Ալեխանդրո Գառնաչո Ֆերեյրա (իսպ.՝ Alejandro Garnacho Ferreira, հուլիսի 1, 2004(2004-07-01), Մադրիդ, Իսպանիա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան։

Ալեխանդրո Գառնաչո
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 2004(2004-07-01) (19 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Կարիերան ակումբում խմբագրել

Ծնունդով Մադրիդից Գառնաչոն 2015-2020 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ» ակումբի երիտասարդական թիմում։ 2020 թվականի հոկտեմբերին միացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երիտասարդական թիմին։ 2022 թվականի ապրիլի 28-ին իր նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում «Չելսիի» դեմ խաղում[1]։ 2022 թվականի մայիսի 11-ին նվաճել է Անգլիայի երիտասարդական գավաթը՝ երկու գոլ խփելով «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ եզրափակիչ խաղում[2]։ 2022 թվականի նոյեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դեմ ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում[3]։ 2022 թվականի նոյեմբերի 13-ին խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որն ակումբին 2-1 հաշվով հաղթանակ է պարգևել[4]։

2023 թվականի ապրիլի 28-ին նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը[5]։ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին դուբլ է ձևակերպել «Աստոն Վիլլա» ակումբի դեմ Պրեմիեր լիգայի խաղում, որն ավարտվել է «Յունայթեդի» հաղթանակով՝ 3:2 հաշվով[6]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2021 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել է Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում։

2022 թվականի մարտին ստացել է իր առաջին հրավերը Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական[7]։

2022 թվականի մարտի 22-ին իր նորամուտը նշել է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում։ 2022 թվականի հունիսի 1-ին խփել է իր առաջին գոլը մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Տուլոնի մրցաշարի Պանամայի հավաքականի դեմ խաղում[8]։ Արգենտինան հաղթել է Տուլոնի մրցաշարում, որում Գառնաչոն 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ[9]։

2023 թվականի մարտին հրավիրվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի կողմից Պանամայի և Կյուրասաոյի դեմ խաղերի համար[10], սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել խաղերին։ 2023 թվականի հունիսի 15-ին Արգենտինայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[11]։

Ձեռբերումներ խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ
Անձնական ձեռքբերումներ
  • Ջիմի Մերֆիի մրցանակ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ 2021/22[12]
  • Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա գոլ՝ նոյեմբեր, 2023[13]

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2023 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ[14]

Կարիերան ակումբում
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգային գավաթ[15] Եվրոգավաթ[16] Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2021/22 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
2022/23 19 3 4 1 5 0 6 1 0 0 34 5
2023/24 17 3 0 0 2 1 6 1 0 0 25 5
Ընդամենը կարիերայի ընթացքում 38 6 4 1 7 1 12 2 0 0 61 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Manchester United vs. Chelsea» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Manchester United beat Forest in front of record crowd to win FA Youth Cup» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  3. «Real Sociedad 0-1 Man Utd: Teenager Alejandro Garnacho scores but Red Devils finish second in Europa League group» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Manchester United winger Alejandro Garnacho has the rascal gene that all the best players have, says Jamie Redknapp» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Alejandro Garnacho signs new Manchester United contract» (անգլերեն). Sky Sports. 2028 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Manchester United vs. Aston Villa». Soccerway (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 26.
  7. «Manchester United starlet Alejandro Garnacho receives shock Argentina call-up alongside Lionel Messi» (անգլերեն). Manchester Evening News. 2022 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Panama U23 vs. Argentina U20» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  9. «Manchester United starlet Alejandro Garnacho reacts after impressive international performance» (անգլերեն). Manchester Evening News. 2022 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «Selección Mayor: lista de convocados para los amistosos ante Panamá y Curazao» (իսպաներեն). Asociación del Fútbol Argentino. 2023 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  11. «Argentina vs. Australia» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  12. Robinson, Harry. (2022 թ․ մայիսի 11). «Alejandro Garnacho named Jimmy Murphy Young Player of the Year for 2021/22» (անգլերեն). Manchester United Football Club. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  13. «Garnacho overhead kick wins Budweiser Goal of the Month» (անգլերեն). Premier League. 2023 թ․ դեկտեմբերի 8.
  14. «Alejandro Garnacho» (անգլերեն). Soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. Ֆուտբոլային լիգայի գավաթ.
  16. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Գառնաչո» հոդվածին։