«Ադամս ընտանիքը» (անգլ.՝ The Addams Family), ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որը հիմնված է Ադամս ընտանիքի մասին պատմող Չարլզ Ադամսի կոմիքսների վրա։ Մուլտֆիլմի ռեժիսորներն են Քոնրադ Վերնոնը և Գրեգ Թիերնան, իսկ կերպարները հնչյունավորել են Օսկար Այզեկը, Շարլիզ Թերոնը, Քլոյե Գրեյս Մորեցը, Ֆին Վուլֆհարդ, Նիք Կրոլ, Սնուփ Դոգը, Բեթ Միդլերը և Էլիսոն Ջեննին։ Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին (Ռուսաստանում՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին)։

Picto infobox cinema.png
Ադամս ընտանիքը
անգլ.՝ The Addams Family
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, համակարգչային մուլտֆիլմ, մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՆյու Ջերսի
Հիմնված էԱդամսների ընտանիք
ՌեժիսորԿոնրադ Վերնոն և Greg Tiernan?
ՍցենարիստMatt Lieberman?
ՀնչյունավորումՖին Վուլֆհարդ, Շարլիզ Թերոն[1], Քլոե Գրեյս Մորեց[1], Օսկար Այզեկ[1], Էլիսոն Ջեննի[1], Նիկ Քրոլ[1], Բեթ Միդլեր[1], Սնուփ Դոգ[1], Մարտին Շորթ[1], Jenifer Lewis?[1], Կոնրադ Վերնոն[1], Aimee Garcia?[1], Պոմ Կլեմենտեֆ[1] և Մեգի Ուիլեր[1]
ՊրոդյուսերԿոնրադ Վերնոն, Gail Berman? և Alex Schwartz?
ԵրաժշտությունՋեֆ Դաննա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունCinesite? և Nitrogen Studios?
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն86 րոպե
Թվականհոկտեմբերի 11, 2019[2], հոկտեմբերի 25, 2019, հոկտեմբերի 24, 2019[2], հոկտեմբերի 31, 2019[2][3], հոկտեմբերի 25, 2019[2], դեկտեմբերի 4, 2019[2] և դեկտեմբերի 6, 2019
MPAA վարկանիշPG
Բյուջե40 000 000 $[2]
Շահույթ72 800 000 $[4] և 84 000 000 $[5]
addamsfamily.movie

«Ադամս ընտանիքը» ստացել է քննադատների խառը արձագանքներ և համաշխարհային վարձույթում հավաքել է մոտ 200 մլն դոլար։

Սիքվելը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին[6]։

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմը պատմում է Ադամս ընտանիքի պատմությունը, երբ նրանք բախվում են խորամանկ հեռուստահաղորդավար Մարգո Նիդլյորին, որի պատճառով նրանց կյանքը սկսում է փլուզվել, ինչպես նաև նախապատրաստվում են իրենց մեծ ընտանիքի վերամիավորմանը։

Դերերը հնչեցինԽմբագրել

  • Օսկար Այզեկ՝ Գոմես Ադամս, Մորտիշայի ամուսինը
  • Շարլիզ Թերոն՝ Մորտիշա Ադդամս, կինը Գոմեսի
  • Քլոյե Գրեյս Մորեց՝ Ուենզդի Ադամս, Գոմեսի և Մորտիշայի դուստրը
  • Ֆին Վուլֆհարդ՝ Պագզլի Ադամսի, Գոմեսի և Մորտիշայի որդին
  • Նիք Կրոլլ՝ հորեղբայր Ֆեստեր, Գոմեսի եղբայրը
  • Բեթա Միդլերը՝ Ադամս տատ Գոմեսի և Ֆեստերի մայրը
  • Կոնրադ Վերնոն՝ Լարչ, Ադամս ընտանիքի ծառայապետը
  • Սնուփ Դոգ՝ զարմիկ Իտ, Գոմեսի և Ֆեստերի զարմիկը
  • Էլիսոն Ջեննի՝ Մարգո Նիդլյոր, հեռուստաշոուի հաղորդավար
  • Էլսի Ֆիշեր՝ Փարքեր Նիդլյոր, Մարգոյի աղջիկը, որը ընկերանում է Ուենզդիի հետ։
  • Տիտուսս Բերջեսս՝ Մարգոյի գործակալ
  • Պոմ Կլեմենտիեֆ՝ Լայլա և Քեյլա, երկվորյակ քույրեր, Փարքերի ընկերները
  • Լյուսի Ջենիֆեր՝ Սլյում հորաքույրը, տատիկի գաճաճ քույրը
  • Մարտին Շորթ՝ Ֆրամփ պապ, Մարտոշայի հանգուցյալ հայրը, որի հետ շփվում է սպիրիտիզմի միջոցով
  • Քեթրին Օ’Հարա՝ Ֆրամփ տատի, Մորտիշայի հանգուցյալ մայրը, որի հետ նա շփվում է սպիրիտիզմի միջոցով
  • Աիմե Գարսիա՝ Դենիզ, Մարգոյի հետ աշխատող օպերատոր
  • Սքոթ Ունդուդը՝ Միտչ, Մարգոյի անձնակազմի անդամ
  • Մայքի Մեդիսոն՝ Քենդի, բարիստա
  • Մեգի Ուիլլեր՝ Տրուդի Փիքերինգ
  • Գարլանդ Ուիլյանս՝ Նորման Փիքինգ

ԱրտադրությունԽմբագրել

ԶարգացումԽմբագրել

2010 թվականին հայտարարվեց այն մասին, որ Illumination Entertainment կինոստուդիան, Universal Pictures ստորաբաժանումը, որը մասնագիտացած է ընտանեկան կինոյի արտադրության մեջ, ձեռք է բերել Չարլզ Ադամսի «Ադամս ընտանիքը» կատակերգության նախապատվության իրավունքները։ Հայտարարվել է, որ կոմիքսների հիման վրա եռաչափ տիկնիկային մուլտֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Բարթոնը, իսկ պրոդյուսեր նշանակվել է Քրիստոֆեր Մելանդանդրին՝ Illumination Entertainment-ի ղեկավարը[7]։ 2010 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Բերթոնը մուլտֆիլմի սցենարը կգրի Սքոթ Ալեքսանդրի և Լարի Կարաշևսկու հետ, ովքեր Բերթոնի «Էդ Վուդ» և «Մեծ աչքեր» ֆիլմերի սցենարիստներն էին[8]։ 2013 թվականի հուլիսին տեղեկություն հայտնվեց, որ Illumination ստուդիան հրաժարվել է իրականացնել այս նախագիծը[9]։

2013 թվականի հոկտեմբերի 31-ին Variety ամսագիրը հայտարարեց, որ Ադդամս ընտանիքի մասին մուլտֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Metro-Goldwyn-Mayer-ը, և այն կստեղծվի համակարգչային անիմացիայով։ Պամելա Պեթլլերին հանձնարարվեց գրել սցենարը[10]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Կոնրադ Վերնոնը։ Նա նաև լինելու է պրոդյուսերներից մեկը՝ Գեյլ Բերմանի և Ալեքս Շվարցի հետ։ Մեթ Լիբերմանին հանձնարարվեց վերանայել Փեթլերի սցենարը։ Մուլտֆիլմի արտադրությունը ստանձնել է Cinesite Studios համակարգչային անիմացիոն ստուդիան[11][12]։

Դերասանների ընտրությունԽմբագրել

2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Օսկար Այզեկը բանակցություններ է վարում Գոմես Ադամսի դերը հնչյունավորելու համար[13]։ 2018 թվականի հունիսին հրապարակվեց հնչյունավորող դերասանների ցանկը, որում, բացի Այզեկից, ընդգրկված էին Շառլիզ Թերոնը, Քլոյե Գրեյս Մորեցը, Ֆին Վուլֆհարդը, Էլիսոն Ջենին, Նիք Կրոլը և Բեթ Միդլերը[14]։

ՎարձույթԽմբագրել

Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին։ Պրեմիերան իսկզբանե սահմանված է եղել հոկտեմբերի 18-ին[13][15], սակայն մեկ շաբաթով առաջ է տեղափոխվել՝ «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհին» ֆիլմի հետ մրցակցությունից խուսափելու համար[16]։

ՇահույթԽմբագրել

«Ադամս ընտանիքը» համաշխարհային վարձույթում հավաքել է 203 մլն դոլար, այդ թվում 100 մլն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ 103 մլն դոլար այլ տարածքներում[17]։

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Գեմինի» և «Օկեյ, Լեքսի» ֆիլմերի հետ և նախնական կանխատեսումներով, առաջին ուիքենդի համար նախատեսված շահույթը պետք է կազմեր 28-30 մլն դոլար 4 007 կինոթատրոններում[18]։ Առաջին օրը նկարը վաստակել է 9,7 միլիոն դոլար, ներառյալ 1,25 միլիոն դոլար հինգշաբթի երեկոյան շոուներից։ Առաջին ուիքենդի համար ֆիլմը հավաքել է 30,3 մլն դոլար՝ երկրորդ տեղը զբաղեցնելով բոքս-օֆիսի թոփում, առաջին տեղը զիջելով «Ջոկերին»[19]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286&view=1
  5. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19286&view=5
  6. D'Alessandro, Anthony (2019-10-15)։ «‘The Addams Family 2’ Is In The Works After Great $35M+ 4-Day Weekend, MGM/UAR Set Fall 2021 Release»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-08 
  7. Fleming Jr, Mike (2010-03-18)։ «Tim Burton's Next 3D Animated Film? Da Da Da Da, Snap Snap: 'The Addams Family'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11 
  8. Fleming Jr, Mike (2010-08-19)։ «Tim Burton Reunites With 'Ed Wood' Scribes For 'Addams Family' And 'Big Eyes'»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11 
  9. Debruge, Peter (2013-07-17)։ «Illumination Chief Chris Meledandri Lines Up Originals for Universal»։ Variety։ Վերցված է 2019-11-11 
  10. McNary, Dave (2013-10-31)։ «'Addams Family' Reborn As Animated Movie at MGM (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-11-11 
  11. Hipes, Patrick (2017-10-12)։ «MGM's CG 'The Addams Family' Movie Gets Animated»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10 
  12. Trumbore, Dave (2017-10-13)։ «Addams Family Animated Movie Hires Director Conrad Vernon»։ Collider։ Վերցված է 2019-11-10 
  13. 13,0 13,1 McNary, Dave (2017-12-15)։ «Oscar Isaac in Talks to Voice Gomez Addams in Animated 'Addams Family'»։ Variety։ Վերցված է 2019-11-11 
  14. D'Alessandro, Anthony (2018-06-05)։ «'Addams Family' Movie Scares Up Charlize Theron, Bette Midler, Allison Janney & More For Voice Cas»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-11 
  15. Kroll, Justin (2017-10-12)։ «'Sausage Party's' Conrad Vernon to Direct Animated 'Addams Family' Movie»։ Variety։ Վերցված է 2019-11-10 
  16. Pederson, Erik (2019-05-31)։ «Universal Shifts Damon Lindelof's 'The Hunt' To October; 'Addams Family' Moves Up A Week – Update»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10 
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ BOM անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. D'Alessandro, Anthony (2019-10-09)։ «‘Joker’ Breaks Tuesday October Record With $13.9M, Will Continue To Make Serious B.O. This Weekend With $42M+»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10 
  19. D'Alessandro, Anthony (2019-10-13)։ «‘Joker’ $55M+ Scores 2nd Weekend October Record, ‘Addams Family’ Rich $30M+, ‘Gemini Man’ Still Not Dazzling $20M – Sunday B.O. Update»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-11-10 

Արտաքին հղումներԽմբագրել