Ալեգրետո Նուցի

իտալացի նկարիչ

Ալեգրետո Նուցի կամ Ալեգրետո դի Նուցիո (իտալերեն՝ Allegretto Nuzi, Allegretto di Nuzio, 1315[1][2][3][…], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա - 1373[2][3][4][…], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։ Գործել է 14-րդ դարի կեսերին, հիմնականում իտալական Անկոնա մարզի Ֆաբրիանո քաղաքում ու դրա մերձակայքում։

Ալեգրետո Նուցի
Ծնվել է1315[1][2][3][…]
ԾննդավայրՖաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա
Վախճանվել է1373[2][3][4][…]
Մահվան վայրՖաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներCrucifixion with the Virgin Mary, St. John the Evangelist, and St. Mary Magdalene?
Allegretto Nuzi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ամենայն հավանականությամբ՝ Նուցին նկարչության մեջ հմտացել է իր հայրենի Ֆաբրիանո քաղաքում՝ աշակերտելով տեղացի վարպետներին, այդ թվում՝ այսպես կոչված «Կամպոդոնիկացի վարպետ»–ին։ Փաստաթղթերը վկայում են, որ նա 1346 թվականին եղել է Ֆլորենցիայում, որտեղ կարող էր ծանոթանալ Ջոտտոյի և վերջինիս հետևորդների աշխատանքներին[5]։ Արվեստի պատմաբաններից շատերը նրա ոճը բնորոշում են որպես «ջոտտոյական» և «սիենական»։ Նուցին գլխավորապես ստեղծագործել է կրոնական թեմաներով՝ նկարներ անելով եկեղեցիների համար[6]։

Ուսումնասիրողները նրա գլուխործոցն են համարում Ֆաբրիանոյի Սանտա Լուչիա եկեղեցու Սանտ՛ Օրսոլա մատուռի որմնանկարները։ Ֆաբրիանոյի Civica di Bruno Molajoli պատկերասրահում Նուցիի ստեղծագործություններից ներկայումս պահվում են փայտե նկարեն մի քանի քանդակ ևս։

ԳրականությունԽմբագրել

  • Pope-Hennessy, John & Kanter, Laurence B. (1987)։ The Robert Lehman Collection I, Italian Paintings։ New York, Princeton: The Metropolitan Museum of Art in association with Princeton University Press։ ISBN 0870994794  (see index; plate 28)
  • Procacci, Ugo. “Il primo ricordo di Giovanni da Milano a Firenze.” Arte Antica e Moderna 13-16 (1961): 49-66.
  • White, John, Art and Architecture in Italy 1250-1400 (London: Yale University Press, 1993), 579.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել