Ադամսների ընտանիքը (կերպարներ)

Ադամսների ընտանիքը (անգլ. The Addams Family), հորինված կերպարների խումբ, որը ստեղծվել է 1938 թվականին, ամերիկացի նկարիչ Չարլզ Ադամսի կողմից, և տպագրվում էր The New Yorker ամսագրում[1]։ Նրանց մասին կոմիքսները թողարկվել են մինչև նկարչի մահը՝ 1988 թվականը[2]։ Չարլզ Ադամսը կերպարներին տվել է իր ազգանունը։

Ադամսների ընտանիքը
Տեսակfictional family?
ՀեղինակՉարլզ Ադամս
Երկիր ԱՄՆ
 The Addams Family Վիքիպահեստում

Ադամսների ընտանիքի ժանրը պատկանում է սև հումորին և երգիծանքին, որի միջոցով ամերիկյան «կատարյալ» ընտանիք է ներկայացվում։ Հումորների մեծամասնությունը կառուցված են ընտանիքի «աննորմալ» և հաճախ ապշեցնող հետաքրքրությունների վրա, ովքեր անկեղծորեն չեն հասկանում, որ իրենց պահվածքով և ապրելակերպով շրջապատում սարսափ և նյարդայնություն են առաջացնում։ Չնայած պատմության սև հումորին՝ Ադամսները ցուցադրվում են որպես համախմբված և սիրող ընտանիք, որը ձևացնում է, որ այլ մարդկանց վատը չի ցանկանում։ Ամբողջ շարքում ընտանիքի անդամները ցույց են տալիս իրենց գերբնական կարողությունները, և ովքեր ցավին, տարբեր վտանգների և մահացու ներգործությունների նկատմամբ անընկալունակ են։

Կերպարների ցանկ խմբագրել

Ադամսների հարուստ ընտանիքը, ովքեր ապրում են գոթական ոճով կառուցված հսկայական և մռայլ առանձնատանը, կազմված  է հետևյալ գլխավոր կերպարներից.

  • Ընտանիքի գլուխը Գոմեսն է, իսպանական ծագումով էքսցենտրիկ միլիարդատեր՝ փարթամ բեղերով, մարմնամարզիկ, սուսերամարտիկ, սիգար ծխող, իր կնոջ և խաղալիք գնացքներ քանդող կրքոտ երկրպագու։
  • նրա կինը՝ Մոտրիսիան (Մորտիշա, անգլ. Morticia Addams), բարձրահասակ, նիհար մի կին՝ գունատ մաշկով և սև զգեստով, ում արտաքինը նման է վամպիրի, և ով իր ջերմոցում թունավոր բույսեր է աճեցնում և իր ամուսնուց ոչ պակաս սիրում է նրան։
  • Դուստր Ուենսդեյ, ով միշտ լուրջ է և դպրոցական համազգեստ հիշեցնող զգեստ է կրում, այլ մարդկանց ցավ և տառապանք պատճառելով է տարված, և իր բոլոր տեսակի «հումորների» «առարկան» համարվում է նրա եղբայրը՝ Փագսլին։
  • Որդի Փագսլի, արտաքնապես բարեսիրտ տղա, Ուենսդեյի սադիստական «հումորների» զոհ, որոնց արդյունքում մնում է առողջ և անվնաս։
  • Ֆեսթեր հորեղբայր, Գոմեսի ավագ եղբայրը, ճաղատ տղամարդ՝ գունատ մաշկով և ներս ընկած աչքերով, կրում է վանականի պարեգոտու նման հագուստ, պաշտում է դինամիտի հետ խաղալը և բոլոր հնարավոր սադիստական զվարճանքները, սակայն, իր բոլոր մտքերը միշտ իր վրա է փորձարկում։
  • Տատիկ (երբեմն ներկայանում է որպես Գոմեսի և Ֆեսթերի, իսկ երբեմն Մոտրիսիայի մայրը), կախարդուհի և գուշակ, ով կարծրատիպային կախարդի տեսք ունի։
  • Լարչ, ընտանիքի ծառայապետը և սպասավորը, հսկա լռակյաց տղամարդ, ում կերպարը Ֆրանկենշթեյնի հրեշից է կրկնօրինակած. հաճախ օգտագործում է. «Կանչե՞լ եք» արտահայտությունը։
  • Առարկա, ընտանիքի խորհրդավոր անդամը, երբեմն անվանվում է Գոմեսի «մանկության ընկերը» և իրենից ձեռքի աջ դաստակ է ներկայացնում, ով իր ընկերոջ հետ ժեստերի լեզվով է շփվում։ Ապրում է արկղիկի մեջ։
  • Զարմիկ Իթ, ընտանիքին պարբերաբար այցելող բարեկամ, ով իրենից մազածածկույթի մի կծիկ է ներկայացնում, հասակը մեկ մետրից մի փոքր ավել է, կրում է գլխարկ և մուգ ակնոցներ, խոսելու փոխարեն տարօրինակ վնգստոցներ է արձակում, որը Ադամսների ընտանիքին, ի տարբերություն այլ մարդկանց, չի խանգարում հասկանալ նրան։

Ադամսների մասին պատմություններում պարբերաբար հայտնվում են նրանց այլ բարեկամները[3]։

Չարլզ Ադամսի խոսքերով, Ադամսների առանձնատան կերպարը ներշնչված է իր հարազատ քաղաքի՝ Ուեստֆիլդի (Նյու Ջերսի) ճարտարապետությունից, որտեղ կան XIX դարի բազմաթիվ լքված առանձնատներ։ Կերպարներն իրենց անուններն ստացել են առաջին հեռուստասերիալի սցենարը գրելուց հետո. ամսագրերի պատմություններում կերպարները զարգացած չէին, իսկ կերպարների բնավորությունները տարբերվում էին մեզ հայտնի կերպարներից, մասնավորապես, Ուենսդեյը շատ ավելի բարեսիրտ էր, իսկ Տատիկը պատկերված էր որպես ծիծաղելի և հիմար[4]։

Ադամսների ընտանիքի կերպարները դարձել են երեք գեղարվեստական ֆիլմերի, մի քանի հեռուստասերիալների և մուլտսերիալների (առաջին հեռուստասերիալը թողարկվում էր 1964-1966 թվականներին), մյուզիքլի և տեսախաղերի հերոսներ[5]։

Կերպարներ և դերասաններ խմբագրել

Էկրանավորում Գոմես Ադամս Մոտրիսիա Ադամս Փագսլի Ադամս Ուենսդեյ Ադամս Ֆեսթեր Ադամս Տատիկ Լարչ Առարկա Զարմիկ Իտտ
Ադամսների ընտանիքը

(1964 - 1966)

Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Կեն Վեզերվակս Լիզա Լորինգ Ջեքի Կուգան Մարի Բլեյքս Թեդ Քեսիդի Թեդ Քեսիդի\Ջեք Ֆոգլին Ֆելիքս Սիլա
Նոր Սկուբի Դու (1972) Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Ջեքի Կուգան Թեդ Քեսիդի
Ադամսների ընտանիքը. Զվարճալի տուն (1972) Ջեք Ռայլի Լիզ Տոռես Բուտչ Պատրիկ Նոել Ֆոն Զոն Ստաբի Կեյ Փետ Մաքկորմիկ Ֆելիքս Սիլա
Ադամսների ընտանիքը

(1973 - 1975)

Լեննի Վայնրիբ Ջանետ Ուոլդո Ջոդի Ֆոսթեր Սինդի Հենդերսոն Ջեքի Կուգան Ջանետ Ուոլդո Թեդ Քեսիդի Ջոն Սթիվենսոն
Հելոուինը նոր Ադամսների ընտանիքի հետ(1977) Ջոն Էստին Քերոլայն Ջոնս Կեն Վեզերվակս Լիզա Լորինգ Ջեքի Կուգան Ջեյն Ռոուզ Թեդ Քեսիդի Թեդ Քեսիդի Ֆելիքս Սիլա
Ադամսների ընտանիքը (1991) Ռաուլ Խուլյա Անժելիկա Հյուսթոն Ջիմի Ուորկմեն Քրիստինա Ռիչի Քրիստոֆեր Լլոյդ Ջուդիտ Մալինա Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ջոն Ֆրանկլին
Ադամսների ընտանիքը

(1992 - 1993)

Ջոն Էստին Նենսի Լինարի Ջինի Էլիաս Դեբի Դերիբերի Ռիփ Թեյլոր Քերոլ Չենինգ Ջիմ Քամինգս Փետ Ֆրալեյ
Ադամսների ընտանեկան արժեքները(1993) Ռաուլ Հուլիա Անժելիկա Հյուսթոն Ջիմի Ուորկմեն Քրիստինա Ռիչի Քրիստոֆեր Լլոյդ Քեն Քերոլ Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ջոն Ֆրանկլին
Ադամսների ընտանիքի վերամիավորումը (1998) Թիմ Կարի Դերիլ Հաննա Ջերի ՄեսինգД Նիկոլ Ֆյուջեր Պատրիկ Թոմաս Էլիս Գոստլի Կարել Ստրյոյկեն Քրիստոֆեր Հարտ Ֆիլ Ֆոնդակարո
Նոր Ադամսների ընտանիքը (1998 - 1999) Գլեն Տարանտո Հաննա Դերիլ Բրոդի Սմիթ Նիկոլ Ֆյուջեր Մայքլ Ռոբերտս Բետի Ֆիլիպս Ջոն ԴեՍանտես Սթիվեն Ֆոկս Փոլ Դոբսոն/Դեվիդ Մայրեյ
Ադամսների ընտանիքը (Մյուզիքլ, 2010) Նեյթան Լեյն Բիբի Նոյվիրտ Ադամ Ռիգլեր Կրիստա Ռոդրիգես Քևին Չեմբերլին Ջեքի Հոֆման Զախարիյ Ջեյմս Ֆրեդ Ինկլի Ֆրեդ Ինկլի
Ադամսների ընտանիքը (2019) Օսկար Այզեկ Շարլիզ Թերոն Ֆին Վուլֆհարդ Քլոյե Գրեյս Մորեց Նիկ Կրոլ Բեթ Միդլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New Yorker Cartoons – A Legacy of Mediocrity « The Hooded Utilitarian» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. Maslin, Janet (2006 թ․ հոկտեմբերի 26). «Charles Addams: A Cartoonist's Life - Linda H. Davis - Book - Review». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  3. «The Birth of the Addamses». The Paley Center for Media (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  4. «The Addams Family: An Evilution». www.pomegranate.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  5. «The Addams Family | Retro Junk Article». www.retrojunk.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին hղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամսների ընտանիքը (կերպարներ)» հոդվածին։