Ազիմ Պրեմժի
Ազիմ Պրեմժի (անգլ.՝ Azim Hashim Premji) գուջարաթի՝ અઝીમ પ્રેમજી, (հուլիսի 24, 1945[1][2][3], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ գործարար, բարերար և Wipro Limited-ի տնօրենների խորհրդի նախագահ, որը պատկանում է Wipro Technologies-ին, որը Հնդկաստանի ամենամեծ ծրագրային անվտանգություն ապահովող ընկերություններից է։
Ազիմ Պրեմժի մարաթհի՝ अझीम हाशिम प्रेमजी | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1945[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան[4] և St. Mary's School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Rishad Premji? և Tariq Premji? |
Azim Premji Վիքիպահեստում |
Պրեմժին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է (երկրորդը՝ Հնդկաստանում)՝ 17 միլիարդ ԱՄՆ դոլար զուտ կարողությամբ՝ ըստ Forbes-ի[10][11]։ Պրեմժիին հաճախ անվանվում է հնդկական Բիլ Գեյթս[12][13]։
Կենսագրություն
խմբագրելՊրեմժին ծնվել է Բոմբեյ մուսուլման Գուջարաթի ընտանիքում։ Նրա հայրը ուներ Արևմտյան հնդկական սննդի մի ընկերություն, որը հիդրոգենացված բուսական ճարպերի ընկերություն էր։ Նրա պապը Բիրմայում բրնձի մագնատ էր։ Հայրը մերժել է Մուհամմադ Ալի Ջիննայի հրավերը՝ տեղափոխվելու Պակիստան[14] Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Մարիա դպրոցում։ Այնուհետև նա սովորել է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) Էլեկտրատեխնիկայի բաժնում, սակայն 1966 թվականին, 21 տարեկան հասակում, նա ստիպված է եղել ընդհատել ուսումը և տնօրինել ընտանեկան բիզնեսը հոր անսպասելի մահվան պատճառով։ Պրեմժին էլեկտրատեխնիկական կրթություն է ստացել միայն 30 տարի անց[15]։ 2010 թվականին Ազիմ Պրեմժի հիմնադրամը Բանգալորում հիմնադրում է Ազիմ Պրեմժի համալսարանը, որը կրում է նրա անունը։ Ազիմ Պրեմժին այս համալսարանի ռեկտորն է։
Նա կինոյի սիրահար է։ Սիրում է քայլարշավ և բարեխիղճ է միջավայրի հանդեպ[16]։
Ճանաչվել է որպես 2020 թվականի ամենաառատաձեռն հնդիկը։ 2019 թվականի ապրիլից 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նրա նվիրատվությունները կազմել են 79 միլիոն ռուփի (մեկ միլիոն դոլարից քիչ ավելի)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Craine A. G. Azim Premji // Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 http://www.mycorporateinfo.com/director/azim-hasham-premji-234280
- ↑ #83 Azim Premji - The World's Billionaires 2009 // Forbes / S. Forbes — NYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
- ↑ https://www.webcitation.org/6U68ulwpb?url=http://mha.nic.in/sites/upload_files/mha/files/LST-PDAWD-2013.pdf
- ↑ https://www.thehindubusinessline.com/todays-paper/tp-info-tech/Premji-awarded-Faraday-Medal/article20294175.ece
- ↑ http://www.pib.nic.in/newsite/erelease.aspx?relid=69364
- ↑ https://economictimes.indiatimes.com/news/company/corporate-trends/et-awards-2012-13-azim-premji-gets-a-lifetime-achievement-for-changing-it-the-country/articleshow/23065427.cms
- ↑ https://www.lemondeinformatique.fr/actualites/lire-ambition-informatique-prend-son-essor-dans-l-ain-72706.html
- ↑ Forbes topic page on Azim Premji Արխիվացված 2011-07-27 Wayback Machine Forbes.com(անգլ.)
- ↑ «The World's Billionaires». Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.(անգլ.)
- ↑ «Azim Premji is India's Bill Gates: Forbes». Economic Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.(անգլ.)
- ↑ «Premji is India's Bill Gates: Forbes». Times of India. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(անգլ.) - ↑ Azim Premji Biography Արխիվացված 2009-08-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ Biography of Azim Hashim Premji Արխիվացված 2010-04-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ Lifestyles of the Rich and Famous Արխիվացված 2011-11-29 Wayback Machine(անգլ.)