Ալդեանուևա դե լա Վերա (իսպ.՝ Aldeanueva de la Vera), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լա Վերա շրջանում (կոմարկայում), Սիեռա դե Գրեդոս լեռներում։ Զբաղեցնում է 37,6 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 2229։ Տնտեսության հիմնական ուղղություններն են ծխախոտի, մրգերի, կարմիր պղպեղի (pimenton la casareña) և "pitarra" գինու արտադրությունը։

Բնակավայր
Ալդեանուևա դե լա Վերա
իսպ.՝ Aldeanueva de la Vera[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես37,6 կմ²
ԲԾՄ658±1 մետր
Բնակչություն2015 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10440
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքaldeanuevadelavera.es
Ալդեանուևա դե լա Վերա (Իսպանիա)##
Ալդեանուևա դե լա Վերա (Իսպանիա)

Պատմություն խմբագրել

Ալդենուևա դե լա Վերայի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախահռոմեական ժամանակներում։ Հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են կաստրոների, վետոնների, հին հռոմեացիների բնակավայրերի հետքեր, հին հռոմեական, ապա նաև՝ վեստգոթական դամբանատեղիներ (նեկրոպոլիսներ)։

Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Խարանդիլյայի դատական տարածաբաժնի կազմում[3]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 440 տուն և 2410 բնակիչ[4]։

Ժողովրդագրություն խմբագրել

1900 թվականից ի վեր՝ Ալդեանուևա դե լա Վերայի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը(INE[5][6]).

Ժառանգություն խմբագրել

  • Սուրբ Պետրոս Առաքյալ ծխական կաթոլիկ եկեղեցի[7]. կառուցվել է 14-րդ դարում, 15-րդ և 16-րդ դարերում վերակառուցվել։ Ունի նաև ոչ մեծ թանգարան։
  • San Miguel մատուռ
  • Cristo de la Pasión մատուռ
  • Cristo de la Salud մատուռ

Santa Catalina de Siena վանք խմբագրել

Ֆիլիպ Երկրորդի թագավորության տարիներին կառուցված դոմինիկյան այս վանքի ավերակները գտնվում են Խարանդիլյա դե լա Վերայից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Վանքը վերջնականապես լքվել է 1835 թվականին[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Cervantes Virtual [1]
  4. Municipio Código INE -10.014 [2]
  5. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|idioma=іспанською|fechaacceso=21 de junio de 2011}}
  6. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|idioma=іспанською|fechaacceso=21 de junio de 2011}}
  7. LISTAR POR LOCALIDAD DE PARROQUIAS «Copia archivada». Վերցված է 30 de noviembre de 2012-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |fechaarchivo= ignored (|archive-date= suggested) (օգնություն)
  8. "El Convento de Sta. Catalina de la Vera" pág 87. Teodoro Martín Martín.

Գրականություն խմբագրել

  • "Aldeanueva de la Vera: un pueblo con historia". Teodoro Martín Martín. Ed. Ayuntamiento de Aldeanueva de la Vera 2009.
  • "El Convento de Santa Catalina de la Vera". Teodoro Martín Martín. Ed. San Esteban Salamanca 2002.
  • "Dos escritores de la Vera en el siglo XVII: Pedro de Godoy y Martín de la Vera". Teodoro Martín Martín. Editado por la Asociación Obispo Manzano. Jaraíz de la Vera 2003.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդեանուևա դե լա Վերա» հոդվածին։