Ալեսսիո Ռոմանյոլի

ֆուտբոլիստ

Ալեսսիո Ռոմանյոլի (իտալ.՝ Alessio Romagnoli) (հունվարի 12, 1995, Անցիո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և իտալական Միլան ֆուտբոլային ակումբի պաշտպան[3]։

Football pictogram.svg
Ալեսսիո Ռոմանյոլի
իտալ.՝ Alessio Romagnoli
Romagnoli Alessio.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1995(1995-01-12)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Անցիո, Հռոմ, Լացիո, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միլան|
Համար 13
Պատանեկան կարիերա
Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012–
2014-2015
2015-
Ռոմա
  Սամպդորիա
Միլան|
13 (1)
0 (0)
Ազգային հավաքական
2011
2011–2012
2012–2013
2014-2016
2016-
Իտալիա Մ-16
Իտալիա Մ-17
Իտալիա Մ-19
Իտալիա Մ-21
Իտալիա
3 (0)
6 (0)
10 (0)
1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 1, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 1, 2013

Ռոմանյոլին սկսել է իր կարիերան Ռոմայում 2012 թ.-ին, այնուհետև 2014 թ.-ից կարիերան վարձավճարով անցկացրել է Սամպդորիայում, իսկ 2015 թ.-ին տեղափոխվել է Միլան։ 2018–19 թթ. Սերիա Ա մրցաշրջանի սկզբում նա ընտրվեց որպես Միլանի ավագ՝ փոխարինելով Յուվենտուս վերադարձած Լեոնարդո Բոնուչիին։

ԿարիերաԽմբագրել

Ռոմա ՖԱԽմբագրել

Ալեսսիոն Ռոմա ՖԱ-ի սան է։ 2012 թվականին ակումբի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը 17-ամյա Ռոմանյոլիին ընդգրկեց առաջին թիմում, սակայն միևնույն ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը պարբերաբար հանդես էր գալիս նաև ակումբային թիմում։ Ռոմայի կազմում Ալեսսիոն առաջին անգամ հանդես է եկել 2012 թվականի դեկտեմբերի 11-ին՝ բացելով Ատալանտայի հետ խաղը[4]։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 22-ին, նա առաջին անգամ հանդես եկավ Իտալիայի առաջնությունում՝ դաշտ դուրս գալով Միլանի հետ հանդիպման ժամանակ։ Ռոմայի կազմում առաջին անգամ գոլ է խփել 2013 թվականի մարտի 3-ին Ջենոայի հետ հանդիպման ժամանակ։ 2014 թվականի մայիսի 31-ից երկարացրել է Ռոմայի հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը։

ՍամպդորիաԽմբագրել

2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին Ռոմանյոլին վարձավճարով Ռոմայից տեղափոխվեց Սամպդորիա։ Նա իր մեկնարկային խաղն անցկացրեց Տորինոյի դեմ սեպտեմբերի 14-ին, որում Սամպդորիան հաղթեց 2–0 հաշվով։ Սամպդորիայի կազմում իր առաջին գոլը Ռոմանյոլին խփեց սեպտեմբերի 24-ին, որում սակայն իր թիմը պարտվեց Կիևոյին 2–1 հաշվով։ 2015 թ.ի հուլիսին Ռոմանյոլին վերադարձավ Ռոմա։

ՄիլանԽմբագրել

2015 թ.-ի օգոստոսի 11-ին Ռոմանյոլին Ռոմայից տեղափոխվեց Միլան՝ €25 միլլիոն տրանսֆերային արժեքով։ Նա Միլանի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր։ Իր պաշտոնական մեկնարկային խաղը Միլանի կազմում Ռոմանյոլին անցկացրեց օգոստոսի 18-ին Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում, որում Միլանը հաղթեց մրցակցին 2–0 հաշվով։ Այս խաղից վեց օր անց, Ռոմանյոլին անցկացրեց իր մեկնարկային խաղը նաև Իտալիայի առաջնությունում, որում Միլանը պարտվեց Ֆիորենտինային 2–0 հաշվով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «46 Alessio Romagnoli» (Italian)։ Transfermarkt 
  4. «Romagnoli, buonissima la prima» (Italian)։ Il Romanista։ դեկտեմբերի 13, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել