Ազնիվ Պետրոսյան

հայ խորհրդային կենսաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազնիվ Պետրոսի Պետրոսյան (հունվարի 8, 1903(1903-01-08)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ-ում մանրէաբանության հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965

Ազնիվ Պետրոսյան
Ծնվել էհունվարի 8, 1903(1903-01-08)[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Գործունեության ոլորտմանրէաբանություն[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1925)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1957)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (19251923 թվականից աշխատել է համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, որի հիման վրա 1944 թվականին կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ինստիտուտը։ Այնուհետև (1950-1971) ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի մթնոլորտի ազոտի կենսաբանական ֆիքսման լաբորատորիան։ 1932-1952 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։

Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի մանրէաբանական հետազոտություններին, հողի կառուցվածքի բարելավման, պալարաբակտերիաների էկոլոգիական, կենսաբանական, ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկությունների ուսումնասիրության, հողերի միկրոֆլորայի և միկրոկենսաբանական պրոցեսների ինտենսիվության վրա պարարտանյութերի ունեցած ազդեցության հարցերին։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

  • Բակտերիալ պարարտանյութերը և նրանց կիրառումը, Երևան, 1942 (համահեղինակ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 260.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնիվ Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 260