Ալանի, արևելյան քաղցրավենիք[2], հայկական խոհանոցում թելի վրա շարված և արևի տակ չորացված առանց կորիզների դեղձերն են, որոնք լցոնված են շաքարավազով համեմված հունական ընկույզի ծեծած միջուկով, դարչինով և հիլով։ Ալանի պատրաստում են նաև չորացրած թզից և սպիտակ տեսակի չհասած ծիրաններից։ Հանդիպում են նաև սև սալորից, տանձից և լոլիկից պատրաստված արտասովոր ալանիների տարբերակներ[3][4][5]։

Picto infobox mets.png
Ալանի
Yerevan Market (5211865578).jpg
Ենթատեսակաղանդեր և Արևելյան քաղցրավենիքներ[1]
Առաջացման երկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնականդեղձ, walnut?, շաքար և դարչին

ՊատրաստումԽմբագրել

Պատրաստման համար նախատեսված դեղձերը պետք է լինեն հասած և պինդ։ Պտուղը մաքրում են կեղևից և 1-ից 2 ժամ ծխահարում են ազոտով, հետո շարում են արևի տակ։ Հունական ընկույզի միջուկը ծեծում են հավանգի մեջ, հետո խառնում շաքարավազի և համեմունքների հետ (սովորաբար օգտագործում են աղացած դարչին և հիլ, հնարավոր է ավելացնեն նաև քիչ քանակությամբ մեղր)։ Երբ դեղձերը չորանում և կուչ են գալիս, զգուշությամբ նրանցից հանում են կորիզները և դրանց տեղը լցնում են ընկուզային միջուկը։ Չորացած միրգը պետք է այնպես լցոնել, որ մրգի պատերը չվնասվեն և մրգի արտաքին բոլոր ծռմռված հատվածները հարթեցվեն։ Որպեսզի միջուկը չթափվի, դեղձի ծայրերն ամուր կսմթում են։ Հետո դեղձը մի փոքր սեղմում են, շարում են թելի վրա և կախում են՝ վերջնական չորացման համար։ Քանի որ քաղցրավենիքը խոնավություն չի սիրում, ուստի այն պահում են մութ և չոր տեղում[6]։ Ալանի կարելի է պատրաստել նաև նախապես չորացրած ծիրաններից, բավական է դրանց վրա լցնել տաք ջուր և թողնել մոտ մեկ ժամ, որից հետո լցոնել ընկույզի միջուկով[7]։ Ալանին լավ է պահպանվում, այն սովորաբար ձմռանն են ուտում[8]։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում հիշատակվում է որպես բարեկենդանի նվեր։

Գրականության մեջԽմբագրել

  • «Դեռ բարիկենդանի մաղեն, սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր՝ ջիբըներումն ունեին մեր տղերքը − հանեցին, երեխեքանցը բաժանեցին՝ աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային»։ (Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 136.
  2. «ԱԼԱՆԻ»։ Հայկական_Սովետական_Հանրագիտարա (арм.)։ Վերցված է 2016-12-12 
  3. Т. Заргарян։ «Сладкие воспоминания»։ imyerevan.com (рус.)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին։ Վերցված է 2016-12-12 
  4. «Алани»։ Вкус Армении (рус.)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-12 
  5. «Алани (сухофрукты с орехами)»։ Doshab.ru (рус.)։ Վերցված է 2016-12-12 
  6. «Аштаракские лакомства: сладкий суджух и алани»։ МИР ТВ (рус.)։ Վերցված է 2016-12-12 
  7. «Алани - лакомство персиковое»։ diets.ru (рус.)։ Վերցված է 2016-12-12 
  8. «“Без лаваша армянин — не совсем армянин”»։ Новое время (рус.)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-12 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 136