Ազովի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձան

հուշարձան Ազովում

Ազովի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձան (ռուս.՝ Памятник морякам Азовской военной флотилии), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Տեղադրվել է 1975 թվականի մայիսին գետային կայարանի մոտ։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ է № 6100230000 կոդով[1]։

Ազովի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձան
Ազովի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱզով
Ներկա վիճակկանգուն
 Azov Flotilla monument Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ազովի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձանը գտնվում է Ազովի պատմական կենտրոնական շրջանում՝ ծովային կայարանի մոտ։ Հուշարձանը պատվանդանի վրա տորպեդավոր մոտորանավակ է։ Հուշարձանը տեղադրվել է Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Տագանրոգ քաղաքը 680 օր եղել է գերմանական օկուպացիայի տակ։ 1941 թվականի հոկտեմբերից մինչև 1942 թվականի հուլիս Ազովում էր գտնվում Ազովի ռազմական նավատորմի Դոնի առանձին ջոկատը, որը պաշտպանում էր Դոնի գետաբերանը և Տագանրոգի ծոցը։ Դոնի ջոկատի կազմում էին «Հայրենիքի համար» թիվ 10 զրահագնացքը, գետային հրետանավակներ, պահակային մոտորանավակների դիվիզիոնը, ջրափնյա թիվ 661 մարտկոցը, 40-րդ առանձին հրետանային դիվիզիոնը։ Դոնի առանձին ջոկատի ծովայիններից էր Խորհրդային Միության հերոս Ցեզար Կունիկովը։

Ազովի ռազմական նավատորմի զինվորականները 1943 թվականի օգոստոսի 30-ին ծովային դեսանտ իջեցրին Տագանրոգի շրջանում։ Նավաստիներն իրենց գործողություններով օգնեցին քաղաքի ազատագրմանը. նրանք փոքր տարողությամբ նավերով տեղաշարժվում էին Դոնի գետաբերանի մանր գետակներով՝ օկուպացված տարածքների շուրջ։ Այն բանից հետո, երբ Ազովը և Ազովի շրջանը օկուպացվեցին գերմանացիների կողմից, Ազովի ռազմական նավատորմը վերաբազավորեցին Սևծովյան ափ՝ Նովոռոսիյսկ քաղաքի մոտ, որտեղ մարտեր էին ընթանում Ստանիչկիի (Միսխակո հրվանդան) «Փոքր երկիր» ռազմահենադաշտի համար։

Պատերազմի տարիներին Ազովի ռազմական նավատորմի մոտ 1500 նավաստիներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։ Նրանց թվում են նաև Խորհրդային Միության հերոսներ։ Պատերազմից հետո Ազովի թիվ 3 դպրոցի բակում տեղադրվել է Խորհրդային Միության հերոս Ցեզար Կունիկովի կիսանդրին։

Ազովի ռազմական նավատորմի Դոնի ջոկատի նավաստիների սխրանքների պատվին հուշարձանը բացվել է 1975 թվականի մայիսի 7-ին։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը բետոնե բարձր պատվանդանի վրա տեղադրված տորպեդավոր մոտորանավակ է։ Նման մոտորանավակներով մարտնչել են Ազովի ռազմական նավատորմի Դոնի ջոկատի նավաստիները։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Ա. Իվանովը և Գ. Ստուլցևը։

Հուշարձանի պատվանդանին արված է հետևյալ գրությունը.

  Խաղաղ Դոնի ափին հավերժական խարիսխ ես գցել ի հիշատակ Ազովի ռազմական նավատորմի 1941-1942 թվականների սարսափելի, ծանր մարտերի։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ПАМЯТНИК АЗОВСКОЙ ВОЕННОЙ ФЛОТИЛИИ». Վերցված է 2017 Փետրվար 27-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Михайлушкин П. Морякам Азовской военной флотилии/П. Михайлушкин //Красное Приазовье. – 1984. – 1 августа
  • Чумак, Т. Героическим морякам. Газ. Читай-Азов. 2008. – 5 августа.