Ազնիվ Խդրյան

հայ խորհրդային շերամաբույծ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր

Ազնիվ Կարապետի Խդրյան (Խտրյան) (1900, Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - անհայտ), հայ խորհրդային շերամաբույծ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։

Ազնիվ Խդրյան
Ծնվել է1900
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականին, Սիրիայի Քեսաբ քաղաքում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը գաղթել է Դեր Զոր[2], ճամբարում ապրել մինչև 1919 թվականը՝ ֆրանսիական զորքերի կողմից Քեսաբ քաղաքի գրավումը, որից հետո վերադարձել է Քեսաբ[3]։

Ծննդավայրում զբաղվել է շերամապահությամբ։ 1939 թվականին Ազնիվ Խդրյանի ընտանիքը (Խդրյան ամուսնու ազգանունն է) տեղափոխվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, իսկ 1947 թվականին՝ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Խդրյանը Երևանում աշխատանքի է ընդունվել Հայկական ԽՍՀ Բերիայի (1953 թվականից՝ Շահումյան) շրջանի Ստալինի անվան կոլտնտեսությունում (հետագայում կոչվել է ՀամԿ(բ) Կ 18-րդ համագումարի անունով), դարձել կոլտնտեսության շերամապահական օղակի օղակավար։ Մետաքսի որդերի մոտ արյան արագ շրջանառություն ապահովելու համար Խդրյանը շերամաբուծական ֆերմայում պահպանում է 26 °C ջերմաստիճան և 71% հարաբերական խոնավություն։ Արդյունքում որդերն ավելի արագ են սնվել, իսկ շերամի բոժոժը ստացվել է 40 օրվա ընթացքում՝ արտադրական պլանով սահմանված 60 օրվա փոխարեն։ 1950 թվականին Խդրյանը հասել է 107,7 կիլոգրամ թթի շերամի որդի բերքատվության՝ մեկ տուփ շերամի սերմից ստանալով 323,1 կիլոգրամ բոժոժ[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 11-ի հրամանագրով մետաքսի թթի շերամի որդերի բարձր բերքատվություն ապահովելու համար Ազնիվ Կարապետի Խդրյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[5]։

1951 թվականին Ազնիվ Խդրյանի օղակը նույնպես ապահովել է մետաքսի որդերի շերամի բարձր բերքատվություն, որի համար նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[6]։ Հետագայում Խդրյանն աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ Շաումյանի շրջանի ՀամԿ(բ) Կ 18-րդ համագումարի անվան կոլտնտեսության դաշտավարական բրիգադում[7]։ Խդրյանը թոշակի է անցել 1950-ականների վերջին։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Хтрян Азнив Карапетовна // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ереван: Айпетрат, 1960. — С. 300—302. — 325 с.

Արտաքին հղումներ խմբագրել

  •   Азнив Карапетовна Хдрян «Երկրի հերոսներ» կայքում
  • «Портрет Героя Социалистического Труда Азнив Хдрян (1956, автор — художник Грант Овсепян)». Национальная картинная галерея Армении. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.