Բամբիշ Արշակունի (4-րդ դար - 4-րդ դար), արքայադուստր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունում։

Բամբիշ Արշակունի
Դրոշ
Դրոշ
արքայադուստր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունում
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 4-րդ դար
Դինաստիա Արշակունիներ
Հայր Խոսրով Գ[1][2]
Ամուսին Աթանագինես[3][2]
Զավակներ Ներսես Ա Մեծ[4][2]

Մեծ Հայքի արքաներ՝ Խոսրով Գ Կոտակի (330-338) դուստրը և Տիրան Բ-ի (338-350) քույրը, Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի (295-374) որդու՝ Աթանագինեսի կինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի մայրը, Արշակունիների թագավորական տոհմից[5][6][7]։

Ծագումը խմբագրել

Բամբիշը սերվում է Արշակունիների թագավորական տոհմից, հայրը՝ Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակն (330-338) է։ Մոր անունն անհայտ է։ Նրա եղբայրն է՝ Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ն (338-350), քույրը՝ Վարազդուխտը, ով ամուսնացել էր Բամբիշի ամուսնու՝ Աթանագինեսի երկվորյակ եղբոր՝ Պապի հետ[5][6][7]։

Կենսագրություն խմբագրել

Բամբիշի ծննդյան թվականն անհայտ է։ Նա ամուսնացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի որդու՝ Աթանագինեսի հետ։ Որդին՝ Ներսեսը հետագայում՝ 353 թվականին դառնում է Ամենայն հայոց կաթողիկոս[5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 86—87.
  2. 2,0 2,1 2,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
  3. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 87 et 243.
  4. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243.
  5. 5,0 5,1 5,2 «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդ, Գ․ ժե, ժթ, Դ․ գ․
  6. 6,0 6,1 6,2 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 13․
  7. 7,0 7,1 7,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 378․