Աթանագինես
Աթանագինես Պարթև (313 - 349, Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք), հայ զինվորական Մեծ Հայքում, Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Հուսիկ Ա Պարթևի (295-374) որդին և Ներսես Մեծի (329-373) հայրը, Պապ Պարթևի (313-349) երկվորյակ եղբայրը, Գրիգորյանների հոգևորական տոհմից[4][5] [6]։
Աթանագինես | |
Մասնագիտություն՝ | սարկավագ և ռազմական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 313 |
Վախճանի օր | 349 |
Վախճանի վայր | Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք |
Դինաստիա | Գրիգորյաններ |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Հայր | Հուսիկ Ա[1][2] |
Մայր | Անանուն Արշակունի[1][2] |
Ամուսին | Բամբիշ[3][2] |
Զավակներ | Ներսես Ա Մեծ[1][2] |
Ծագումը
խմբագրելԱթանագինեսը սերվում է Գրիգորյանների հայ ազնվական-հոգևորական տոհմից, որի հիմնադիրը՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն էր։ Լուսավորիչները սերվում էին պարթևական Սուրենի պահլավ տոհմից, որը իր հերթին Պարթև Արշակունիների հեռավոր ճյուղն էր[6]։ Նրա հայրը՝ Հուսիկ Ա Պարթևը 341-347 թվականներին եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս[4][5][6]։
Մայրը, որի անունն անհայտ է, Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծ-ի դուստրն էր։ Նրա նախնիները սերում են Արշակ Ա Պարթևից, ով մ․թ․ա․ 240-ական թվականներին ենթարկվում Սելևկան տերությանը, իսկ հետագայում հիմնադրեց Պարթևական տերությունը, որը գոյատևեց շուրջ 400 տարի․ Պարթևստանում մինչև 224 թվականը, իսկ Մեծ Հայքում մինչև 428 թվականը[4]։
Կենսագրություն
խմբագրելԱթանագինեսը ծնվել է 313 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի և Հայոց արքա Տրդատ Գ Մեծ-ի անհայտ անունով դստեր ընտանիքում։ Ուներ երկվորյակ եղբայր՝ Պապը[4][6]։
Մահացել է եղբոր՝ Պապի հետ, 349 թվականին, Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ քաղաքում[4][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 243.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 87 et 243.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդ, Գ․ ե, ժգ, ժե, ժթ․, Դ․ գ․
- ↑ 5,0 5,1 «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Գ, գլուխ ի, ժզ, խթ․
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 67․