ԲումԲոքս (ուկրաիներեն՝ Бумбокс), ուկրաինական ֆանկ, հիփ հոփ, փոփ ռոք, ռոք և ռոքնռոլ ժանրերի խումբ։ Հիմնադրվել է 2004 թվականին Կիևում «Графіт» խմբի վոկալիստ Անդրիյ Խլիվնյուկի և «Тартак» խմբի կիթառահար Անդրե «Муха» Սամոյլոյի կողմից։ Խմբի երգերը հիմնականում կատարվում են ուկրաիներենով, նաև՝ ռուսերենով և անգլերենով։

ԲումԲոքս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունБумбокс
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ԺանրերՖանկ, հիփ հոփ
փոփ ռոք, ռոքնռոլ
Գործունեություն2004
ԼեյբլMoon records
Կայքaleks.com.ua
Անդամներ
Անդրեյ Խլիվնյուկ
Անդրեյ Սամոյլո
Վալենտին Մատիյուկ
Ալեքսանդր Լյուլյակին
Դենիս Լևչենկո
 Boombox (Ukrainian band) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խումբը հիմնադրվել է 2004 թվականի կեսերին Կիևում։ 2005 թվականի ապրիլին կարճ ժամանակում «!SubmarinStudio» ձայնագրման ստուդիայում ձայնագրվել է խմբի առաջին ալբոմը՝ «Меломанія»։ 2006 թվականին ձայնագրվել է ԲումԲոքսի «Family Бізнес» ձայնասկավառակը, որն Ուկրաինայում ստացել է Ոսկե կարգավիճակ (ներկայումս վաճառվել է մոտ 100 000 ձայնասկավառակ)։ Շուտով լույս է տեսնում «Ким ми були» և «Квіти в волоссі» երգերի տեսահոլովակները, որոնք նկարահանել է Վիկտոր Պրիդուվալը։

Ռուսական «АСТ» կինոընկերությունը երաժիշտներին առաջարկել է աշխատել Պյոտոր Տոլիչինի «}{отт@бь)ч» ֆիլմի սաունդթրեքի վրա։ Արդյունքում ֆիլմում հնչում են ԲումԲոքսի կատարմամբ երաժշտական 5 հատվածներ, որոնցից 4-ը «Меломанія», իսկ մեկը՝ «Family Бізнес» ալբոմներից։

2007 թվականի առանը «Вахтёрам» կոմպոզիցիան հայտնվել է ռուսական ռադիոկայանների երաժշտացանկում։ Սեպտեմբերի 19-ին Moon Records ուկրաինական երաժշտական լեյբլը թողարկել է ԲումԲոքսի «Тримай» ալբոմը։ Խմբի «та4то» երգը հայտնվել է ռադիոկայանների ուշադրության կենտրոնում. այս երգի հիման վրա ռեժիսոր Վլադիմիր Յակիմենկոն, ով նաև Pistolet Films-ի ռեժիսորն է, նկարահանել է տեսահոլովակ։

Որոշ ժամանակ խմբով հետաքրքրվում էին առաջատար ձայնագրման ստուդիաներ, որի արդյունքում «Монолит» ընկերության հետ կնքվել է համաձայնագիր Ռուսաստանում «Меломанія» և «Family Бізнес» ալբոմների թողարկման համար։ Ալբոմները թողարկվում են 2008 թվականի հունիսի 10-ին։ Ռուսական արտադրության տեսասկավառակները հագեցած են տեսահոլովակների ամբողջական ցանկով, ինչով էլ տարբերվում են այլ արտադրանքներից[1]։

2009 թվականի դեկտեմբերի վերջին խումբը կիևյան Tonique դիջեյի հետ թողարկել է համատեղ ալբոմ։ Ձայնասկավառակը Ուկրաինայում հայտնվել է «Бленди, мікси та інші музичні пародії» անվանումով։ Ձայնասկավառակը ռուսական արտադրությամբ արտադրվել է «Монолит» ընկերության կողմից։ Ալբոմն ընդգրկում է արդեն հայտնի 11 հին երգերի ռեմիքսներ։ Երկրպագուների համար որպես լրացուցիչ անակնկալ, ալբոմը ներառում է «Come Аround» անգլալեզու երգը։

2010 թվականի հունիսի 24-ին Կիևի «Crystal Hall»-ում տեղի է ունեցել «Всё включено» ալբոմի շնորհանդեսը, որտեղ ներառված էին նաև 2 նոր երգեր։ 2011 թվականի նոյեմբերի 10-ին լույս է տեսել խմբի թվով չորրորդ ալբոմը՝ «Середнiй Вiк»։ Հետագայում ալբոմը թողարկվել է նաև ձայնապնակով։ 2013 թվականի աշնանը ձայնագրվել է մեկ այլ ալբոմ՝ «Термінал Б» անվանմամբ։ Ալբոմն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ խումբը հաճախ է ճանապարհորդել և Ուկրաինայի օդանավակայններում երգերի տեսահոլովակներ նկարահանել, որն էլ ոգեշնչել է խմբի անդամներին։ Ալբոմում ներառված են բազմաբնույթ երգեր՝ միևնույն տրամադրությամբ։ Այս ալբոմը ևս հետագայում թողարկվել է ձայնապնակով։

Կազմ խմբագրել

ԲումԲոքս խմբագրել

  • Անդրեյ Խլիվնյուկ - վոկալիստ, երգերի տեքստերի հեղինակ
  • Անդրիյ Սամոյլո - կիթառահար
  • Վալենտին Մատիյուկ - դիջեյ
  • Դենիս Լևչենկո - բաս-կիթառ
  • Ալեքսանդր Լյուլյակին - հարվածային գործիքներ

ԲումԲոքս Family խմբագրել

  • Ալեքսեյ Սողովոնով - պրոդյուսեր
  • Բորիս Գինժուկ - համերգային ղեկավար
  • Իգոր Մելնիկ - ձայնային ռեժսոր
  • Կիրիլ «Կոսմոս» Վինոգրադով - վիդեոռեժիսոր
  • Tonique Lee Deejay - դիջեյ

Ձայնագրություններ խմբագրել

Ստուդիաներում ձայնագրված ալբոմներ խմբագրել

  • Меломанія (2005)
  • Family Бізнес (2006)
  • III (2008)
  • Всё включено (2010)
  • Середній Вік (2011)
  • Термінал Б (2013)

Տեսահոլովակներ խմբագրել

  • «Супер-пупер» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «E-mail» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Бобік» (2005, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Ким ми були» (2006, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Квіти у волоссі» (2006, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Вахтёрам» (2007, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Та4то» (2007, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Полина» (2008, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Концерти» (2009, ռեժիսոր՝ Ալեքսեյ Կուզիկով)
  • «Eva» (2009, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Наодинці» (2009, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Летний дождь» (2010, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Холода.нет» (2010, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Этажи» (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «За буйки») (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Пошла вон» (2011, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Піддубний Микола» (2012, ռեժիսոր՝ Քադիմ Տարասով)
  • «Для тебя» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Յակիմենկո)
  • «Дитина» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Пепел» (2013, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Здесь даже солнца не видно»(2014, ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով)
  • «Ты одна»(2014, ռեժիսոր՝ Վիկտոր Վիլսկ)
  • «Номер скрыт» (2014, ռեժիսոր՝ Վլադիմիր Լերտ)
  • «Выход» (2015, ռեժիսոր՝ Աննա Կապիլովա)
  • «Люди» (2015, ռեժիսոր՝ Դենիս Դուժնիկ)

Սաունդթրեքներ խմբագրել

Ֆիլմի անվանում Թվական Երգ
}{отт@бь)ч 2006 Хоттабыч
Նարնջագույն սեր 2007 Квiти в волоссi
Սիրո կարմիր մարգարիտ 2008 Вахтёрам
Պեպել 2013 Пепел

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Бумбокс»… «Меломанія» vs. «Family Бізнес» в России!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BoomBox (խումբ)» հոդվածին։