիր, գրող, լրագրող և թարգմանչուհի
ԱմուսինNikolai Annensky?[5]

Պյոտր Տկաչյովի քույրը և Ն. Աննենսկու կինը[6]։

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Աննենսկայան ծնվել է 1840 թվականին։ Հոր՝ ճարտարապետ Նիկիտա Տկաչյովի մահից հետո մոր հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, սովորել է գերմանական գիշերօթիկ դպրոցում 1851-1856 թվականներին և 16 տարեկանում քննություններ է հանձնել տնային ուսուցչուհու կոչման համար։

1865 բացել է մասնավոր դպրոց փոքր տարիքի երեխաների համար (1867 թվականին փակել է այն` անբավարար միջոցների պատճառով), այնուհետև դասավանդել է կիրակնօրյա դպրոցում։ 1861 թվականին բնակություն է հաստատել քեռու՝ Ֆ. Աննենկսու ընտանիքում, որպես փոքր դուստրերի ուսուցչուհի։ 1866 թվականին ամուսնացել է իր զարմիկ Ն. Աննենսկու հետ, 1880 թվականին նրան հետ մեկնել է աքսորի։

Մասնակցել է շատ ուսուցողական ստեղծագործությունների թարգմանության և ակտիվորեն համագործակցել է սանկտպետերբուրգյան «Ընտանիք և դպրոց» ամսագրի հետ։ Նրա` երեխաների համար գրած վիպակներն ու պատմվածքները տոգորված են 1860-ական թվականների գաղափարներով։

Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքի նրա թարգմանությունը բազմաթիվ անգամներ վերահրատարակվել է։ Պավլենկովի կենսագրական գրադարանի համար Ա. Աննենսկայան կազմել է Նիկոլայ Գոգոլի, Չարլզ Դիքենսի և Ֆրանսուա Ռաբլեի կենսագրությունները, մանկական գրադարանի համար գրել է «Բենջամին Ֆրանկլինի մանկությունն ու պատանեկությունը»։

Մահվանից կարճ ժամանակ առաջ գրել է իր հուշերը` «Անցյալ տարիներից» վերնագրով աշխատությունը, որտեղ նրա հուշերն էին 1912 թվականին մահացած ամուսնու մասին։ Ալեքսանդրա Աննենսկայան մահացել է 1915 թվականին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը, ամուսնու կողքին[7]։

Գրական հանրագիտարանում այսպեղ է նկարագրվում Ա. Աննենսկայայի գրական ներդրումը. «Հեղափոխությունից առաջ Ա.-Ի գրքերը յուրաքանչյուր մանկական գրադարանի հիմնական կորիզի մաս էին կազմում։ Նրա կենսագրությունները, ճանապարհորդությունները և արտասահմանյան գրականության փոփոխումները դեռևս չեն հնացել»[8]։

Ընտրված մատենագրություն խմբագրել

  • «Ուրիշի հացը», վեպ (1871)
  • «Չարլզ Դիքենսի մանկությունը», վիպակ (1872)
  • «Գտածո», վիպակ (1872)
  • «Ուժեղ տղան», վիպակ (1872)
  • «Ընկերները», վիպակ (1873)
  • «Ձմեռային երեկոներ։ Պատմություններ երեխաների համար» (1876 և 1887)
  • «Եղբայր և քույր», վիպակ, (1880)
  • «Աննա» պատմվածք (1881),
  • «Իմ երկու զարմուհիները» (1882)
  • «Ընտանիքի հույսը» (1882)
  • «Զարհուրելի քույրը» (1882)
  • «Ծանր կյանք» (1884)
  • «Իմ ճանապարհով։ Պատմվածքներ և վիպակներ երեխաների համար» (1889)
  • «Գայլուկը» (1889)
  • «Անհաջողակը» (1889)
  • «Բարդ պայքար» (1889)
  • «Փոքր եղբայրը», վիպակ (1889)
  • «Հայտնի տպագրիչը», վիպակ (1892)
  • «Լույս և ստվերներ» (1903)
  • «Առանց տոհմի և ցեղի», վիպակ (1903)
  • «Գրիշան»
  • «Մանկության հիշողություններ»
  • «Կառամատույցում»
  • «Հրաշագործը»
  • «Օտար հողում»
  • «Միշան և Կոստյան»
  • «Մորաքույր Վերան»
  • «Երկու եղևնիներ»

Թարգմանություններ խմբագրել

Կենսագրական արձակ խմբագրել

  • «Ռոբիզոն Կրուզե։ Դե-Ֆոեի թեմայի նոր վերամշակում» (1889)
  • «Ն. Գոգոլ։ Կյանքը և գրական գործունեությունը» (1891)
  • «Չարլզ Դիքենս։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1892)
  • «Ֆրանսուա Ռաբլե:Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1892)
  • «Ժորժ Սանդ։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1893)
  • «Բենիամին Ֆրանկլինի մանկությունը և պատանեկությունը» (1893)
  • «Օնորե դե Բալզակ։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1895)
  • «Ֆրիտյոֆ Նանսենը և նրա ճանապարհորդությունը դեպի Գրենլանդիա և Հյուսիսային բևեռ»
  • «Սվեն Գեդինի ճանապարհորդությունը 1893-1897 թվականներին դեպի Պամիր, Տիբեթ և հարավային Թուրքեստան»
  • «Քրիստափոր Կոլումբոս. Ամերիկայի բացահայտումը»
  • «Միխայիլ Ֆարադեյ»
  • «Ջորջ Վաշինգտոնը և անկախության համար պատերազմը» (1899)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. NikolayevMoscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  5. П. В. Б. Анненская, Александра Никитична (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 122. — 956 с.
  6. «Анненская». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Могила А. Н. Анненской на Волковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  8. http://dic.academic.ru/dic.nsf/enc_literature/269/%D0%90%D0%BD%D0%BD%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F

Արտաքին հղումներ խմբագրել