Բացել գլխավոր ցանկը

Ալեն Մանուկյան (ֆր.՝ Alain Manoukian, փետրվարի 19, 1946(1946-02-19), ՄարսելКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками), ֆրանսահայ դիզայներ, անշարժ գույքի ոլորտում զբաղվող ֆրանսիական FINANCIERE SAXE ընկերության նախագահ։ Աշխարհահռչակ Alain Manoukian նորաձևության բրենդի հիմնադիր։ Թեև այժմ այս բրենդը իրեն չի պատկանում, նա շարունակում է մնալ Ֆրանսիայի ամենաազդեցիկ գործարարներից մեկը. Ֆրանսիական մամուլը նրան տրիկոտաժի «արքա» է անվանել։

Ալեն Մանուկյան
ֆր.՝ Alain Manoukian
Ծնվել էփետրվարի 19, 1946(1946-02-19) (73 տարեկան)
ԾննդավայրՄարսելКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, գործարար և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Պատվո ազգային շքանշանի ասպետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանուկյան (այլ կիրառումներ)

Ընկերության մասինԽմբագրել

Alain Manoukian ընկերության ապրանքանիշները վաճառվում են գրեթե ամբողջ աշխարհում։ Ալեն Մանուկյանի ընկերության հագուստը կրում են աշխարհահռչակ շատ անձինք, որոնց թվում Ջոնի Դեփ, Իզաբել Աջանի, Կատրի Դընյով, արաբ շեյխեր, տեխասցի նավթային մագնատներ և այլն։ Ընկերությունը արդեն գործում է շուրջ 35 տարի և ամենահայտնիներից է ամբողջ աշխարհում, սակայն Ալեն Մանուկյանը գրեթե հանդիպումներ է ունենում լրագրողների կամ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Ընկերություն պահպանվում են ազգային ավանդույթները, որոնք թերևս ընկերության զարգացման գլխավոր հիմքն են։ Հատկապես նշանավոր են ընկերության կոստյումները։ Ալենի երեխաները՝ Դավիթն ու Սեդան, նույնպես արդեն մասնակցում են իրենց ընտանեկան բիզնեսին։ Սեդան մոր՝ Դենի հետ զբաղվում է ոճային հավաքածուներ կազմելով։ Դավիթը, որ բարձրակարգ կրթություն է ստացել Եվրոպայում, այժմ Group Alain Manoukian ընկերության նախագահն է։

Ընկերության գրասենյակը գտնվում է Լիոնի և Մարսելի մոտակայքում գտնվող 19-րդ դարի մի ամրոցում։ «Manoukian» ապրանքանիշով արտադրվում են նաև պայուսակներ։ Ընկերությունը ներկայացուցչություն ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և այլն։ Սպիտակի երկրաշարժից հետո Ալեն Մանուկյանը այցելել է Հայաստան։

Արտաքին հղումներԽմբագրել