Ալեսանդրո Տասոնի (իտալ.՝ Alessandro Tassoni, սեպտեմբերի 28, 1565[1][2], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[3][4] - ապրիլի 25, 1635(1635-04-25)[1][2][5][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[3][4]), իտալացի բանաստեղծ։

Ալեսանդրո Տասոնի
Ծնվել էսեպտեմբերի 28, 1565[1][2]
ԾննդավայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[3][4]
Վախճանվել էապրիլի 25, 1635(1635-04-25)[1][2][5][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[3][4]
Գրական անունGaspare Salviani[6]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրական քննադատ
Լեզուիտալերեն
ԿրթությունԲոլոնիայի համալսարան[7], Պիզայի համալսարան[7] և Ֆերարայի համալսարան[7]
Ուշագրավ աշխատանքներLa secchia rapita?[7]
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա և Accademia degli Umoristi?
 Alessandro Tassoni Վիքիպահեստում

Տասոնիի գրական-գեղագիտական հայացքները շարադրված են «Դատողություններ Պետրարկայի բանաստեղծությունների շուրջը» (1609) երկում և «Զանազան մտքեր» (1608-1620) հանրագիտական ստեղծագործության վերջին երկու գրքում, որոնցում նա պսակազերծել է 16-րդ դարի դասական պետրարկիզմը։ Տասոնիի «Ֆիլիպիկներ» (1614- 1615) և «Պատասխան Սոցինին» (1617) երկերում պաշտպանել է Իտալիայի ազգության անկախությունը։ Մեծածավալ ստեղծագործությունը «Հափշտակված դույլը» (գրված 1614-1615, հրատարակություն, 1622) պոեմն է, որով սկզբնավորվել է հեգնակատակերգրական ժանրը։ Պոեմում ծաղրվում են մասնատված Իտալիայի ֆեոդալական կարգերը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Տասոնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 595