Անցիո
Անցիո (իտալերեն՝ Anzio), քաղաք-նավահանգիստ Տիրենյան ծովի եռանկյունու ելուստում, Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Հռոմ գավառում[1]։
քաղաք-նավահանգիստ | |||
---|---|---|---|
Անցիո | |||
Anzio | |||
Տեսարան Անցիո քաղաքից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լացիո | ||
Գավառ | Հռոմ | ||
Մակերես | 43,43 կմ² | ||
ԲԾՄ | 3±1 մետր | ||
Բնակչություն | 52865 մարդ (2009 թվականի ապրիլի 4) | ||
Խտություն | 1217 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06 | ||
Փոստային ինդեքս | 00042 | ||
Փոստային դասիչ | 00042 | ||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||
Պաշտոնական կայք | comune.anzio.roma.it(իտալ.) | ||
| |||
Բնակչությունը 2009 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կազմել է 52865 մարդ։ Տարածքը՝ 43,43 քկմ։ Փոստային ինդեքսը՝ 00042։ Հեռախոսային կոդը՝ 06։
ՊատմությունԽմբագրել
Անցիումը (Antium) Հռոմից հին է, հռոմեացիների կողմից նվաճվել է մ.թ.ա. 468 թվականին – վոլսկիների (ժողովուրդ) ամրացված քաղաք էր։ Համաձայն լեգենդի, հիմնադրվել է թափառական Ոդիսևսի և Ցիրցեայի հրաշագործի որդի Անտեեմի կողմից։ Անցիումի կայսրության ժամանակ մրցակցում էր պոմպեյների հետ հարուստ հռոմեացիների ծովափնյա առանձնատների թվով։ Ծովի ափին կանգնած էր կայսերական պալատը, որում ծնվել են Կալիգուլան և Ներոնը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն արվեստի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Բորգեզյան մարտիկը» և «Ապոլլոն Բելվեդերսկին»։ 59 թվականին Ներոնը այստեղ հիմնեց առևտրային նավահանգիստ։ Կայսրության դարաշրջանում այստեղ կառուցվեցին նաև Էսկուլապա և Ֆորտունա տաճարները[2]։ Մինչև 6-րդ դարը քաղաքը հանդիսանում էր համանուն թեմի կենտրոնը, որը դադարել է գոյություն ունենալ սարացիների կողմից գրավումից հետո։
Սարացինների կողմից ավերման արդյունքում քաղաքի տարածքը մատնվեց անտերության, իսկ բնակչությունը տեղափոխվեց արևելք՝ ներկայիս Նետտունոյի շրջան։ Վերածննդի դարաշրջանում Անցիոյի մոտ կառուցվեցին Ալդոբրանդինի (Ֆրասկատի) և Բոգեզե ընտանիքների առանձնատները։ Արդյունքում, մոտավորապես 1479 թվականին Անցիոյում Ներրոյի պալատի ավերակների վրա գտնվեց Ապոլոնի հայտնի արձանը, որը 1506 թվականին Հուլիոս 2-րդ Հռոմի Պապի հրամանով տեղադրվեց վատիկանյան Բելվեդեր այգի։ 1698 թվականին Ինոկենտի 12-րդ Հռոմի Պապը սկսեց նոր նավահանգստի կառուցումը հնագիտական գոտուց արևելք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անցիոյի շրջանում տեղի է ունեցել դաշնակիցների դեսանտը Հռոմի գրավման նպատակով (տես Անցիո-Նետտունյան գործողությունը)։
ԺողովրդագրությունըԽմբագրել
Բնակչության դինամիկան՝

Համայնքի վարչակազմըԽմբագրել
- Հեռախոս՝ 06 984991
- Էլեկտրոնային փոստ։ segretario.generale@comune.anzio.roma.it
- Պաշտոնական կայք։ http://www.comune.anzio.roma.it Archived 2003-10-05 at the Wayback Machine.
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.comune.anzio.roma.it/ Archived 2003-10-05 at the Wayback Machine.
- Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
- http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հունիսի 29
- ↑ Անցիո, Կերպարվեստի բառարան, 2004-2009։ Ստուգված է 2012 թվականի օգոստոսի 29-ին։ Վերցված է սկզբնաղբյուրից 2012 թվականի օգոստոսի 29-ին։