Ազատ ընտրությունը նկարագրում է անհատի պատեհությունը և ինքնավարությունը՝ առնվազն երկու մատչելի տարբերակներից ընտրված գործողություն կատարելու՝ անկաշկանդ արտաքին կողմերից[1]։

Քաղաքականության մեջ խմբագրել

Բանավեճ աբորտի խնդիր շուրջ օրինակում, «ազատ ընտրություն» տերմինը կարող է գործածվել՝ ի պաշտպանություն այն դիրքորոշման, որ կինն իրավուքն ունի որոշել՝ շարունակելու է հղիությունը, թե ոչ[2][3][4]։ Այլ թեմաներ ևս, ինչպիսիք են էֆթանազիան[5], պատվաստումը, բեղմնականխումը[6] և նույնասեռ ամուսնությունը[7], երբեմն քննարկվում են անհատական իրավունքի ազատ ընտրության տեսակետից։ Որոշ սոցիալական խնդիրներ, ինչպես օրինակ՝ Նյու Յորքի «սոդայի արգելքը»՝ և՛ պաշտպանվել են և՛ հակադրվել՝ հղում անելով ազատ ընտրությունը[8][9]։

Տնտեսագիտության մեջ խմբագրել

 
Ազատ ընտրությունը, թե որ ապրանքանիշի և համի սոդա գնելը կապված է շուկայական մրցակցության հետ

Միկրոէկոնոմիկայում, ազատ ընտրությունը տնտեսական գործակալների ազատությունն է՝ բաշխելու իրենց ռեսուրսները (օրինակ՝ ապրանքները, ծառայությունները կամ գույքերը), իրենց հասանելի տարբերակների թվում[10][11]։ Այն ներառում է նրանց հասանելի աշխատանքով զբաղվելու ազատությունը[12]։

2008 թվականին, Ռատները և այլք, մեջբերել են ազատական հայրականության մասին գրականությունը, որը նշում է, որ սպառողները միշտ չէ, որ գործում են իրենց լավագույն շահերից ելնելով։ Նրանք այս երևույթը վերագրում են այնպիսի գործոնների, ինչպիսիք են հույզերը, ճանաչողական սահմանափակումները և կողմնակալությունները, ինչպես նաև ոչ ամբողջական տեղեկատվությունը, որը ըստ նրանց, կարող է շտկվել առաջարկվող տարբեր միջամտությունների միջոցով։ Նրանք քննարկում են սպառողներին տեղեկատվություն և որոշումներ կայացնելու գործիքներ տրամադրելը, նրանց շուկայական տարբերակները կազմակերպելը և սահմանափակելը, ինչպես նաև հույզերի և սպասելիքների կառավարումը։ Սրանցից յուրաքանչյուրը, նրանք նշում են, որ, կարող է բարելավել սպառողների ընտրության կարողությունը[13]։

Այնուամենայնիվ, ընտրության տնտեսական ազատությունը, ի վերջո, կախված է շուկայական մրցակցությունից, քանի որ գնորդների հասանելի տարբերակները սովորաբար արդյունք են վաճառողների կողմից վերահսկվող տարբեր գործոնների, ինչպիսիք են ապրանքի կամ ծառայության ընդհանուր որակը և գովազդը։ Մենաշնորհի առկայության դեպքում, սպառողն այլևս չունի այլ արտադրողից գնելու ազատ ընտրություն։

Ինչպես նշել է Ֆրիդրիխ Հայեկը՝ «մրցակցային հասարակության մեջ մեր ազատ ընտրությունը հիմնված է այն բանի վրա, որ եթե մեկը հրաժարվում է բավարարել մեր ցանկությունները, ապա․ կարող ենք դիմել մյուսին։ Բայց եթե առերեսվում ենք մենաշնորհների հետ, ապա դրա բացարձակ ողորմածության մեջ ենք»։

Ինչպես վկայում է վերը նշված մեջբերումը, ազատական մտածողները հաճախ ազատ ընտրության բարձրացման ուժեղ ջատագովներ են։ Դրա օրինակներից մեկն է Միլթոն Ֆրիդմենի «Ազատ ընտրելու» գիրքը և հեռուստասերիալը։

Չկա կոնսենսուս, թե արդյոք ընտրության տնտեսական ազատության աճը հանգեցնում է երջանկության աճի։ Հետազոտություններից մեկում, «Ժառանգության հիմնադրամ»-ի 2011 թվականի տնտեսական ազատության ինդեքսը ցույց է տվել, որ ամուր կապ կա տնտեսական ազատության ինդեքսի և երկրում երջանկության միջև[14]։

Պատմության մեջ խմբագրել

Սյուզան Կ․ Բեքինգը «ազատ ընտրությունը» տեսնում է որպես Հյուսիսային Ամերիկայի գաղութացման և ազգային զարգացման հիմնարար հիմք[15]։

Ազատ ընտրություն չափում խմբագրել

Խաղերի տեսության մեջ հայտնաբերված աքսիոմատիկ-դեդուկտիվ մոտեցումն օգտագործվել է անհատի կողմից ընտրության ազատության (FoC) չափի չափման խնդիրը լուծելու համար[16]։ 1990 թվականի հոդվածում[17][18] Պրասանտա Կ․ Պատանաիկը և Յոնգշենգ Խուն ներկայացրել են երեք պայման, որոնք պետք է բավարարի անհատի կողմից ազատ ընտրության չափելի լինելը՝

  1. Անտարբերություն առանց ընտրության իրավիճակների․ Միայն մեկ տարբերակ ունենալը հավասար է նույն անհատի կողմից ընտրության ազատությանը, անկախ նրանից, թե որն է տարբերակը։
  2. Խիստ միապաղաղություն․ Երկու տարբեր տարբերակներ ունենալը ավելի շատ ընտրության ազատություն, քան միայն x տարբերակը։
  3. Անկախություն․ Եթե Ա իրավիճակում ավելի շատ ազատ ընտրություն կա, քան Բ-ում, երկուսին էլ ավելացնելով նոր x տարբերակ (չի պարունակվում Ա-ում կամ Բ-ում), Ա-ն կունենա ավելի շատ ազատ ընտրության, քան Բ-ն։

Նրանք ապացուցեցին, որ բազմության հզորությունը միակ չափումն է, որը բավարարում է այս աքսիոմներին, որոնք, ըստ նրանց, հակաինտուիտիվ են և հուշում են, որ մեկ կամ մի քանի աքսիոմներ պետք է վերաձևակերպվեն։ Նրանք դա բացատրեցին գնացքով կամ մեքենայով ճանապարհորդել տարբերակի օրինակով, որն ընտրելու հավանականությունն ավելի շատ է, քան ճանապարհրոդել կարմիր կամ կապույտ մեքենայով։ Նաև որոշ առաջարկներ են կատարվել այս խնդիրը լուծելու նպատակով՝ վերաձևակերպելով աքսիոմները, որոնք սովորաբար ներառում են նախապատվությունների հասկացությունները[19][20][21] կամ հերքելով երրորդ աքսիոմը[22]։

Երջանկության հետ կապ խմբագրել

2006 թվականին Սիմոնա Բոտտիի և Էն Լ․ ՄաքԳիլի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երբ սուբյեկնտներին ներկայացվում էին տարբերակներ և ունեին դրանց միջև ընտրելու ազատություն, նրանց ընտրությունը մեծացնում էր բավարարվածությունը դրականից և դժգոհությունը բացասական արդյունքներից՝ համեմատած չընտրողների հետ[23]։

2010 թվականին Հեյզել Ռոուզ Մարկուսի և Բարի Շվարցի կողմից իրականացված հետազոտության համաձայն կազմվել է ազատ ընտրության վերաբերյալ փորձերի ցանկ, որը պնդում է, որ չափազանց մեծ ընտրությունը կարող է կաթվածահար անորոշություն, դեպրեսիա և եսասիրություն առաջացնել[24]։ Շվարցը պնդում է, որ մարդիկ հաճախ ափսոսում են հնարավոր ծախսերի պատճառով՝ օպտիմալ որոշում չկայացնելու համար և, որ, որոշ իրավիճակներում, մարդկանց ընդհանուր բավարավածությունը երբեմն ավելի բարձր է լինում, երբ դժվար որոշում է կայացնում այլ անձ, այլ ոչ թե իրենք, նույնիսկ երբ ուրիշի ընտրությունն ավելի վատ է։ Շվարցը գիրք էր գրել և ելույթներ ունեցել՝ քննադատելով ժամանակակից հասարակության ալտերնատիվ տարբերակների, թեև ընդունում էր, որ որևէ ընտրություն կատարելն ավելի լավ է, քան ամենևին չկատարելը[25][26]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bavetta, Sebastiano; Navarra, Pietro (2011). «Chapter 5». Index of Economic Freedom (Report). The Heritage Foundation. էջ 65. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին. «As noted, there are two aspects of free choice: opportunity to choose and autonomy to choose.»
  2. «BBC – Arguments in favour of abortion». Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին. «This leads some people to claim is that it is unethical to ban abortion because doing so denies freedom of choice to women and forces 'the unwilling to bear the unwanted'.»
  3. «Freedom of Choice Act – H.R.1964». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին. «Freedom of Choice Act – Declares that it is the policy of the United States that every woman has the fundamental right to choose to: (1) bear a child; (2) terminate a pregnancy prior to fetal viability; or (3) terminate a pregnancy after fetal viability when necessary to protect her life or her health.»
  4. Susan Smalley (2008 թ․ հունվարի 10). «Eggs And Abortion: Freedom Of Choice». Huffington Post. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  5. «Euthanasia and assisted suicide – Arguments». NHS. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  6. Serfaty, D. (1999). «Guaranteeing freedom of choice in matters of contraception and abortion in Europe: Some personal remarks». The European Journal of Contraception & Reproductive Health Care. 4 (4): 237–245. doi:10.3109/13625189909071344. PMID 10817094.
  7. Menachem Rosensaft (2009 թ․ հունվարի 15). «Even Same-Sex Marriage Is a Basic Civil Right». Huffington Post. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  8. Lauren Hunter; Kristin Van Busum (2012 թ․ սեպտեմբերի 21). «Soda "Ban" May Actually Increase Freedom of Choice». Huffington Post. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  9. Baylen Linnekin (2012 թ․ հուլիսի 21). «The Fizzy Math Behind Bloomberg's Soda Ban». reason.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին. «First, the ban would restrict food freedom of choice.»
  10. Hall, Robert E.; Lieberman, Marc (2009). Microeconomics: Principles & Applications. Cengage Learning. էջ 42. ISBN 978-1439038970. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  11. Pagoso, Cristobal M.; Dinio, Rosemary P.; Villasis, George A. (1994). Introductory Microeconomics. Rex Bookstore, Inc. էջ 15. ISBN 978-9712315404. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Quizlet Microeconomics, Chapter 04 – The Market System». Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  13. Ratner, R. K.; Soman, D.; Zauberman, G.; Ariely, D.; Carmon, Z.; Keller, P. A.; Kim, B. K.; Lin, F.; Malkoc, S.; Small, D. A.; Wertenbroch, K. (2008). «How behavioral decision research can enhance consumer welfare: From freedom of choice to paternalistic intervention». Marketing Letters. 19 (3–4): 383. doi:10.1007/s11002-008-9044-3. S2CID 5880506.
  14. Sebastiano Bavetta; Pietro Navarra (2011). «5». Index of Economic Freedom (Report). The Heritage Foundation. էջեր 61–68. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  15. Becking, Suzanne K. (2014 թ․ սեպտեմբերի 2). «Christianity». In Coleman, Marilyn J.; Ganong, Lawrence H. (eds.). The Social History of the American Family: An Encyclopedia. Vol. 1 (revised ed.). Los Angeles: SAGE Publications. էջ 233. ISBN 9781452286150. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին. «It is commonly believed that the early settlers came to America to experience freedom from religious persecution, and although that proved true for many groups, what brought the early explorers to America was a combination of spreading the Gospel and finding spices, gold, and an opportunity for trade. England began sending settlers to clear the land and make way for an expanded English empire. However, the settlers moved in a different direction, and a new nation was born, With a few notable exceptions, the settlers were free to live and worship as they pleased, thus paving the way for a nation based on the freedom to choose.»
  16. Dowding, Keith; van Hees, Martin (2009). «Chapter 15 – Freedom of Choice» (PDF). Oxford Handbook of Individual and Social Choice. Oxford: Oxford University Press. էջեր 374–392. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  17. Pattanaik, Prasanta K.; Xu, Yongsheng (1990). «On ranking opportunity sets in terms of freedom of choice». Recherches Économiques de Louvain / Louvain Economic Review. Department of Economics, Universite Catholique de Louvain via JSTOR. 56 (3–4): 383–390. doi:10.1017/S0770451800043955. JSTOR 40723933. S2CID 153418558.
  18. Xu, Yongsheng (2004 թ․ փետրվար). «On ranking linear budget sets in terms of freedom of choice». Social Choice and Welfare. 22 (1): 281–289. doi:10.1007/s00355-003-0287-x. S2CID 26796101.
  19. Sen, Amartya (1991 թ․ հոկտեմբեր). «Welfare, preference and freedom». Journal of Econometrics. 50 (1–2): 15–29. doi:10.1016/0304-4076(91)90087-T.
  20. Pattanaik, Prasanta K.; Xu, Yongsheng (1998 թ․ ապրիլ). «On preference and freedom». Theory and Decision. 44 (2): 173–198. doi:10.1023/A:1004924211553. S2CID 117801220.
  21. Sugden, Robert (1998 թ․ հոկտեմբեր). «The metric of opportunity». Economics and Philosophy. 14 (2): 307–337. doi:10.1017/S0266267100003874. S2CID 154300347.
  22. Carter, Ian (2004 թ․ փետրվար). «Choice, freedom, and freedom of choice». Social Choice and Welfare. 22 (1): 61–81. doi:10.1007/s00355-003-0277-z. S2CID 32673348. «an explication of freedom of choice should reject the third axiom [...] A person has freedom of choice iff she lacks constraints on the reasoned selection and performance of one or more of the items on an action-menu." and "(...) where a selection is necessarily made from a set of items greater than one»
  23. Botti, Simona; McGill, Ann L. (2006). «When Choosing is Not Deciding: The Effect Of Perceived Responsibility on Satisfaction». Journal of Consumer Research. 33 (2): 211–219. doi:10.1086/506302. S2CID 145266845. SSRN 1516287.
  24. Markus, H. R.; Schwartz, B. (2010). «Does Choice Mean Freedom and Well‐Being?». Journal of Consumer Research. 37 (2): 344. doi:10.1086/651242. S2CID 15205215.
  25. Schwartz, Barry (2005). The Paradox of Choice: Why More Is Less. Harper Perennial. էջ 304. ISBN 978-0060005696. S.a. The Paradox of Choice
  26. Schwartz, Barry (2005 թ․ հուլիս). «The paradox of choice». Talk. TED. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.