Էդմե Բուշարդոն (ֆր.՝ Edmé Bouchardon, մայիսի 29, 1698(1698-05-29)[1][2][3][…], Շոմոն - հուլիսի 27, 1762(1762-07-27)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քանդակագործ, ով փորձում էր իր ժամանակակիցներին ծանոթացնել անտիկ մշակույթին, Լյուդովիկոս XV-ի պալատական քանդակագործ, էսթետիկական կլասիցիզմի նախորդը, քանդակագործ Ժան Բատիստ Բուշարդոնի որդին և քանդակագործ Ժակ Ֆիլիպ Բուշարդոնի մեծ եղբայրը։

Էդմե Բուշարդոն
ֆր.՝ Edmé Bouchardon
Ծնվել էմայիսի 29, 1698(1698-05-29)[1][2][3][…]
ԾննդավայրՇոմոն
Մահացել էհուլիսի 27, 1762(1762-07-27)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[4]
ՈւսուցիչԳիյոմ Կուստու[5]
Ստեղծագործություն(ներ)Չորս եղանակների շատրվան
Ոճբարոկկո
Մասնագիտությունքանդակագործ, գծանկարիչ, գծանկարիչ, փորագրիչ և նկարիչ
Ծնողներհայր՝ Ժան Բատիստ Բուշարդոն
Պարգևներ և
մրցանակներ
 Edmé Bouchardon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բուշարդոն եղել է Գիյոմ Կուստուի աշակերտը։ 1722 թվականին ստացել է հռոմեական մրցանակ և շուտով ձեռք է բերել այնպիսի ճանաչում, որ հերցոգ Անտենը նրան Հռոմից կանչել է Փարիզ, որտեղ Լուվրում կահավորել է նրա արհեստանոցը։ Արդեն իր առաջին քանդակներում Բուշարդոն ցանկություն հայտնեց ազատվելու ռոկոկո ոճից և հարություն տալու անտիկ արվեստի պերճախոս լակոնիզմին։ 1737 թվականին Բուշարդոն Գեղարվեստի ակադեմիայի սրահում ցուցադրեց իր քանդակները և հատուկ ուշադրություն գրավեց իր կիսանդրիներով, դիցաբանական խմբերով, որոնցից ամենաշատ ուշադրություն գրավեց «Սբ. Կառլ Բորրոմեո, աղոթելիս Միլանում ժանտախտի դադարացման համար», ինչպես նաև նկարներով, օրինակ «Խաղողների հավաքը Աֆինիան գյուղում»։

1740 թվականին Բուշարդոն ցուցադրեց ցայտաղբյուրի գիպսից մոդելը Գրենել փողոցի համար, Փարիզ քաղաքի պատվերով, որը նրան բերեց մեծ համբավ։ Բարոկկո քանդակի բարդությունը առաջ բերեց ճարտարապետների նախանձն ու դժգոհությունը։ Ի նշան երախտագիտության՝ քաղաքի ներկայացուցիչները նրա համար նշանակեցին ցմահ թոշակ՝ 1500 լիվրով։

1745 թվականին Բուշարդոն ընդունվեց գեղանկարչության ակադեմիա մարմարից արձանի համար, որը արտացոլում էր «Հիսուսին, խաչը կրած», որը գտնվում էր Լուվրի թանգարանում նրա ամենաճանաչված քանդակի «Ամուր, Հերկուլեսի մատներից իրեն նետ պատրաստելիս» հետ միասին։ Նրա հետագա քանդակներից կարելի հիշատակել կարդինալ Ֆլյորի դամբարանը և Հիսուսի արձանը, Մարիամ Աստվածածնին ութ առաքյալներին՝ զարդարած Սեն-Սյուլպիս եկեղեցու երգչախումբը։ Հանգստի ժամանակ, մի կողմ թողնելով հինը, պատկերում էր իրականը՝ ժամանակակից կյանքը. նրա «Études prises dans le Bas Peuple, ou les Cris de Paris» աշխատանքը՝ պահպանված Լուվրում, Փարիզի փողոցների չափազանց վառ պատկերն է XVIII դարում։

Էդմե Բուշարդոն մահացել է 1762 թվականի հուլիսի 27-ին Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edmé Bouchardon (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edme BouchardonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. http://arts-graphiques.louvre.fr/detail/artistes/1/343-BOUCHARDON-Edme
  6. Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 24.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմե Բուշարդոն» հոդվածին։