Ադրիանոս IV (լատ.՝ Adrianus IV, ծնվել է որպես Նիկոլաս Բրեյքսպիր, ոչ վաղ քան 1100 и ոչ ուշ քան 1120, Abbots Langley, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 1, 1159[1], Անանյի, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), նաև հայտնի է որպես Հադրիանոս IV[3], եղել է Հռոմի պապ 1154 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև իր մահը` 1159 թվականը։

Ադրիանոս IV
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1100 и ոչ ուշ քան 1120
ԾննդավայրAbbots Langley, Անգլիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 1, 1159[1]
Մահվան վայրԱնանյի, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ԳերեզմանVatican Grotto
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
ԿրթությունSt Albans School?
Մասնագիտությունդիվանագետ, փիլիսոփա և կաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններՀռոմի Պապ, մոտ. կարդինալ, կարդինալ-եպիսկոպոս, աբբա, դեսպան և կաթոլիկ եպիսկոպոս
Hadrianus IV Վիքիպահեստում

Ադրիանոս IV-ը եղել է միակ անգլիացին և Բրիտանական կղզիների միակ բնակիչը, ով դարձել է Հռոմի պապ[4]։ Համարվում է, որ նա ծնվել է Հարթֆորդշիրի Բեդմոնդ գյուղում և վաղ կրթությունը ստացել է Մորթոն մենաստանում[5] և Սենտ Օլբանս վանական դպրոցում[6][7][8][9]։

Բրեյքսպիրը դարձավ կանոնավոր վանական Սուրբ Ռուֆուսի մենաստանում Արլեսի մոտ և աճեց որպես ավագ վանական։ Դրանից հետո նա ծառայել է որպես Հռոմի պապի սպասավոր Սկանդինավիայում։

Որպես Հռոմի պապ նա թագադրել է Ֆրիդրիխ I Շիկամորուսին և հաջողությամբ հեռացրել է Արնոլդ Բրեշացուն, ով վիճարկեց պապական իշխանությունը Հռոմում։

Վաղ կյանքԽմբագրել

Նիկոլասի հայրը Ռոբերն էր, ով հետագայում դարձավ վանական Սուրբ Ալբանս տաճարում[10]։ Նիկոլասը մերժեց տեղի եկեղեցու առաջարկները և մեկնեց Փարիզ[11] և հետագայում կանոնավոր սպասավոր դարձավ Սուրբ Ռուֆուս մենաստանում Առլի մոտ։ Նա դարձավ ավագ վանական և շուտով ընտրվեց աբբա։ Այս իրադարձությունը ավանդաբար թվագրվում է 1137 թվականին[12], սակայն վանական ժամանակագրությունը կարծում է, որ սա տեղի է ունեցել 1145 թվականին[13]։

Նիկոլասը չափազանց կարգապահ վանականի հեղինակություն ուներ[11]։ Աբբա ժամանակ նրա բարեփոխումների վերաբերյալ գործողությունները փորձվեցին օգտագործել նրա դեմ Հռոմում, սակայն սա բերեց Եվգինեոս III պապի գայթակղությանը, ով նրան դարձրեց կարդինալ և Ալբանոյի արքեպիսկոպոս[14] 1149 թվականի դեկտեմբերին[15]։

1152-ից 1154 թվականներին Նիկոլասը որպես պապի ներկայացուցիչ գործուղվեց Սկանդինավիա, որտեղ հիմնադրեց անկախ արքեպիսկոպոսարան Թրոնհեյմում[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 AA.VV. http://www.treccani.it/enciclopedia/adriano-iv_%28Enciclopedia_dei_Papi%29/ (իտալ.) — 2000.
  2. http://www.catholic-hierarchy.org/bishop/bbreaks.html
  3. «Adrian IV | pope»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-12-24 
  4. Mackie, 1907, էջ 2
  5. Colker M (1969)։ The Life of Guy of Merton in Mediaeval Studies XXXI։ էջ 252 
  6. Clark Clive W. (1997)։ «Prologue»։ Abbots Langley Then 1760–1960։ 143 Sussex Way, Cockfosters, Herts, EN4 0BG: Clive W. Clark։ էջ 1։ ISBN 978-0-9531473-0-4 
  7. St Albans Cathedral Archived 9 June 2009 at the Wayback Machine.
  8. Breakspear Farm was demolished for housing redevelopment in the 1960s. It stood at 51°43′08″ հս․ լ. 0°24′41″ ամ. ե.HGЯO
  9. «Breakspear Farm, Abbots Langley, Hertfordshire»։ www.hertfordshire-genealogy.co.uk 
  10. Mackie, 1907, էջ 13
  11. 11,0 11,1 NORWICH JOHN JU (2012)։ The Popes: A History (English)։ London: Vintage։ ISBN 9780099565871 
  12. «The English Pope by George F. Tull»։ www.churchinhistory.org 
  13. Bolton, Duggan, էջ 25
  14.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Adrian s.v. Adrian IV.»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 215–216 
  15. Bolton, Duggan, էջ 26
  16. Ua Clerigh, Arthur. "Pope Adrian IV." The Catholic Encyclopedia Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 13 Jun. 2013