Ջանգիր աղա
Ջանգիր աղա (1874, Չբխլու, Աբաղա, Վանի մարզ, Թուրքիա - 1943, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, (քուրմանջի՝ Cîhangîr Axa/Щиһангир Аха/جیهانگیرئا خا )), եզդի ժողովրդի ազգային հերոս։
Ջանգիր աղա քրդ.՝ Щьhaнгир aг'ae Xәтиф aг'a | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Չբխլու, Աբաղա, Վանի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Եզդի |
Մայրենի լեզու | Եզդիերեն |
Կրոն | Շարֆադին |
Jangir Agha Վիքիպահեստում |
Ջանգիր աղան Բերկրի շրջանում (Վանա լճից արևմուտք, Կարասու գետի ջրավազան) բնակվող Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ աղայի որդին էր։
Կենսագրություն
խմբագրելՋանգիր աղան ծնվել է Օսմյանյան կայսրության Վանի վիլայեթի Չուբուխլու գյուղում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղական առաջնորդի որակով եղել է Համիդիյե կոչված անկանոն հեծելազորի հրամանատար։ Պատերազմի սկզբում Ջանգիր աղայի առաջնոդաց եզդիների գունդը աշխատում էր ռուսական բանակի դեմ մարտական գործողությունների մեջ չմտնել։ 1915 թվականին, ռուսական բանակի կողմից Վանի գրավումից հետո, Ջանգիր աղան իր գունդով ու Սարդար բեկի, Նաջիդ բեկի, Օսման աղայի և Հուսեյն բեկի կողմից առաջնորդվող ևս չորս եզդիական գնդերի հետ անցնում է ռուսների կողմը։ Մոտավորապես 1909 թվականին տեղի է ունեցել Ջանգիր աղայի և Անդրանիկի հանդիպումը, որ սկիզբ է դրել իրենց մարտական ընկերությանը։ Ջանգիր աղան աջակցում էր հայ ֆիդայիներին, նրանց ռազմական և նյութական օգնություն տրամադրելով։ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի փլուզումից հետո Ջանգիր աղայի ձիավորները գործում էին հայ կամավորական կորպուսի կազմում։
1918 թվականի մայիսի 16-18-ին տեղի ունեցող Բաշ Ապարանի ճակատամարտում հայկական հեծելազորի մեծամասնությունը կազմում էին Ջանգիր աղայի եզդիական միավորումները։
Ողջունում էր 1920 թվականին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը։
Ձերբակալվել է 1938 թվականին, մահացել է 1943 թվականին' 69 տարեկանում, Սարատովի բանտերից մեկում։ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացված է։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջանգիր աղան իր ընտանիքի հետ (1900-1903թթ․)
-
Ջանգիր աղան (ձախից) և Անդրանիկ Օզանյանը (աջից)
-
Ջանգիր աղայի արձանը Երևանի Նանսենի անվան այգում
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ջանգիր աղա։ Արձակ / Տ.Ա. Աբասյան; Խմբ.՝ Ալիխանե Տահար. - Երևան։ Վան Արյան, 2005. - 148 էջ նկ. ; 20 սմ. Տեքստը՝ քրդ. ISBN 99941-38-28-6 Ալիխանե Տահար Քրդական գրականություն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջանգիր աղա կատեգորիայում։ |