Ադամ դե Կոստեր
Ադամ դե Կոստեր (հոլ.՝ Adam de Coster, 1586[1][2][3][…], Մեխելեն, Բելգիա[4] - մայիսի 4, 1643[4], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]), բարոկկո դարաշրջանի հոլանդացի նկարիչ Հարավային Նիդերլանդներից։
Ադամ դե Կոստեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1586[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխելեն, Բելգիա[4] |
Վախճանվել է | մայիսի 4, 1643[4] |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
![]() |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելԱդամ դե Կոստերի կենսագրության մասին տեղեկությունները բավականին աղքատիկ են։ Նկարիչը ծնվել է 1586 թվականին Մեխելենում։ Նրա ծնողները Կլարա վան դեր Բորխն էր ու Յան դե Կոստերը։
Կրթության մասին հավաստի աղբյուրներ չեն պահպանվել։ Պահպանվել են որոշ ստեղծագործություններ, որոնցում պատկերված են իտալական բարձրաշխարհիկ ընտանիքի անդամներ. այդ ամենից արվեստի պատմաբանները հանգել են այն եզրակացության, որ նկարիչը ապրել և ստեղծագործել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իտալիայում գտնվելը ապացուցվել է Ադամ դե Կոստերի նկարներում հանդես եկած կարավաջոյականությամբ ու տենեբրիզմով, որոնք ստեղծվել են Իտալիայում։ Պահպանվել է նաև մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ նկարիչը Հռոմ է այցելել 1635 թվականին։ Հայտնի է, որ Կոստերը Իտալիայում ունեցել է հարազատներ, ովքեր որպես նկարիչներ ապրել ու ստեղծագործել են այդ երկրում։
Որոշակի ժամանակաշրջանում Ադամ դե Կոստերը աշխատել է Անտվերպենում, որտեղ նրա նկարները մեծ ճանաչում ունեին։ Նկարիչի համբավի մասին կարելի է իմանալ այն փաստից, որ վերջինիս դիմանկարը տեղ էր գտել «Իկոնոգրաֆիայում», որի եղինակը հոլանդացի նկարիչ Անտոնիս վան Դեյքն էր։ Այդ դիմանկարի տակ գրված էր «Մեխելենի գիշերների ստեղծող» (լատին․՝ Pictor Noctium Mechliniensis)[5], որը փաստում էր նկարչի տենեբրիզմին հարելու մասին։
Գեղարվեստական լուծումները բավականին նման են ֆրանսիացի նկարիչ Ժորժ դե Լատուրի և ուտրեխտցի նկարիչ Գերիտա վան Հոնտհորսթի վաղ շրջանի ոճերին։
Ընտիր ստեղծագործություններ
խմբագրել- «Երեք երգիչներ»
- «Պետրոս առաքյալի ուրացումը»
- «Անհայտը մոմով»
- «Երկու քանդակագործները երեկոյան»
- «Խաղաքարտ խաղացողները»
- «Տրիկ-տրակ խաղացողները»
- «Հուդիթն ու ծառան Օլոֆերնի գլխի հետ»
- «Սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու աղոթքը և վանական Լեոն»
Պատկերասրահ
խմբագրել-
«Սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու աղոթքը և վանական Լեոն»
-
«Երկու քանդակագործները երեկոյան» Կոպենհագենի արվեստի պետական թանգարան
-
«Խաղաքարտ խաղացողները», 1620 թվական
-
«Հուդիթն ու ծառան Օլոֆերնի գլխի հետ», Պրադո թանգարան (Մադրիդ)
-
«Պետրոս առաքյալի ուրացումը», 1607—1643 թվականներ
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Benedict Nicolson, "Candlelight Pictures from the South Netherlands," in The Burlington Magazine, Vol. 108, No. 758. (May 1966), pp. 252–256.
- Benedict Nicolson, "Notes on Adam de Coster," in The Burlington Magazine, Vol. 103, No. 698. (May 1961), pp. 185–186+188-189.
- Hans Vlieghe (1998). Flemish Art and Architecture, 1585-1700. Pelican history of art. New Haven: Yale University Press. ISBN 0-300-07038-1
Արտաքին հղումներ
խմբագրել- (справка)
- (картина «Отречение апостола Петра»)
- [1] (описание картины «Три певцы»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ դե Կոստեր» հոդվածին։ |