Ազգային պոլիտեխնիկական թանգարան

թանգարան Սոֆիայում

Ազգային պոլիտեխնիկական թանգարան (բուլղար․՝ Национален политехнически музей), գիտությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Ազգային պոլիտեխնիկական թանգարան
Տեսակազգային թանգարան, գիտության թանգարան և տեխնոլոգիայի թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
Պատկանում էԲուլղարիայի մշակույթի նախարարություն
Ղեկավարության նստավայրՎզրաժդանե, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա
Հիմնադրվել էմայիսի 13, 1957
Այցելուներ30 000 մարդ
Կայքpolytechnicmuseum.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ազգային պոլիտեխնիկական թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 13-ին[1] Բուլղարիայի նախարարի խորհրդի որոշմամբ։ Ի սկզբանե գործել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ենթակայության ներքո։ Ազգային թանգարան է հռչակվել 1968 թվականին[2]։

1992 թվականից թանգարանը գտնվում է այն շենքում, որը եղել է Գեորգի Դիմիտրովին նվիրված թանգարան։ 2012 թվականին շենքը հիմնովին բարեկարգվել է[3]։ Ազգային պոլիտեխնիկական թանգարանը մասնակցում է Թանգարանային գիշեր ամենամյա ծրագրին[4]։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանն ունի 22000 նմուշներից բաղկացած հավաքածու, սակայն մշտական ցուցադրություններում ներկայացված են միայն 1000 նմուշներ։ Հավաքածուն համալրվում է գրադարանի ավելի քան 12000 կտոր գրքերի և ամսագրերի և շուրջ 2000 փաստաթղթեր ունեցող արխիվի հաշվին։ Մշտական հավաքածուները ներկայացված են ժամանակի չափում, տրանսպորտ, լուսանկարչություն և կինո, օպտիկա, ձայնային սարքավորումներ, ռադիո և հեռուստատեսություն, հաշվողական տեխնիկա, կապի սարքավորումներ և այլ ցուցադրություններում[2]։

Ներկայացված նմուշներից են[5]՝

  • Ավտոմոբիլային հավաքածու՝ Ford Model A (1928), Fiat 509, Tatra 97 և Messerschmitt KR200
  • Creed & Company հաղորդակներ, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ Telefunken, Blaupunkt և այլ ընկերությունների կողմից
  • Կիպու, վաղ աբակ և վաղ հաշվեմեքենաներ, այդ թվում բուլղարական արտադրության Elka 22 (1965) և Պրավեց համակարգիչներ (1980)
  • Գործիքներ տիեզերական արբանյակների և տիեզերական սննդի համար
  • Մեխանիկական դաշնամուր, բուլղարական արտադրության Համմոնդ երգեհոնը, երգեհոնիկներ և այլն
Items
 
Elka 6521 հաշվիչ մեքենա, 1965
Elka 6521 հաշվիչ մեքենա, 1965  
 
Ford Model A, 1928
Ford Model A, 1928  
 
Spherical Electrostatic Ion Trap, Bulgaria 1300 արբանյակ, 1980
Spherical Electrostatic Ion Trap, Bulgaria 1300 արբանյակ, 1980  

Ինչպես հասնել թանգարան

խմբագրել

Թանգարանը գտնվում է Սոֆիայի Օպալչոնսկա 66 հասցեում։ Բաց է երկուշաբթիից շաբաթ օրերին, ժամը՝ 9.00 - 17.00։ Տոմսի արժեքը տատանվում 1-7 բուլղարական լև, լաբորատոր ցուցադրությունների վճարները՝ 10-15 բուլղարական լև (ավելի քան 10 հոգուց բաղկացած խմբի համար)[6]։

Ծառայություն Կայարան/կանգառ Գծեր/սպասարկվող ուղիներ Հեռավորությունը
թանգարանից
  Սոֆիայի տրոլեյբուսներ bul. Kiril i Metodiy 1, 5 50 մ
  Սոֆիայի հանրային ավտոբուսներ bul. Kiril i Metodiy 74 50 մ
  Սոֆիայի մետրո Opalchenska 1 450 մ

Մասնաճյուղեր

խմբագրել

Ազգային պոլիտեխնիկական թանգարանը Սոֆիայից դուրս ունի երեք մասնաճյուղ։ Դրանցից մեկը Պանչարևոյում գտնվող հիդրոէլեկտրոկայանն է, որը Հարավարևելյան Եվրոպայի առաջին էներգիա արտադրող միավորն է։ Գործարկվել է 1900 թվականի նոյեմբերի 1-ին և սնուցել է Սոֆիայի տրամվայի համակարգը, փողոցային լամպերը և մի քանի ոլորտներ։ 1986 թվականին կայանը հռչակվել է պատմական նշանակության վայր իր գործունեությունը դադարեցնելուց որոշ ժամանակ անց[7]։ Մյուս երկու մասնաճյուղերն են Սլիվենի տեքստիլային գործվածքների թանգարանը, որտեղ ներկայացվում է Բուլղարիայի դարերից եկող տեքստիլ արհեստների, գործվածքներ և տեխնիկայի պատմությունը և Կազանլիկում գտնվող Ֆիզիկայի պալատը[8][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Националният политехнически музей празнува рожден ден в нощта на петък, 13-и». Vesti. 2005 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 «История». National Polytechnical Museum. 2006 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  3. «Националният политехнически музей с обновена сграда за годишнината си». Darik News. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  4. «Bulgaria to Go Sleepless on Sat to Celebrate Night of Museums». Novinite. 2012 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  5. «Виртуална разходка». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. «Информация за посещения». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  7. «Старата юзина - ВЕЦ "Панчарево"». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  8. «Музей на текстилната индустрия – Сливен». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  9. «Палата на физиката – Казанлък». National Polytechnical Museum. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային պոլիտեխնիկական թանգարան» հոդվածին։