Մահվան իրավունք
Մահվան իրավունք, բարոյական սկզբունք, որի համաձայն մարդն իրավունք ունի ինքնասպանություն գործել կամ ենթարկվել կամավոր էֆտանազիայի։ Այս իրավունքի տակ սովորաբար հասկանում են, որ հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդին պետք է թույլատրել ինքնասպանություն գործել կամ օգնել ինքնասպանություն գործել և կամ էլ մերժել ամբողջ կյանքի ընթացքում բուժում տրամադրելը, այն դեպքում, երբ հիվանդությունը ամեն դեպքում տանջելու է հիվանդին։ Մահվան իրավունքը շատ հաճախ քննարկումների ու վեճերի առարկա է դառնում։
Այս իրավունքի կողմնակիցները մահվան իրավունքը սովորաբար կապում են այն գաղափարի հետ, որ մարդու մարմինն ու կյանքը իր սեփականությունն են։ Այնուամենայնիվ, անտրամաբանական ինքնասպանությունները կանխելու իշխանության օրինական հետաքրքրությունը հաճախ կասկածի տակ է առնվում։ Պիլպելը և Ամսելը գրում են՝ «Գիտակցական ինքնասպանության կամ մահվան իրավունքի ներկայիս կողմնակիցները, գտնում են, որ մեկին սպանելու որոշումը պետք է լինի միաժամանակ և այդ մարդու ինքնակամ որոշումը, և ստոիկների ու ուտիլիտարիստների կողմից պահանջած՝ տվյալ պայմաններում ամենաճիշտ որոշումը»[1]։
Հինդուիզմում ընդունվում է մարդու մահվան իրավունքը, այն դեպքում, երբ հիվանդությունն իր վերջնական փուլում է կամ երբ անձը չունի ապրելու ցանկություն, նպատակ կամ պատասխանատվություններ։ Հնդուիզմը թույլ է տալիս ոչ բռնի մահը՝ սովամահության ճանապարհով (պրայոպավեստա)[2]։ Ջայնիզմն ունի նմանատիպ պրակտիկա, որն անվանվում է սանթարա։ Մյուս կրոններում հայացքները տարբերվում են ըստ կրոնի տոլերանտության։ Ժամանակակից քրիստոնեական հավատքում ինքնասպանություն գործելը համարվում է մահացու մեղք[3]։
Էթիկա Խմբագրել
Կենսաբարոյականության մեջ վիճում են՝ արդյո՞ք մահվան իրավունքն ունիվերսալ է, այն գոյություն ունի՞, թե՞ կիրառելի է միայն հատուկ պայմաններում, ինչպես օրինակ հիվանդության վերջին շրջանն է։ Ինքնասպանության կողմնակից Լյուդվիգ Մինելին, էվտանազիայի մասնագետ Սին Աշերը և կենսաբարոյականության պրոֆեսոր Ջեյկոբ Էպելը գտնում են, որ մահվան իրավունք ունեն բոլոր իրավազոր մարդիկ։ Էպելը գտնում է, որ մահվան իրունքը կարող է բնութագրել հասարակության ազատականությունը[4]։
Երկրներ Խմբագրել
2016 թվականի հունիսի դրությամբ, կամավոր էվտանազիայի որոշ ձևեր օրինական են Կանադայում[5], Բելգիայում[6], Լյուքսեմբուրգում[7], Հոլանդիայում[6] և Շվեյցարիայում[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ A Pilpel, L Amsel։ «What is Wrong with Rational Suicide»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-18-ին։ Վերցված է 2016-08-09
- ↑ «Hinduism — Euthanasia and Suicide»։ BBC։ 2009-08-25
- ↑ «Catholic Digest - The Magazine for Catholic Living - Do people who commit suicide go to hell?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-19-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014
- ↑ «Next: Assisted Suicide for Healthy People»։ The Huffington Post։ հուլիսի 16, 2009։ Վերցված է դեկտեմբերի 14, 2014
- ↑ MacCharles Tonda (հունիսի 17, 2016)։ «Assisted dying to become law after Senate backs Liberals’ bill»։ thestar.com։ Toronto Star։ Վերցված է հուլիսի 16, 2016
- ↑ 6,0 6,1 6,2 Smartt Ursula (դեկտեմբերի 23, 2002)։ «Euthanasia and the law»։ BBC News
- ↑ «Luxembourg says 'yes' to euthanasia»։ Daily Mail (London)։ փետրվարի 20, 2008