Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ

Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ (ֆր.՝ Adélaïde-Louise d'Eckmühl de Blocqueville, հուլիսի 8, 1815(1815-07-08)[1][2], Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 6, 1892(1892-10-06)[1][2], Վիլեր սյուր Մեր), ֆրանսիացի բանաստեղծուհի, Լուի Նիկոլյա Դավուի վերջին դուստրը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է Նապոլեոնի «փառահեղ մարշալի» հիշատակը հարգելուն։

Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ
ֆր.՝ Adélaïde-Louise d'Eckmühl de Blocqueville
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1815(1815-07-08)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1892(1892-10-06)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՎիլեր սյուր Մեր
ԳերեզմանՊեր Լաշեզ[3]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրական սալոնի տեր և գրող
ԱմուսինEdmond François Coulibœuf de Blocqueville?
Ծնողներհայր՝ Louis-Nicolas Davout?
Adélaïde-Louise d'Eckmühl de Blocqueville Վիքիպահեստում
Դավու ընտանեկան գերեզմանը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը
Մարքիզուհին 1882 թվականին։ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնում Էդուարդ Պայերոնի Le Monde où l'on s'ennuie կոմեդիայի բեմադրության ժամանակ 1881 թվականին ամբողջ Փարիզը զարմացել էր մարքիզուհու և դերասանուհի Մադլեն Բրոանի նմանության վրա

ԿյանքԽմբագրել

Ծնվել է 1835 թվականին Փարիզում։ Ամուսնացել է ճամբարային մարշալ մարքիզ դե Բլոքվիլ Էդմոնդ Ֆրանսուա դե Կուլիբուֆի հետ, ով իրենից քսանվեց տարով մեծ էր[4]։ Գեղեցկությամբ աչքի է ընկել Լուի Ֆիլիպ I թագավորի արքունիքում ու արժանացել թագուհի Մարիա Ամալյա Նեապոլիտանցու սիրալիր ընկերությանը։ Իր առաջին վեպը՝ Perdita, հրատարակել է 1859 թվականին։ 1861 թվականին այրիանալով՝ սալոն է բացել իր փարիզյան հյուրանոցում, որտեղ հանդիպել են շատ անհատներ քաղաքական, գեղարվեստական և գրական աշխարհներից, այդ թվում՝ Դոմինիկ Էնգրը, Լուի-Ադոլֆ Տիերը, Անրի Լակորդերը, Օկտավ Ֆյոյեն, Շառլ Էռնեստ Բյոլեն, Վիկտոր Կուզենը, Ֆերենց Լիստը, որը 1869 թվականին մարքիզուհուն նվիրված երաժշտական գործ է գրել։ Հանրահայտ այցելուներից մեկը՝ Ժյուլ Կլարետին, գրել է․

  Նրա սրահը փարիզյան վերջին սրահներից մեկն էր, որտեղ կարելի էր խոսել ոչ միայն օրվա փոքր իրադարձությունների, այլև բարձր գրական հարցերի մասին՝ առանց մանրախնդրության ու լարման։ Նրա դուստրն ապրում էր այնտեղ, առաջին հարկում, նրբաճաշակորեն կահավորված բնակարանում․ հյուրասենյակի դիմաց, որը լի էր կայսրության հիշողություններով, գտնվում էր թանկարժեք ասեղնագործ չինական մետաքսներով ծածկված ներքնասենյակը։ Տիկին դե Բլոքվիլի այս սրահն ուներ իր առանձնահատուկ արտահայտչականությունը․ Դավուի բրոնզե արձանը կարծես նախագահում էր մարքիզուհու հանդիպումները[5]։  

1874 թվականին մարքիզուհին հրատարակել է Les Soirées de la villa des Jasmins, որտեղ նա պատկերել է չորս ընկերների, «ովքեր խոսում էին հոգու և ճակատագրերի, մարդկային սրտի անհասկանալի խորհուրդների մասին և քննարկում փիլիսոփայության, գրականության և արվեստի հազարավոր տարբեր հարցեր», մենք այնտեղ գտնում ենք, գրել է Journal des Savants ամսագրի քննադատը, «շատ մեծահոգի գաղափարներ, ազնիվ ազդակներ, հիանալի դիտարկումներ, ճիշտ և բարձր մտքեր»[6]։

1879 թվականից ի վեր հրատարակել է հոր հիշատակին նվիրված մի քանի հատոր, ինչպես նաև պոեզիայի մի քանի ժողովածուներ։ 1880 թվականին ստեղծել է Էքմյուլ մրցանակը, որը երկամյա մրցույթի ժամանակ քրիստոնեական փիլիսոփայության որևէ թեմայի վերաբերյալ լավագույն էսսեն արժանացնում է ոսկե հասմիկի։ Հետո Օսեր քաղաքում թանգարան է հիմնադրել, որին շատ ընտանեկան հուշանվերներ է նվիրաբերել։ 1885 թվականին նա 300,000 ֆրանկ գումար է կտակել Պենմարկում հանրահայտ դ՛Էքմյուլ փարոսի կառուցման համար։

Մահացել է Վիլեր սյուր Մեր համայնքում ու հուղարկավորվել Պեր Լաշեզի գերեզմանատանը (28-րդ բաժնում)[7]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Perdita (1859) Read on line on Gallica
  • Chrétienne et musulman (1861). Reissued in 1892 under the title Stella et Mohammed, ou Chrétienne et musulman. Read on line (Gallica)
  • Le Prisme de l'âme, étude (1863)
  • Rome (1865) Text on line on Gallica
  • Les Soirées de la villa des Jasmins (4 volumes, 1874)
  • Le Maréchal Davout, prince d'Eckmühl, raconté par les siens et par lui-même (4 volumes, 1879-1880)
  • Roses de Noël. Pensées d'hiver (1884)
  • Pensées d'un pape (Pope Clement XIV), publiées par la Mise de Blocqueville (1885)
  • A.-L. d'Eckmühl, Mise de Blocqueville. Le maréchal Davout, prince d'Eckmühl. Correspondance inédite, 1790-1815. Pologne, Russie, Hambourg (1887) Read on line on Gallica
  • Chrysanthèmes, pensées d'automne (1888)
  • À travers l'Invisible (1891)
  • Pensées et souvenirs (1894)
  • Un prêté rendu, proverbe (s.d.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
  3. Le Journal (ֆր.) — 1892. — P. 1.
  4. Biographical information based after: (1) Axel Duboul, Les Deux Siècles de l'Académie des Jeux floraux, vol. 2, Édouard Privat, Toulouse, 1901, . (2) Jules Claretie, La Vie à Paris, 1897, Éditions Fasquelle (fr), Paris, 1898․
  5. Jules Claretie, Op. cit., Կաղապար:P..
  6. Journal des savants, year 1874․
  7. «Nos échos»։ Le Journal (Paris)։ 8 October 1892։ Վերցված է 8 October 2018 .

Արտաքին հղումներԽմբագրել