Ազնվականների տուն (Ստոկհոլմ)
Ազնվականների տուն (շվեդ.՝ Riddarhuset), պատմական շենք Գամլաստանում, Ստոկհոլմ, Շվեդիա։ Կառուցվել է 1641–1674 թվականներին՝ շվեդական ազնվականության հավաքույթներ անցկացնելու համար։ Համարվում է 17-րդ դարի դասական ամենագեղեցիկ շենքերից մեկը Շվեդիայում[1]։
Ազնվականների տուն շվեդ.՝ Riddarhuspalatset | |
---|---|
![]() | |
Տեսակ | պալատ և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Գամլա ստան |
Փողոց | Ռիդդարհուստորգետ (10) |
Ճարտարապետական ոճ | դասական ճարտարապետություն |
Բնակիչ | house of Nobility? և Swedish House of Nobility? |
Հիմնադրված է | 1674 |
Ճարտարապետ | Սիմեն դե լա Վալլե, Justus Vingboons?, Jean de la Vallée? և Ադոլֆ Վիլհելմ Էդելսվերդ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրել1626 թվականին Գուստավ II Ադոլֆը հավանություն տվեց հավաքույթների շենք` ասպետական տուն (շվեդ.՝ Riddarhuset) կառուցելու շվեդական ազնվականության մտադրությանը։ Նախնական նախագիծը մշակել էր ճարտարապետ Սիմոն դե Լյա Վալեն։ Ենթադրվում էր, որ այն կկառուցվի Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատի նմանությամբ՝ որպես շենքերի մեծ համալիր[1]։
Սակայն, կառուցվեց միայն հիմնական տունը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 1641 թվականին։ 1642 թվականին դե լա Վալայի մահից հետո շինարարության պատասխանատվությունը ստանձնեց գերմանացի ճարտարապետ Գ. Վիլհելմը[2]։ 1650 թվականին Քրիստինա թագուհու թագադրության կապակցությամբ ազնվականները ժամանակավորապես հավաքվել էին դեռևս անավարտ պալատում[3]։ 1652 թվականին՝ Գ. Վիլհելմի մահից հետո, հրավիրվեց հոլանդացի ճարտարապետ Յուստուս Վինգբոնսը, որը հանդիսանում է շենքի ճակատային մասի հեղինակը[4][1]։ Սակայն, 1656 թվականի հունիսին նրան աշխատանքից ազատեցին և շինարարությունն ավարտեց Ժան դե Լյա Վալեն (Սիմոն դե Լյա Վալեի որդին)։ Նրա նախագծով կառուցվել են պալատի տանիքը այլաբանական պատկերներով, ներքին մոնումենտալ գլխավոր սանդուղքը և Riddarhussalen մեծ դահլիճի ինտերիերը[4]։ Շինարարական աշխատանքներն ավարտվեցին 1674 թվականին։
1774 թվականի հունիսի 24-ին պալատի դիմաց կանգնեցվեց Գուստավ Վազայիի հուշարձանը։ 1900-ականների սկզբին արձանը տեղափոխվել է շենքին ավելի մոտ[5]։ 1890 թվականին հյուսիսային ճակատի դիմաց կանգնեցվեց կանցլեր Ակսել Օքսենշերնայի արձանը։ Շենքը հիմնանորոգվել է 1815-1817, 1847 և 1903-1904 թվականներին[4]։ 1870 թվականին ճարտարապետ Ադոլֆ Վիլհելմ Էդելսվերդի նախագծով կառուցվեցին պալատի կողային տաղավարները։
1668-1866 թվականներին Մեծ դահլիճը օգտագործվում էր Ռիքսդագի ազնվական պալատի ժողովների անցկացման համար[6]։ Ներկայումս շենքն օգտագործվում է նախատեսված նպատակներով՝ որպես Շվեդիայի ազնվական ընտանիքների զանազան միջոցառումների անցկացման վայր, որոնց զինանշանները զարդարում են ազնվական պալատի մեծ դահլիճը։ Կողային տաղավարները վարձակալության են հանձնվում և օգտագործվում են որպես գրասենյակներ[7]։
Ճարտարապետություն
խմբագրելՇինությունը երկհարկանի է, ուղղանկյունաձև։ Ճակատային մասը կառուցված է բաց կարմիր աղյուսից, որը ուղղահայաց բաժանված է թեթև քառանկյուն որմնասյուներով և թեթև գոթլանդական ավազաքարերի կորնթոսյան սյունաշարով, ինչը բնորոշ է հոլանդական պալլադիականությանը[1]։ Ճակատային մասի կենտրոնական հատվածը զարդարված է ավազաքարե պատկերներով։ Հյուսիսային ճակատում պատկերված է ասպետական շղթայով հնագույն մարտիկ (հավանաբար անձնավորում է ասպետականությունը), որը շրջապատված է Խոհեմության և Հերակլեսի քանդակներով։
Հարավային ճակատում տեղադրված է Nobilitas ազնվականությունը ներկայացնող կնոջ քանդակ, որը կանգնած է տղամարդու և կնոջ միջև, ինչը կարելի է մեկնաբանել որպես ռազմական և քաղաքացիական պատրաստություն։ Քանդակի հեղինակն է Հենրիկ Լիխտենբերգը[4]։
Տանիքի արևելյան և արևմտյան մասերը զարդարված են Միներվայի և Ասպետի քանդակներով, որը մարմնավորում է Arte et Marte Ասպետական տան նշանաբանը։ Քանդակների հեղինակն է Յոհան Բապտիստա Դուսարտը (շվեդ.՝ Johan Baptista Dusart)[2]: Տանիքի վերին հատվածի անկյուններում տեղակայված չորս կոթողները իրենցից ներկայացնում են ծխնելույզներ։ Կառույցի ներքին շինությունների ընդհանուր մակերեսը (բացառությամբ նկուղների և ձեղնահարկերի) կազմում է մոտ 1700 քմ, որից հիմնական սանդուղքը զբաղեցնում է տարածքի մեկ քառորդը (450 քմ)։ Մեծ դահլիճի մակերեսը կազմում է ավելի քան 300 քմ[8]։ Հիմնական սանդուղքի լապտերները ստեղծվել են 1765 թվականին ճարտարապետ Ժ. Է. Ռենայի նախագծով և կրկնօրինակում են Ստոկհոլմի թագավորական պալատում քանդակագործ Էդմե Բուշարդոնի բրոնզե լապտերի ձևը[9]։ Մեծ դահլիճում (Riddarhussalen) տեղադրված են 2331 ազնվականական զինանշաններ, ինչը ստեղծում է բացառապես լավ ակուստիկա[6]։
Առաստաղը զարդարված է նկարիչ Դավիդ Կլյոկեր-Էրենստրալի կողմից 1670-ականներին[4] ստեղծված «Շվեդիայի փառաբանումը» զարդաքանդակով։ Այս ճարտարապետական հուշարձանի ինքնատիպությունը կայանում է տանիքի բարոկկո բարդ ուրվագծի հետ պալլադիական ճակատի համադրության մեջ։ Տանիքի նման ձևերը տարածված էին Շվեդիայում 17-րդ և 18-րդ դարերում և հազվադեպ է հանդիպում այլ երկրներում[10]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հարավային ճակատ
-
Գուստավ Վազայի հուշարձանը
-
Մեծ սրահ
-
Ասպետական զինանշան
-
Մեծ դահլիճի առաստաղի մանրակրկիտ պատկեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 История архитектуры, 1969, էջ 469
- ↑ 2,0 2,1 Nordisk familjebok, 1916, էջ 228
- ↑ «Riddarhusets huvudarkitekter» (շվեդերեն). Riddarhuset. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nordisk familjebok, 1916, էջ 229
- ↑ Nordisk familjebok, 1916, էջ 230
- ↑ 6,0 6,1 «Riddarhussalen» (շվեդերեն). Riddarhuset. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Park och paviljonger» (շվեդերեն). Riddarhuset.
- ↑ «Yta och material» (շվեդերեն). Riddarhuset. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Stenhallen» (շվեդերեն). Riddarhuset. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ История архитектуры, 1969, էջ 470
Գրականություն
խմբագրել- Всеобщая история архитектуры: Западная Европа и Латинская Америка XVII-первая половина XIX вв. — Изд-во Академии архитектуры СССР, 1969. — Т. 7.
- Роджерс Б. Р., Роджерс С. Стокгольм: Путеводитель. — М.: ФАИР, 2010. — 160 с.
- Riddarhuspalatset // Nordisk familjebok. — 2-е. — 1916. — С. 223—230.(շվեդ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվականների տուն (Ստոկհոլմ)» հոդվածին։ |