«Օվեդո» ֆուտբոլային ակումբի սան է, որի կազմում նա 2005/2006 մրցաշրջանում կատարել է իր նորամուտը պրոֆեսիոնալ խաղերում՝ Սուգունդայում անցկացնելով 26 խաղ։ 2006 թվականին ազատ գործակալի կարգավիճակով (քանի որ Ադրիանը «Օվեդոյի» հետ չէր կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր) հարձակվողը տեղափոխվել է Լա Կորունյայի«Դեպորտիվո» ակումբ։ Ավելի ուշ գալիսիացիները Լոպեսի նախկին ակումբին 330 հազար եվրո փոխհատուցում են վճարել։ «Դեպորտիվոյի» կազմում Լոպեսը խաղացել է հինգ տարի՝ անցկացնելով 93 խաղ և խփելով 13 գնդակ։ Այս ժամանակահատվածում նա վարձավճարով հանդես է եկել նաև «Ալավեսի» և «Մալագայի» կազմում։ Լա Լիգայի 2010/11 մրցաշրջանից «Դեպորտիվոյի» դուրս մնալուց հետո Ադրիանը որոշեց հեռանալ թիմից և վարձավճարային հիմունքներով, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։