Հրանտ Թամրազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրանտ Սմբատի Թամրազյան (սեպտեմբերի 6, 1926[1][2], Աչաջուր, Հայաստան[1][2] - փետրվարի 9, 2001, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (հայկական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1953)։
Հրանտ Թամրազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1926[1][2] Աչաջուր, Հայաստան[1][2] |
Մահացել է | փետրվարի 9, 2001 (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և գրական քննադատ |
Հաստատություն(ներ) | Հայպետհրատ և Երևանի պետական համալսարան[1][2] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ և ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1948)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2] (1962) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխա(ներ) | Հրաչյա Թամրազյան |
![]() |
Կենսագրություն խմբագրել
1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1951 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ 1952-1955 թվականներին աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ 1954 թվականին «Շիրվանզադեի դրամատուրգիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Շիրվանզադե. կյանքը և գործը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1964 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1968-1980 թվականներին եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, 1980-2001 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[4]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Վախճանվել է 2001 թվականի փետրվարի 9-ին Երևանում։ 2006 թվականից Իջևանի շրջանի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով։
Գործունեություն խմբագրել
Հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և ուսումնասիրությունների, 40 մենագրության, ուսումնական ձեռնարկների, դպրոցական ու բուհական դասագրքերի[5]։
Թամրազյանի «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» (Երևան, 1962) ուսումնասիրությունը նոր հուն բացեց հայ գրականագիտական մտածողության մեջ։
Թամրազյանը կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ Մեծ եղեռնին զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև 1930-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգման գործում։ Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ և գիտական նստաշրջանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն յոթ հատորներում[6]։
Պարգևներ խմբագրել
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1974)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)
- ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (1986)
Երկեր խմբագրել
- Երիտասարդ բանաստեղծի հասունությունը։ (Հրաչյա Հովհաննիսյանի մասին)։ Ավանգարդ, 1949[7]։
- Առաջին գիրքը (Շահեն Թաթիկյանի « Հաղթանակի օրը» գրքի մասին)։ Գրական թերթ, 1950։
- Բանաստեղծուհու նոր գիրքը։ (Սիլվա Կապուտիկյանի« Այս իմ երկիրն է» գրքի մասին), 1950։
- Հայ դրամատուրգիայի հիմնադիրը (Գ. Սունդուկյանի ծննդյան 125-ամյակի առթիվ), Ավանգարդ, 1950։
- Մեծ թեման փակուղու առաջ (Քրիստափոր Թափալցյանի« Պատերազմ» վեպի 2-րդ հատորի մասին)։ Գրական թերթ, 1950։
- Բանաստեղծությունների երեք ժողովածու (Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Պարույր Սևակի առաջին ժողովածուների մասին), 1951։
- Հովհաննես Շիրազի «Գիրք խաղաղության և սիրո» գիրքը։ Գրական թերթ, 1951։
- Համո Սահյանի «Սլացքի մեջ» գիրքը։ Ավանգարդ, 1951։
- Հաղթանակի պայծառ հավատով (Զ. Մարգարյանի «Ակնարկներ և պատմվածքներ» գրքի մասին)։ Գրական թերթ, 1951։
- Պետրոս Դուրյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ)։ Ավանգարդ, 1952։
- Շիրվանզադեն և ռեալիստական դրամատուրգիայի մի քանի հարցեր։ Գրական թերթ, 1952։
- Պոեզիան և կյանքը, Պոեզիայի հարցերը քննարկման արդյունքում, 1953։
- Ետպատերազմյան սովետահայ պոեզիան (ՀՍԳ 3-րդ համագումարում կարդացված զեկուցումից)։ Գրական թերթ, 1954։
- Մեծ բովանդակություն բարձր արվեստի համար։ Սովետական գրականություն և արվեստ, 1954։
- Շիրվանզադեի դրամատուրգիան, Երևան 1954։
- Ալեքսանդր Շիրվանզադե (Մահվան 20-ամյակի առթիվ), 1955։
- Ժողովրդի գրողը (Վրթանես Փափազյանի մասին), 1955։
- Ալեքսանդր Շիրվանզադե։ Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1956։
- Драматургия Ширванзаде: (Пер. с арм. Г. Татосян), Ер., 1956.
- Прямой разговор: (О поэзии Советской Армении), 1956.
- Հայ քննադատություն, երեք հատոր։
- Շիրվանզադեի դրամատուրգիան, 1956։
- «Հայ գրականության» դասագիրք 9-րդ դասարանի համար, 1957։
- Շիրվանզադե, 1958։
- Շիրվանզադե. կյանքը և գործը, 1961։
- Արսեն Հարությունի Տերտերյան։ Հայկական ԽՍՌ, ԳԱ Հրատարակչություն, 1966, էջ 70[8]։
- Գրական ուղիներում, 1973։
- Գրական դիմանկարներ։ Հոդվածներ։ Հայաստան հրատարակչություն, 1975[9]։
- Սովետահայ գրականության պատմություն։ Դասագիրք։ Լույս, 1984, էջ 608[10]։
- Հայ քննադատություն։ 19-րդ դար Գիրք Գ։ Նաիրի, 1985, էջ 685[11]։
- Բանաստեղծության հազարամյա խորհուրդը։ Ընտիր երկեր։ Սովետական գրող, 1986, էջ 526[12]։
- Հակոբ Ասատուրյան։ Կյանքը և գործը։ ԵՊՀ, 1993, էջ 139[13]։
- Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը, 1995։
- Հայ քնարերգուներ, Հատոր 2։ Նաիրի, 1996[14]։
- Հայ քնարերգուներ, գիրք Ա, Բ, Ե., 1999:
- Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը։ ԵՊՀ հրատ., 2001, էջ 647[15]։
- Հուշերիս հետ։ Նաիրի, 2002, էջ 279[16]։
- Սիամանթո։ Նաիրի, 2003, էջ 238[17]։
- Սիամանթո, 1964, 1969, 2004։
- Հայ գրականություն 10։ Լույս, 2005, էջ 198[18]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 136.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-08
- ↑ «Հրանտ Թամրազյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-02-ին։ Վերցված է 2015-02-17
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
- ↑ «Հրանտ Թամրազյանի մասին AV production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրանտ Թամրազյան»։ Վերցված է 2023-06-08
- ↑ Թամրազյան Հրանտ (1966)։ Արսեն Հարությունի Տերտերյան (հայերեն)։ Հայկական ՍՍՌ. ԳԱ Հրատարակչություն
- ↑ Թամրազյան Հրանտ (1975)։ Գրական դիմանկարներ։ հոդվածներ (հայերեն)։ "Հայաստան" Հրատարակչություն
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (1984)։ Սովետահայ գրականության պատմություն։ Դասագիրք (հայերեն)։ Լույս
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (1985)։ Հայ քննադատություն։ 19-րդ դար Գիրք Գ (հայերեն)։ Նաիրի
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (1986)։ Բանաստեղծության հազարամյա խորհուրդը։ ընտիր երկեր (հայերեն)։ Սովետական գրող
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (1993)։ Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը (հայերեն)։ ԵՊՀ։ ISBN 9785808402195
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (1996)։ Հայ քնարերգուներ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550011515
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (2001)։ Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը (հայերեն)։ ԵՊՀ հրատ.։ ISBN 9785550012161
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (2002)։ Հուշերիս հետ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550012710
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (2003)։ Սիամանթո (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550013441
- ↑ Թամրազյան Հրանտ Սմբատի (2005)։ Հայ գրականություն 10 (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545015160
Արտաքին հղումներ խմբագրել
- Հրանտ Թամրազյան (Ծննդյան 70-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 136)։ |