Ալբերտ Փեյն
Ալբերտ Փեյն (անգլ.՝ Albert Bigelow Paine, հուլիսի 10, 1861[1][2], Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 9, 1937[1][2], Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող, ով հայտնի է որպես Մարկ Տվենի կենսագրության հեղինակ։
Ալբերտ Փեյն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1861[1][2] |
Ծննդավայր | Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 9, 1937[1][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, կենսագիր, մանկագիր, վիպասան և երգիծաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1861 թվականի հուլիսի 10-ին, Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքում, մեծահարուստ ֆերմերի ընտանիքում, բայց երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Այովայի Բենտոնսպորտ գյուղ, իսկ մի փոքր անց` Իլինոյս նահանգի Զինիա գյուղ։ Դպրոցն ավարտելուց հետո նա հետաքրքրվել է լուսանկարչությամբ և շրջել է երկրով մեկ, մինչև որ հաստատվել է Նյու Յորքում։ Ավելի ուշ նա ծանոթացել է Մարկ Տվենի հետ, նրան մի քանի տարի ուղեկցել ճանապարհորդությունների ժամանակ և նրա մահից հետո դարձել է իր արխիվի կառավարիչը։ Եղել է Պուլիցերյան մրցանակի հանձնաժողովի անդամ։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացնում է Ֆրանսիայում, որտեղ իր աշխատանքի համար ստանում է Պատվո Լեգեոնի շքանշան և ասպետի կոչում։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է եղել, ունեցել է երեք դուստր։
Մատենագրություն խմբագրել
- Երկու ընկերների բանաստեղծությունները (1893 թվական, Ուիլյամ Ուայթի հետ միասին)
- Արկանզասյան արջը (1898 թվական)
- Դատարկ ծառը (1898 թվական)
- Հացի գիծը (1900 թվական)
- Մեծ սպիտակ բուլվարները (1900 թվական)
- Դատարկ ծառը ձյան մեջ (1901 թվական)
- Թոմաս Նաստ` իր ժամանակը և նկարները (1904 թվական)
- Վրանների բնակիչները (1908 թվական)
- Նավերի բնակիչները (1910 թվական)
- Մարկ Տվեն. կենսագրություն (1912 թվական, չորս հատոր)
- Դատարկ ծառը. օրեր և գիշերներ (1915 թվական)
- Մարկ Տվենի մանկությունը (1916 թվական)
- Մարկ Տվենի կյանքը՝ համառոտ (1920 թվական)
- Ոսկե կատուն (1934 թվական)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Michaelsen S. Paine, Albert Bigelow (10 July 1861–09 April 1937), author and Mark Twain's literary executor // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1601248
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
Արտաքին հղումներ խմբագրել
- Альберт Пейн на Энциклопедии читателя
- Творчество Пейна на Проекте "Гутенберг"