Ադամ Հլոժեկ (չեխ․՝ Adam Hložek, հուլիսի 25, 2002(2002-07-25)[1][2], Իվանչիցե), չեխ ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի հարձակվող։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):

Ադամ Հլոժեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 2002(2002-07-25)[1][2] (21 տարեկան)
Ծննդավայր Իվանչիցե
Հասակ 1,85 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Ադամը սկսել է ֆուտբոլ խաղալ «Իվանչիցե» ակումբի ակադեմիայում։ 2014 թվականին դարձել է Պրահայի «Սպարտայի» ակադեմիայի խաղացող։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Պրահայի ակումբի հիմնական կազմում նորամուտն է նշել «Սլավոյ Պոլնա» ակումբի դեմ Չեխիայի գավաթի խաղում[3]։ 2018 թվականի նոյեմբերի 10-ին նորամուտն է նշել Չեխիայի առաջին լիգայում «Կարվինայի» դեմ խաղում[4]՝ խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան 3 ամսական 16 օրականում և դառնալով «Սպարտայի» ամենաերիտասարդ խաղացողը երկրի առաջնությունում[5]։ 2019 թվականի մարտի 9-ին խփել է իր առաջին գոլը Չեխիայի առաջնությունում՝ գրավելով «Վիկտորիա (Պլզենի)» դարպասը[6] և դառնալով երկրի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը[7]։

2021 թվականի ապրիլի 25-ին հեթ-տրիկ է արել «Օպավայի» դեմ խաղում[8]։ 2021 թվականի մայիսի 29-ին չորս գնդակ է խփել «Զբրոևկայի» դարպասը[9]։

2020/21 մրցաշրջանում Չեխիայի առաջնությունում խփել է 15 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն (Յան Կուխտայի հետ միասին)։ Իսկ 2021/22 մրցաշրջանում 33 խաղում խփել է 9 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում (բոլորից շատ):

2022 թվականի հունիսի 2-ին տեղափոխվել է գերմանական «Բայեր 04» ակումբ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը[10]։

Կարերիա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Չեխիայի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-21 հավաքականներում[11]։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին նորամուտն է նշել Չեխիայի գլխավոր հավաքականում ՈւԵՖԱ-ի ազգերի Լիգայի Սլովակիայի հավաքականի դեմ խաղում[12]։

Հավաքականում ելույթների վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Սպարտա»
  • Չեխիայի գավաթի գավաթակիր ՝ 2019/20
«Բայեր 04»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 2023/24
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ 2023/24
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր՝ 2023/24

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Slavoj Polná vs. Sparta Praha» (անգլերեն). Soccerway.com. 2018-10-02.
  4. «Karviná vs. Sparta Praha» (անգլերեն). Soccerway.com. 2018-11-10.
  5. «Nový Lafata z vlastní líhně? Hložek má titul nejmladšího sparťana» (չեխերեն). Sport.cz. 2018-11-23. Արխիվացված է օրիգինալից 2018-12-15-ին. Վերցված է 2019-05-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Sparta Praha vs. Viktoria Plzeň» (անգլերեն). Soccerway.com. 2019-03-09.
  7. «Šestnáctiletý Hložek zlomil Plzeň i rekord: Šel mi mráz po zádech» (չեխերեն). iSport.cz. 2019-03-09. Արխիվացված է օրիգինալից 2020-03-10-ին. Վերցված է 2019-05-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Sparta Praha vs. Opava» (անգլերեն). Soccerway.com. 2021-04-25. Արխիվացված է օրիգինալից 2021-04-30-ին. Վերցված է 2021-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Sparta Praha vs. Zbrojovka Brno» (անգլերեն). Soccerway.com. 2021-05-29. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Bayer Leverkusen sign Czech Republic forward Adam Hlozek» (անգլերեն). Bundesliga.com. 2022-06-02. Արխիվացված է օրիգինալից 2022-06-02-ին. Վերցված է 2022-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Adam Hložek» (չեխերեն). Repre.Fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Slovakia v Czech Republic» (անգլերեն). UEFA.com. 2020-09-04. Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Հլոժեկ» հոդվածին։