Անտոմս ուղևորի էֆեկտ (ֆրիրայդերի խնդիր) (անգլ.՝ free-rider problem), տնտեսական ֆենոմեն, որն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հասարակական բարիքից օգտվողը ձգտում է խուսափել դրա համար նախատեսված վարձավճարից։

Անտոմս ուղևորները կառամատույցով փախչում են հսկիչներից դեպի էլեկտրական գնացքի ստուգված հատվածը

Սահմանում խմբագրել

Համաձայն Կ․Ռ․ Մաքքոնելի և Ս․ Լ․ Բրյուի՝ «ֆրիրայդերի խնդիրը» անբաժանելի ապրանքների և ծառայությունների ծախսերը կրող անձանց անկարողությունն է այդ ապրանքներից և ծառայությունից օգտվողներից վճարներ ստանալու հարցում՝ հաշվի առնելով այն փաստը, որ բացառություններն այդ դեպքում կիրառելի չեն[1]։

Անտոմս ուղևորի խնդիրը առաջանում է, երբ անհատը գիտակցաբար չի ցանկանում վճարել հասարակական բարիքի համար՝ ակնկալելով օգուտ քաղել առանց որևէ վճարում կատարելու։ Այս խնդրի ի հայտ գալու վառ օրինակներից է քաղաքացիների՝ հարկերի վճարումից խուսափելու սովորությունը։

Գիտության մեջ խմբագրել

Սոցիալական գիտություններում անտոմս ուղևորի խնդիրն առնչվում է վերջինս սահմանափակելու հարցին և դրա բացասական հետևանքների չեզոքացմանը[2]։ Անտոմս ուղևորի խնդիրը կարող է առաջանալ, եթե սեփականության իրավունքները հստակեցված և կարգավորված չեն։ Այս խնդիրը բնորոշ է այն ապրանքներին, որոնց դեպքում հնարավոր չէ բացառել դրանց համար չվճարողների՝ այդ ապրանքի գոյության արդյունքում ստացվող հանրային բարիքից օգտվելը։ Օրինակ՝ քաղաքացին կարող է օգտվել պետության ճանապարհային ցանցից նույնիսկ այն դեպքում, երբ դրա կառուցման համար անհրաժեշտ գումարի հավաքագրմանը որևէ ներդրում չի ունեցել։

Չնայած «անտոմս ուղևոր» հասկացությունն առաջին անգամ կիրառվել է հասարակական շահի վերաբերյալ տնտեսագիտական տեսության շրջանակներում, համանման հասկացություններ կիրառվում են նաև այլ համատեքստերում (հոգեբանություն, քաղաքագիտություն)՝ ներառելով «խմբակային պայմանավորվածությունը», «հակամենաշնորհային օրենքները»[3]։ Օրինակ՝ թիմի որոշ անդամներ կարող են նվազեցնել իրենց վճարը կամ արտադրողականությունը, եթե համարեն, որ մեկ կամ մի քանի անդամներ կարող են անվճար երթևեկել[4]։

Տնտեսական խնդիրներ խմբագրել

Անտոմս երթևեկությունը հանգեցնում է տնտեսական անարդյունավետության խնդրի՝ պատճառ հանդիսանալով անբավարար արտադրողականության կամ ապրանքի գերօգտագործման։ Օրինակ՝ երբ մարդկանց հարցնում են, թե որքան են իրենք պատրաստ վճարել որևէ հասարակական բարիքի դիմաց, նրանք հակված են նվազեցնելու առկա գինը[5]։ Հասարակական օգտագործման ապրանքներում, որպես կանոն, հնարավոր չէ բացառել անտոմս ուղևորի խնդիրը, քանի որ այդ պարագայում ապրանքը կվերաիմաստավորվի իբրև որոշակի խմբի համար նախատեսված ապրանքի կամ «խմբային ապրանքի»։ Օրինակ՝ երբ համընդհանուր օգտագործման ճանապարհը վերածվում է փակ, վճարովի ճանապարհի, կամ երբ հանրային թանգարանը դառնում է վճարովի։ Հասարակական բարիքից համատարած անվճար օգտվելը կարող է հանգեցնել գերօգտագործման և նույնիսկ ընդհանուր սեփականության հյուծման։ Եթե մեծ թվով մարդիկ վճարովի բարիքից օգտվում են անվճար, համակարգին կամ ծառայությանը որոշ ժամանակ հետո չեն բավարարի առկա միջոցները ծառայության մատակարարման շարունակականությունը ապահովելու համար։

Սոցիալական նորմեր խմբագրել

Սոցիալական նորմերի ազդեցությունը անտոմս ուղևորների խնդրի վրա պայմանավորված է մշակութային համատեքստով։ Վերջինս կարող է հանգեցնել անտոմս ուղևորների երևույթի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունների արդյունքների անհամաձայնության։ Սոցիալական նորմերը ազդեցություն ունեն մասնավոր և կամավոր բնույթով ստացվող հասարակական բարիքի վրա։ Օրինակ՝ սոցիալական սանկցիաները իրենց բնույթով նորմեր են, որոնք օժտված են ունիվերսալությամբ[6]։ Անտոմս ուղևորի խնդրի առնչությամբ մեծաթիվ հետազոտություններն ուղղված են ուսումնասիրելու տարբեր հասարակություններում առկա ալտրուիստական մոտիվացիաները։

Անտոմս ուղևորների խնդիրը հաճախ ուսումնասիրվում է միայն արտաքին դրական և բացասական էֆեկտների տեսանկյունից, որոնք զգացվում են հասարակության շրջանում։ Այս ամենի հետ կապված սոցիալական նորմերի ազդեցությունը և մոտիվացիաները հաճախ թերագնահատվում են տնտեսական լուծումներում և մոդելներում[7]։

Սոցիալական սանկցիաներ (պատիժներ) խմբագրել

Երբեմն, հիմնվելով խաղերի տեսության վրա, փորձարարական գրականությունը ենթադրում է, որ անտոմս երթևեկության հետ կապված խնդիրները կարելի է լուծել՝ զերծ մնալով դրանցում կառավարության կողմից որոշակի սանկցիաների փոփոխությամբ դրսևորվող միջամտությունից։ Համարվում է, որ այս խնդրի լավագույն լուծումը «հավասարը հավասարին պատիժն է», որը ենթադրում է հասարակության անդամների կողմից հասարակության այն անդամների նկատմամբ կիրառվող պատիժներ, որոնք հրաժարվում են վճարել վճարովի բարիքների դիմաց[8][9]։ Այնուամենայնիվ, այս սանկցիան համարվում է ալտրուիստիկ, քանի որ պատիժը կիրառողի համար այն անհետևանք չի մնում[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Макконнелл, К. Р. Экономикс : принципы, проблемы и политика / К. Р. Макконнелл, С. Л. Брю. — М. : Республика (издательство), 1992. — Т. 1. — С. 99—100. — 399 с. — ISBN 5-250-01534-4.
  2. Pasour, Jr., E. C. (2014 թ․ հուլիսի 30). «The Free Rider as a Basis for Government Intervention» (PDF). Libertarian Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Hendriks, Carolyn M. (December 2006). «When the Forum Meets Interest Politics: Strategic Uses of Public Deliberation». Politics & Society. 34 (4): 571–602. doi:10.1177/0032329206293641.
  4. Ruël, Gwenny Ch.; Bastiaans, Nienke and Nauta, Aukje. "Free-riding and team performance in project education" Արխիվացված 2013-06-02 Wayback Machine
  5. Goodstein, Eban (2014). Economics and the Environment (7 ed.). University of Minnesota: Library of Congress. ISBN 978-1-118-53972-9.
  6. Vyrastekova, Jana; Funaki, Yukihiko; Takeuchi, Ai (2011). «Sanctioning as a social norm: Expectations of non-strategic sanctioning in public goods game experiment». The Journal of Socio-Economics. 40 (6): 919–928. doi:10.1016/j.socec.2011.08.020.
  7. Hustinx, Lesley; Cnaan, R. A.; Handy, F. (2010). «Navigating theories of volunteering: A hybrid map for a complex phenomenon». Journal for the Theory of Social Behaviour. 40 (4): 410–434. doi:10.1111/j.1468-5914.2010.00439.x.
  8. Elinor Ostrom; James Walker; Roy Gardner (June 1992). «Covenants With and without a Sword: Self-Governance Is Possible». American Political Science Review. 86 (2): 404–17. doi:10.2307/1964229. JSTOR 1964229. S2CID 155015135.
  9. Fehr, E., & S. Gächter (2000) "Cooperation and Punishment in Public Goods Experiments", 90 American Economic Review 980.
  10. Fehr, Ernst; Gächter, Simon (2002). «Altruistic punishment in humans». Nature. 415 (6868): 137–40. Bibcode:2002Natur.415..137F. doi:10.1038/415137a. PMID 11805825.
  11. Dreber, Anna; և այլք: (2008). «Winners don't punish». Nature (journal). 452 (7185): 348–51. Bibcode:2008Natur.452..348D. doi:10.1038/nature06723. PMC 2292414. PMID 18354481.