Ադել Հյուգոյի սինդրոմ

Ադել Հյուգոյի սինդրոմը կամ Ադելի սինդրոմը (ֆր.՝  syndrome d’Adèle) սիրային երկարատև մոլագարություն է, հոգեկան խանգարում, որը իրենից ներկայացնում է անպատասխան սիրո կախվածություն՝ իր ծանրությամբ համարժեք թմրանյութերից կախված լինելուն։ Ադելի սինդրոմը միակողմանի հիվանդագին կիրք է։ Սինդրոմն իր անունը ստացել է ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոյի դուստր Ադել Հյուգոյից, որը մինչև մահ տառապում էր անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի հանդեպ ունեցած անպատասխան զգացմունքից[1]։

ՊատմությունԽմբագրել

Ադելի սինդրոմի դրսևորման առաջին գրանցված դեպքը եղել է հենց Ադել Հյուգոյի դեպքը։ Ախտաբանության կլինիկական նշանները ի հայտ եկան սպա Ալբերտ Պինսոնի հետ ծանոթանալուց հետո, ում աղջիկը սիրահարված էր։ Հետո այդ սիրահարվածությունը վերաճեց կախվածության և մոլագարության։ Ադել Հյուգոն հետևում էր Պինսոնին, բոլորին պատմում իրենց նշանդրեքի և հարսանիքի մասին, խառնվում նրա կյանքին, խափանում նրա հարսանիքը։ Արդյուքնում Ալբերտ Պինսոնը սկսեց խուսափել Ադելի հետ կոնտակտից, բայց վերջինիս դա չկանգնեցրեց։ Նա իրեն համարում էր Պինսոնի կինը՝ լրիվությամբ հավատալով իր պատրանքներին, ինչը հանգեցրեց նրան, որ Ադել Հյուգոն սկսեց խելագարվել[1]։

Վիկտոր Հյուգոն, հասկանալով, որ իր աղջիկը դառնում է ծայր անադեկվատ, տեղավորեց նրան հոգեբուժարանում։ Այնտեղ Ադելը մնաց մինչը մահ. նրան բուժել հնարավոր չէր, հիվանդությունը խորանում էր։ Վերջում Ադելը լրիվությամբ կորցրեց իր անհատականությունը` կենտրոնանալով իր կախվածության օբյեկտի վրա։ Նա ամեն օր հիշում էր իր սիրեցյալ Պինսոնին և պարբերաբար խոստովանության նամակներ ուղարկում նրան։ Մահից առաջ Ադելը զառանցանքի մեջ կրկնում էր նրա անունը։ Դեպքը արագ տարածվեց, քանի որ տեղի էր ունեցել հայտնի գրողի աղջկա հետ։ Սինդրոմը սկզբից կոչվեց «Ադել Հյուգոյի սինդրոմ», որը հետագայում կրճատվեց և դարձավ «Ադելի սինդրոմ»[1][2]։

Ադելի սինդրոմը պաշտոնապես ընդգրկված չէ հոգեկան հիվանդությունների միջազգային ցանկում։ Հոգեբույժները առանձնացնում են այն որպես ծայրահեղ և ավելի բարդ էրոտոմանիա[3]։

ՊատճառներԽմբագրել

Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան առանձնացրել է մի շարք նախադրյալներ, որոնք նպաստում են Ադելի սինդրոմի զարգացմանը։ Համարվում է, որ այդպիսի նախադրյալները դրվում են դեռևս մանուկ հասակում։ Կա ախտաբանության զարգացման երեք պատճառ.

1.     Ադելի սինդրոմը զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր փոքր ժամանակ ունեցել են ծնողական ուշադրության պակաս։ Հաճախ դա պատասխան ռեակցիա է խիստ և զուսպ մոր պահվածքի նկատմամբ[1]։

2.     Ժառանգական հակվածությունը և հոգեկան հիվանդությունների նկատմամբ հակումը[1][4]։

3.     Անինքնավսստահության բարձր մակարդակը, որը տանում է նրան, որ մարդը պարփակվում է սեփական մտացածին աշխարհում։ Ինտրովերսիան և սոցիոֆոբիան կարող են դառնալ Ադելի սինդրոմի զարգացման հիմքը։ Սիրելիի ողբերգական կորուստը տարած անձինք փնտրում են արտաքուստ նման մարդու ու սկսում հետապնդել նրան՝ փորձելով վերակենդանացնել մահացածի հետ հարաբերությունները և փոխանցել տվյալ մարդուն, նույնիսկ եթե այդ հարաբերությունները անհեռանկարային են[1]։

ԱխտանշանաբանությունԽմբագրել

Ադելի սինդրոմը ախտորոշելը բավականին բարդ է, քանի որ նման սինդրոմով տառապող մարդիկ հաճախ իրենց հիվանդ չեն համարում, իսկ նրանց շրջապատող մարդիկ սկզբնական փուլում մոլագարության ու անհատականության անկման նշաններ չեն տեսնում։ Այնինչ միայն սկզբնական փուլում կարելի է բուժել այս սինդրոմը լրիվությամբ և առանց հետևանքների։ Ժամանակի ընթացքում հիվանդները պարփակվում են իրենց մեջ, իսկ հետո լրիվությամբ հրաժարվում իրականությունից ու շրջակա աշխարհից, ինչը ահավոր բարդացնում կամ անհնարին  է դարձնում նրանց հետ ցանկացած փոխհարաբերության ու հոգեբուժական ուղղման անցկացումը։ Այդ պատճառով կարևոր է բաց չթողնել ախտաբանության ամենաառաջին նշանները[5]։

Կախված սինդրոմի զարգացման աստիճանից առանձնացվում է երեք փուլ.

1.     Առաջին փուլում տեղի է ունենում իդեալի ձևավորում, և զարգանում է ուժեղ տարվածություն։ Սիրահարված անձը (հաճախ կին, չնայած ախտաբանությունը երբեմն նկատվում է նաև տղամարդկանց մոտ) փորձում է ծանոթանալ և հարաբերություններ սկսել ընտրյալի հետ, իսկ մերժում ստանալուց հետո աշխատում է հասնել փոխադարձության՝ շրջապատելով այդ մարդուն գերհոգատարությամբ և շատ ուշադրությամբ։ Ժամանակին նկատված հետապնդման փորձերը թույլ են տալիս սկսել բուժումն ու վերականգնումը։ Այս փուլում հնարավոր է ինքնուրույն կանխել կախվածությունը[4]։

2.     Երկրորդ փուլը բնութագրվում է անձի՝ կրքի առարկայի վրա լրիվությամբ կենտրոնանալով, կախվածության օբյեկտի հետ կապ չունեցող ցանկացած այլ շփումից ու ժամանցից հրաժարվելով։ Ադելի սինդրոմով մարդը  ախտաբանության զարգացման երկրորդ փուլում շատ ավելի հաճախ է ներկայացնում ցանկալին իրականության փոխարեն, համոզում ինքն իրեն և շրջապատի մարդկանց, որ կախվածության օբյեկտի հետ առկա են փոխադարձ զգացմունքներ, աշխատում ցանկացած գնով ստանալ նրա ուշադրությունը։ Մերժում ստանալու դեպքում կախվածություն ունեցողը կարող է դիմել հոգեբանական շանտաժի՝ ինքնասպանության սպառնալիքով։ Այս փուլում բուժումը կարող է լավ արդյունք տալ միայն դեղամիջոցների ընդունմամբ ինտենսիվ հոգեթերապիայից հետո[4]։

3.     Երրորդ փուլը իրենից ներկայացնում է հոգեկանի ամբողջական խանգարում։ Այս փուլում հիվանդի անհատականության լուրջ փոփոխությունների պատճառով, որը կարող է հասնել նույնիսկ մինչև լրիվ անկման, բուժումը արդյունք չի տա։ Կարելի է միայն մասամբ թեթևացնել հիվանդի վիճակը՝ դեղամիջոցներ տալով[1][4]։

Ադելի սինդրոմի ախտորոշումը կատարվում է հաշվի առնելով այնպիսի կլինիկական նշաններ, ինչպիսիք են.

  • Մարդուն հետապնդելը,
  • Սիրահարվածության օբյեկտից բացի շրջապատում կատարվող ամեն ինչի հանդեպ անտարբերությունը,
  • Սիրեցյալի հանդեպ ունեցած ուժեղ մոլուցքը,
  • Ինքնաոչնչացման հակումը, ախորժակի կորուստը, անքնությունը,
  • Անփույթ ու անխնամ տեսքը,
  • Ինքնասպանության մասին մտքերը, շանտաժի փորձերը, կախվածության օբյեկտի հանդեպ ֆետիշիզմը[6]։

Չնայած նրան, որ Ադելի սինդրոմի զարգացման աստիճանից կախված կլինիկական նշանները ավելի վառ են արտահայտվում, մեծամասնությունը չի հասկանում, որ հիվանդ է և չի ընդունում իր խնդիրը նույնիսկ արտահայտված ախտանշանաբանության առկայության դեպքում[4][7]։

ԲուժումԽմբագրել

Բժշկական միջոցառումների արդյունավետությունը Ադելի սինդրոմի դեպքում ուղղակիորեն կախված է ժամանակահատվածից, որի ընթացքում մարդը հիվանդ է, և տվյալ սինդրոմի զարգացման փուլից։ Ախտաբանության սկզբնական փուլերում հիվանդները ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը։ Ավելի արագ արդյունքներ է տալիս հոգեթերապևտի հետ աշխատանքը։ Կախվածությունից ազատվելու հիմնական գործողություններն են.

1.     Լրիվությամբ խզել կախվածության օբյեկտի հետ ունեցած կապը,

2.     Տեսադաշտից հեռացնել բոլոր այն իրերը, որոնք հիշեցնում են կախվածության օբյեկտի մասին,

3.     Գտնել նոր հետաքրքրություններ, հոբբի,

4.     Հաճախ շփվել հարազատների հետ,

5.     Փոխել պայմանները, գնալ հանգստի կամ տեղափոխվել,

6.     Զգացածին վերաբերվել ինչպես հիվանդության, որը բուժում է պահանջում[4][8]։

Եթե հիվանդը չի կարողանում ինքնուրույն ազատվել կախվածությունից, գործածվում է ավելի ինտենսիվ հոգեթերապիա։ Հայտնի է հատկապես խմբային հոգեթերապիան, քանի որ խմբի ներսում ավելի հեշտ է տեսնել խնդրի արմատը կողքից և հասկանալ՝ ինչ պետք է ուղղել մտածելակերպի և պահվածքի մեջ[1][4][7]։

Ադելի սինդրոմի ծանր դեպքերի բուժման համար նշանակվում են հակադեպրեսանտներ և ախորժակը լավացնող դեղամիջոցներ, քանի որ դեպրեսիվ վիճակը ուղեկցվում է սննդից մասամբ կամ լրիվ հրաժարվելով։ Բուժման տևողությունը սահմանվում է բժշկի կողմից անհատապես, բայց մեկ ամսից քիչ տևել չի կարող[7]։ Հաճախ նշանակվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են.

Անվանում Դեղաբանությում Չափաբաժին
Ամիտրիպտիլին Հակադեպրեսնտ՝ տեղական անալգետիկ և հակասերոտոնինային ազդեցությամբ։ Սկզբնական չափաբաժինը 25-50 մգ գիշերը։ Վիճակի բարելավման դեպքում չափաբաժինը նվազում է մինչև օրական 10-15 մգ։
Լերիվոն Տրիցիկլինային դեպրեսանտ, որը նախատեսված է դեպրեսիվ խանգարումների ժամանակ սերոտոնինի արտադրությունը արգելափակելու, անհանգստությունը վերացնելու և քունը կարգավորելու համար։ Այն օգտագործվում է նաև սրտի բաբախյունը նվազեցնելու համար։ Մինիմալ չափաբաժինը օրական 30 մգ։ Աստիճանաբար նշանակված դեղամիջոցի չափը ավելացվում է մինչև 60-90 մգ։
Կոաքսիլ Հանգստացուցիչը թեթևացնում է անհանգստությունը, սրտխառնոցը, գլխապտույտը, դեպրեսիվ սինդրոմը։ Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող նատրիումի տիանեպտինը հանգստացնում է, կայունացնում տրամադրությունը և բարձրացնում աշխատունակությունը։ Օրական երեք անգամ մեկական դեղահաբ ճաշից հետո։ Դեղամիջոցը ընդունվում է զգուշորեն, քանի որ կարող է առաջացնել կախվածություն։
Պերիակտին Հակահիստամինային դեղամիջոց, որը արգելափակում է սերոտոնինի ընկալիչների ակտիվ գործունեությունը։ Բարձրացնում է ախորժակը և նպաստում անհանգստության նվազմանը։ Օրական 3-4 անգամ չորսական մգ։

Բուժման բացակայության դեպքում Ադելի սինդրոմը կխորանա, ինչը կբերի անհատականության լրիվ անկման[3]։

ՔննադատությունԽմբագրել

Բժիշկ-հոգեբույժները վերջերս սինդրոմը ընդունել են որպես հոգեկան խանգարում, որը լուրջ սպառնալիք է առողջությանն ու կյանքին` համեմատելով այն խաղամոլության, ալկոհոլամոլության և կլեպտոմանիայի հետ[4]։ Սակայն Ադելի սինդրոմը առայսօր պաշտոնապես ընդգրկված չէ հոգեկան հիվանդությունների ցանկի մեջ։ 2019 թվականին շատ հոգեբույժներ առանձնացրել են այս սինդրոմը որպես առանձին հիվանդություն՝ նման էրոտոմանիային։ Բայց պաշտոնական ախտորոշումը կհնչի ինչպես «էրոտոմանական զառանցանք» կամ «էրոտոմանիա»[3][7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Синдром Адели Гюго, или Любовное помешательство»։ Վերցված է 2019-11-09 
  2. tsimbal (2007-07-07)։ «Триумфы и трагедии Виктора Гюго»։ Пестрая лента։ Վերցված է 2019-11-09 
  3. 3,0 3,1 3,2 Международная классификация болезней(ռուս.) // Википедия. — 2019-11-07.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Лазовскис И.Р. Справочник клинических симптомов и синдромов. — М.: Медицина, 2016. — 512 с.
  5. Anderson C. A., Camp J., Filley C. M. Erotomania after aneurysmal subarachnoid hemorrhage: case report and literature review // Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences. — Vol. 10, no. 3. — journal., 2018. — С. 330—337.
  6. Стоименов Й. А., Стоименова М. Й., Коева П. Й. и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2016. — 1200 с. — ISBN 966-608-306-X
  7. 7,0 7,1 7,2 7,3 А. Г. Гофман Психиатрия: справочник практического врача. — 3-е изд. — М. : МЕД-пресс-информ, 2017. — 624 с.
  8. Блейхер В. М., Крук И. В. Толковый словарь психиатрических терминов. — Воронеж: МОДЭК, 2015. — ISBN 5-87224-067-8

ԳրականությունԽմբագրել

  • Ն.Մ. Ժարիկով, Դ.Ֆ. Հրիտինին, Մ.Ա. Լեբեդև Հոգեբուժական ձեռնարկ / Ն.Մ. Ժարիկով, Դ.Ֆ. Հրիտինին, Մ.Ա. Լեբեդև — Վ. ««Բժշկական տեղեկատվական գործակալություն» հրատարակչություն» ՍՊԸ, 2016 - 440 էջ
  • Jump up ^ Helen K. Gediman (14 December 2016). Stalker, Hacker, Voyeur, Spy: A Psychoanalytic Study of Erotomania, Voyeurism, Surveillance, and Invasions of Privacy. Karnac Books. pp. 21–34.