«Ազգին ծառա 2» (ուկրաիներեն՝ Слуга народу 2), 2016 թվականի ուկրաինական քաղաքական կինոկատակերգություն, որը նկարահանել է ռուս-ուկրաինացի ռեժիսոր Ալեքսեյ Կիրյուշչենկոն։

Ազգին ծառա 2
ուկրաիներեն՝ Слуга народу 2
Երկիր Ուկրաինա
Ժանրկինոկատակերգություն, քաղաքական երգիծանք և կատակերգություն
ՀիմքԺողովրդի ծառա
Թվականդեկտեմբերի 23, 2016
Լեզուռուսերեն և ուկրաիներեն
ՌեժիսորԱլեքսեյ Ադոլֆովիչ Կիրյուշենկո
ՊրոդյուսերՎոլոդիմիր Զելենսկի, Անդրեյ Յակովլև և Սերգեյ Շեֆիր
Սցենարի հեղինակԱնդրեյ Յակովլև և Ալեքսեյ Ադոլֆովիչ Կիրյուշենկո
ԴերակատարներՎոլոդիմիր Զելենսկի, Ստանիսլավ Բոկլան, Եվգենի Կոշեվոյ, Ալեքսանդր Պիկալով, Յուրի Կրապով, Ելենա Կրավեց, Նատալյա Սումսկայա, Վլադիմիր Գորյանսկի և Վերկա Սերդյուչկա
ԵրաժշտությունDmytro Shurov? և Նաստյա Կամենսկիխ
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունՍտուդիա Կվարտալ-95
Տևողություն100 րոպե
ՆախորդԺողովրդի ծառա
Պաշտոնական կայքէջ

2017 թվականի ապրիլին ֆիլմը առաջադրվել  է Ուկրաինայի ազգային «Ոսկե Ձիգա» կինոմրցանակի երեք կատեգորիաներում[1][2]։ 2017 թվականի օգոստոսին ֆիլմն ընտրվել է 2017 թվականի Մոնրեալի միջազգային կինոփառատոնի հիմնական «Հնարք համաշխարհային կինոյում» (անգլ.՝ Focus on World Cinema) ծրագրի սեկցիային մասնակցելու համար[3]։

Կապ սերիալի հետ խմբագրել

Ֆիլմի իրադարձություններն ընդգրկում են հատվածներ համանուն «Ազգին ծառա» սերիալի երկրորդ եթերաշրջանից։

Սյուժե խմբագրել

Վասիլի Գոլոբորոդկոն (Վոլոդիմիր Զելենսկի) արդեն գրեթե կես տարի է իշխանության ղեկին է։ Տնտեսական իրավիճակը երկրում վատացել է, գներն աճում են, ազգային արժույթը արժեզրկվում է։ Նախագահի նկատմամբ ազգային վստահությունը սրընթաց նվազում է։ Երկրում իրավիճակի կայունացման համար Գոլոբորոդկոն պետք է 15 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն ստանա արժույթի միջազգային հիմնադրամից, որը կարող է տրամադրել, եթե Ուկրաինայում ներդրվեն բարեփոխումներ և ընդունվեն հակակոռուպցիոն օրենքներ։ Սակայն Գերագույն ռադան, որը գաղտնի ղեկավարում են մեծահարուստները, արգելափակում է այդ օրենքների փաթեթի քվեարկությունը։ Նախագահ Գոլոբորոդկոն հուսահատության մեջ է։ Նա խորհրդի և օգնության համար ստիպված է դիմել իր երդվյալ քաղաքական թշնամուն՝ նախկին վարչապետ Յուրի Իվանովիչ Չույկոյին (Ստանիսլավ Բոկլան), որին ինքն է բանտարկել կոռուպցիոն սկանդալից հետո։ Չույկոն առաջարկում է օգնել նախագահին իր խնդիրը լուծել իր համաներման պայմանով։ Նա մշակում է խորամանկ ռազմավարություն, որում անհրաժեշտ է արհեստականորեն շահերի բախում ստեղծել օլիգարխների միջև և ստիպել Գերագույն ռադային ընդունել պատգամավորների շրջանում ոչ ժողովրդականություն վայելող հակակոռուպցիոն օրենքների փաթեթը։

Ժամանակավոր դաշնակիցները՝ նախագահը և նախկին վարչապետը, ճամփորդության են մեկնում Ուկրաինայի տարածքով, որպեսզի իրականացնեն իրենց ծրագիրը։ Նրանք այցելում են Խարկով, Օդեսա, Զապորոժիե, Դնեպր և Լվով։ Նրանք սպասում էին բազմաթիվ արկածների, փորձություններ և նույնիսկ «տիտուշկաների» հետապնդումներ[4]։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը դարձել է «Квартал 95» ստուդիայի 10-րդ ժապավենը՝ սկսած «Սերը մեծ քաղաքում» ֆիլմից, որը ստուդիան վարձույթով է թողարկել դեռևս 2009 թվականին։

Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ, ինչպես նշել է գրող և կինոսցենարիստ Անդրեյ Կոկոտյուխան, հակառակ «Квартал 95» ստուդիայի ավանդույթներին, որը իր նախորդ 9 ֆիլմերը դարձրել են 100 տոկոսանոց ռուսալեզու, «Ազգին ծառա 2» ֆիլմում առաջին անգամ հնչել է ուկրաինական խոսք և ֆիլմը «գրեթե կիսով չափ ուկրաինալեզու է»[5]։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի օգոստոսի 13-ին Կիևի կենտրոնական երկաթուղային կայարանում[6] և բացի մայրաքաղաքից, անցկացվել են Օդեսայում, Լվովում, Խարկովում և Զապորոժիեում։

Ֆիլմի սաունդթրեքում օգտագործվել են ուկրաինական այնպիսի խմբերի երգեր, ինչպիսիք են «Ріапобой», «BoomBox», «Друга Ріка» և ուրիշներ։

Դերերում խմբագրել

  • Վոլոդիմիր Զելենսկի - Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկո, Ուկրաինայի նախագահ
  • Ելենա Կրավեց - Օլգա Յուրիևնա Միշչենկո, Ուկրաինայի վարչապետ
  • Անաստասիա Չեպելյու - Աննա Միխայլովնա, Ուկրաինայի նախագահի օգնական
  • Ստանիսլավ Բոկլան - Յուրի Իվանովիչ Չույկո, նախկին վարչապետ
  • Եվգենի Կոշևոյ - Սերգեյ Վիկտորովիչ Մուխին, արտաքին գործերի նախարար
  • Միխայիլ Ֆատալով - Միքայել Թասունյան, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար
  • Անաստասիա Չեպելյուկ - Աննա Միխայլովնա, նախագահի խորհրդական
  • Գեորգի Պովոլոտսկի - Տոլյա, պահպանության պետ
  • Օլգա Ժուկովցովա - Օքսանա Սկովորոդա, արտաքին գործերի նախարարի օգնական
  • Վլադիմիր Գորյանսկի - Ռուստեմ Աշոտի Մամատով, օլիգարխ
  • Դմիտրի Լալենկով - Միխայիլ Սեմենի Ռոյզման, օլիգարխ
  • Յուրի Գրեբելնիկ - Անդրեյ Նիկոլայի Նեմչուկ, օլիգարխ
  • Սերգեյ Քալանթայ - Օտտո Ադելվայնշտայներ, ԱՄՀ ղեկավար
  • Անդրեյ Դանիլկո - Վերկա Սերդյուչկա / կամեո

Թողարկում խմբագրել

Ֆիլմի ցուցադրությունը կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Կիևում[7]։ Ֆիլմը մեծ վարձույթի է դուրս եկել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին[8]։ Ուկրաինայում ֆիլմի դիստրիբյուտորը դարձել է UFD ընկերությունն[9]։

Բացի Ուկրաինայից, 2017 թվականի ապրիլի 27-ին ֆիլմը նաև վարձույթով է տրվել Բելառուսում[10].

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Կինոմրցանակ Մրցանակաբաշխության ամսաթիվ Անվանակարգ Հավակնորդ Արդյունք Նշումներ
Ազգային կինոմրցանակ «Ոսկե Ձիգա» 20.04.2017 Լավագույն ֆիլմ Ազգին ծառա 2 Առաջադրված [1][2][11]
Լավագույն դերասան Վոլոդիմիր Զելենսկի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Եվգենի Կոշևոյ Առաջադրված
2nd Pioneer Art Film Festival Արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմ Ազգին ծառա 2 Հաղթանակ [12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Сформовано shortlist номінантів на Першу Національну Кінопремію». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «Українська кіноакадемія оголосила номінантів на премію «Золота дзиґа»» (ուկրաիներեն). detector.media. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  3. «Фільм «Слуга народу 2» покажуть на кінофестивалі в Монреалі». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  4. «Слуга народу 2». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  5. «Слуга радянського народу - Детектор медіа». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. «"Слуга народу 2": в Україні знімають продовження політичної комедії з Зеленським» (ուկրաիներեն). ТСН.ua. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  7. Галина Петренко (2016 թ․ դեկտեմբերի 20). «Жарти жартами: «Квартал 95» випустив у прокат «Слугу народу 2»» (ուկրաիներեն). detector.media. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. http://www.ukrkino.com.ua/news/?id=6900
  9. «За 10 днів кінопрокату «Слугу народу 2» подивилися майже 160 тисяч глядачів – НСКУ» (ուկրաիներեն). detector.media. 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  10. «Фільм «Слуга народу 2» вийшов у білоруський прокат» (ուկրաիներեն). detector.media. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  11. Лілія Зінченко-Апостолова (2017 թ․ ապրիլի 20). «Оголошено переможців української кінопремії «Золота дзиґа»» (ուկրաիներեն). detector.media. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  12. «Фильм «Слуга народа 2» признали лучшим иностранным фильмом в Китае». kvartal95.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.