Ալբերտ Մակարյան

հայ գրականագետ

Ալբերտ Արշավիրի Մակարյան (ապրիլի 8, 1958(1958-04-08), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005)[1][2]։

Ալբերտ Մակարյան
Ծնվել էապրիլի 8, 1958(1958-04-08) (65 տարեկան)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1981)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2002)
Տիրապետում է լեզուներինՀայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն

Կրթություն խմբագրել

Ալբերտ Մակարյանը 1975 թվականին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։

1981-1982 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ստաժոր-հետազոտող։

1982-1985 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրայում։

2000-2001 թվականներին եղել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դոկտորանտ[3]։

1981 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2022 թվականից ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ

2021-2022 թթ․ ԵՊՀ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ

2005-2021 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր

1986-2005 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ

1981-1986 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ[3]

Գիտական աստիճան, կոչում խմբագրել

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դոկտորական թեմա՝ «Արևմտահայ գրական դիմանկարը», 2002թ․, Երևանի պետական համալսարան

Թեկնածուական թեմա՝ «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը»», 1986թ․, Երևանի պետական համալսարան

Գիտական հետաքրքրությունների շրջանակ խմբագրել

Արևմտահայ գրականություն, հայ նոր գրականություն, երգիծաբանություն, հայ և համաշխարհային գրական կապեր ու առնչություններ։

Պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը բազմաթիվ գրքերի, շուրջ 100 գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ Գրականագետի ուսումնասիրության կենտրոնում գլխավորապես Հակոբ Պարոնյանի կյանքը և ստեղծագործությունն են, այն նորովի և գրականագիտական ուրույն բացահայտումներով ներկայացնելը։

Մասնագիտական անդամակցություն խմբագրել

2003 թվականից մինչ այժմ ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող` դոկտորի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար

2001-2021 թվականներին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի գիտքարտուղար

գիտական մի շարք պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ[4]

Պարգևներ խմբագրել

2019թ. ԵՊՀ Արծաթե մեդալ

2014թ. ԵՊՀ Ոսկե մեդալ

2014թ. ՀՀ Նախագահի Շնորհակալագիր

Գրքեր խմբագրել

  • Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը», 1988[5]
  • Արևմտահայ գրական դիմանկարը, 2002[6]
  • Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, 2004[7]
  • Հարություն Ալամդարյան, 2005[8], 2013
  • Թագուհի Շիշմանյան / Օրիորդ Մենիկ/․ Երկեր, 2015
  • Կրկին Պարոնյանի հետ, 2018[9]
  • Գրականագիտության տիրույթներում, 2021[10]
  • Հակոբ Պարոնյանը մանկագիր, 2021[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «- Ալբերտ Մակարյան». avproduction.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  2. Մակարյան, Ալբերտ (2018). Կրկին Պարոնյանի հետ. Երևան: Անտարես. ISBN 978-9939-76-210-4.
  3. 3,0 3,1 «Ալբերտ Արշավիրի Մակարյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  4. Մակարյան, Ալբերտ, Սողոյան Աստղիկ (2021). Հակոբ Պարոնյանը մանկագիր. Երևան: Արմավ. էջեր 183–184. ISBN 978-9939-78-128-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը»». publishing.ysu.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. Մակարյան, Ալբերտ Արշավիրի (2002). Մուրադյան, Սամվել Պարգևի (ed.). Արևմտահայ գրական դիմանկարը. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակություն. ISBN 978-5-8084-0417-5.
  7. Մակարյան, Ալբերտ Արշավիրի; Մնացականյան, Լարիսա Հրանտի, eds. (2004). Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում. Երևան: ԳԱԹ. ISBN 978-99930-60-55-0.
  8. «Հարություն Ալամդարյան». publishing.ysu.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  9. «Կրկին Պարոնյանի հետ». Gir.am օնլայն գրախանութ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  10. http (2021 թ․ հունիսի 12). «Սեփական ասելիքով լեցուն գրականագիտական հոդվածների ժողովածու». Հայաստանի Հանրապետություն. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  11. «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ / ՕԳՈՍՏՈՍ — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել