Երգեհոնիկ, շարմանկա կամ փողոցային երգեհոն։ Երաժշտական ստեղծագործություններ արտաբերող մեխանիկական գործիք։

Երգեհոնիկ
Տեսակmusic tradition? և Նորաձև աքսեսուարներ
Որակավորումsets of open flutes with internal duct without fingerholes?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.222.11-9
Ձայնանմուշ

Երգեհոնիկը ստեղծել է իտալացի գյուտարար Ջովաննի Բարբերին` 1702 թվականին։ Ֆրանսիայում անվանում էին «Հիասքանչ Կատրին» (Charmante Catherine, առաջին երգերից մեկի վերնագիրն է, որը կատարվել է երգեհոնիկով), Ռուսաստանում ` «Կատարինկա» (Катаринка)։

Ի սկզբանե այս գործիքը ստեղծվել էր երգող թռչուններին վարժեցնելու նպատակով։ Իրենից ներկայացնում է ոչ մեծ երգեհոն՝ առանց ստեղնաշարի արկղ, որի մեջ տեղադրված են մի քանի շարք ձայներ արտաբերող խողովակներ, փայտյա կամ մետաղյա գլանիկ՝ բութակներով ու ճանկերով։ Բռնակը պտտելու ընթացքում արտաբերվում են 6-8 մեղեդի, որոնք ձայնագրված են գլանիկի վրա։

15-րդ դարում նմանատիպ գործիքները Հոլանդիայում իրենցից ներկայացնում էին բարդ կառուցվածքներ, որոնք աշխատում էին հիդրավլիկայի կամ լարովի մեխանիզմների միջոցով։ 18-19-րդ դարերում տարաբնույթ երգեհոնիկներ օգտագործվել են անգլիական եկեղեցիներում ` հիմներ և սաղմոսներ արտաբերելու համար։ Սակայն հիմնականում երգեհոնիկը` դա թափառական երաժիշտների մեխանիկական գործիքն էր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեհոնիկ» հոդվածին։