Աթաբասկա (անգլ.՝ Athabasca), խոշոր քաղցրահամ լիճ Կանադայի Սասկաչևան և Ալբերտա նահանգներում, Մակենզի գետի համակարգի վերին մասում, հյուսիսային լայնության 58˚ և 60˚-ի միջև։ Լճի 26 %-ը գտնվում է Ալբերտա, իսկ 74 %-ը՝ Սասկաչևան նահանգներում։

Աթաբասկա
անգլ.՝ Lake Athabasca

Աթաբասկա լիճը
59°16′39″ հս․. լ. 108°53′32″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հյուսիսային Ամերիկա
Երկիր Կանադա Կանադա
Վարչատարածքային բաժանում Ալբերտա, Սասկաչևան
Հայելու բացարձակ բարձրությունը 213 մ
Ավազանի մակերեսը 7850 կմ²
Ծավալը 204 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1900 կմ
Ամենամեծ խորությունը 124 մ
Միջին խորությունը 20 մ
Ջրահավաքի մակերեսը 274 540 կմ²
Թափվող գետերը Աթաբասկա
Աթաբասկա (լիճ) (Հյուսիսային Ամերիկա)##
Աթաբասկա (լիճ) (Հյուսիսային Ամերիկա)
Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթաբասկա

Աշխարհագրություն

խմբագրել

Լիճը զբաղեցնում է 7850 կմ² տարածք, ունի ոչ շատ մեծ խորություն՝ 124 մ և 283 կմ երկարություն։ Ջրի ծավալը կազմում է 204 կմ³: Այն Ալբերտա և Սասկաչևան նահանգների ամենախոշոր և ամենախորը լիճն է, իր մեծությամբ 8-րդը Կանադայում[1]։ Լճի ջուրը՝ դուրս հոսելով Ստրուկների և Մակենզի գետերով, թափվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս[2]։

Լճի արևմտյան ափին, որտեղ սկիզբ է առնում Ստրուկների գետը, գտնվում է Ալբերտայի ամենահին եվրոպական բնակավայրը՝ Ֆորտ Չիպևյանը։

Զարգացում և շրջական միջավայր

խմբագրել

Ուրանի և ոսկու արդյունահանումը լճի հյուսիսային ափին հանգեցրել է Ուրանիում Սիթի բնակավայրի ստեղծմանը, որտեղ բնակություն են հաստատել լեռնագործներն իրենց ընտանիքների հետ։ Արդյունահանումը դադարեցվել է 1980-ական թվականներին, սակայն լճի հյուսիսային առափնյան մինչ օրս աղտոտված է[3]։ Ավազային դյուներն, որոնք գտնվում են հարավային ափի մոտ, համարվում են աշխարհի ամենախոշոր շարժական ավազային դյուները։ 1992 թվականին դյուները կոչվել են «Վայրի բնության նահանգային պարկ»։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Աթաբասկա լճում բնակվում է 23 ձկնատեսակ, այդ թվում նաև հյուսիսային գայլաձուկը, շիղաձուկը, արկտիկական լերկամորթիկը, լճային իշխանը[4][5]։ 1961 թվականին մեծ խորության վրա որսացել են ռեկորդային 46,3 կգ քաշով իշխան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lake Athabasca». Atlas of Alberta Lakes. Edmonton: University of Alberta Press. 1990. ISBN 0-88864-214-8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 12.
  3. Elizabeth Southren (2013 թ․ հունվարի 8). «Deep In Canadian Lakes, Signs Of Tar Sands Pollution». National Public Radio]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին. «Canadian researchers have used the mud at the bottom of lakes like a time machine to show that tar sands oil production in Alberta, Canada, is polluting remote regional lakes as far as 50 miles from the operations.»
  4. «Canada Fishing Online». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Lake Trout». Perspective Visuals, Inc. 2006 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաբասկա (լիճ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125