Ադամանտիոս Կորաիս
Ադամանտիոս Կորաիս (հուն․՝ Αδαμάντιος Κοραής, ֆր.՝ Adamance Coray, ապրիլի 27, 1748[1][2][3][…], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 6, 1833[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), Լուսավորության դարաշրջանի հույն գրող և գրաքննադատ։
Ադամանտիոս Կորաիս հուն․՝ Αδαμάντιος Κοραής | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1748[1][2][3][…] |
Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 6, 1833[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Evangelical School of Smyrna? և Մոնպելիեի համալսարան |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, բժիշկ, մարդասեր և բանասեր |
Ծնողներ | հայր՝ Joannis Korais?, մայր՝ Thomaida Korai? |
Անդամություն | Comité grec de Paris? |
Ստորագրություն | |
Adamantios Korais Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱդամանտիոս Կորաիսը ծնվել է 1748 թվականին Օսմանյան կայսրության Զմյուռնիա քաղաքում։ Սովորել է Զմյուռնիայի ավետարանական ինստիտուտում և ապա նաև Ֆրանսիայի՝ Մոնպելիեի համալսարանում։ Ապրել և ստեղծագործել է մեծ մասամբ Ֆրանսիայում։ Նրա գլխավոր վաստակը եղել է այն, որ նա զտեց հունարեն լեզուն մեծ քանակությամբ օտարածին բառերից։
Եղել է նոր շրջանի հույն գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով եղել է ոչ միայն գրող, այլև բառարանագիր, լեզվաբան, փիլիսոփա, գրաքննադատ և անգամ բժիշկ։
Կորաիսը հրատարակել է հին հույն դասականների հայտնի փիլիսոփայական և գրական ստեղծագործություններ։ Նա եղել է Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի մեծ ջատագով և ստեղծագործական առանձին շարքեր նվիրել է Հունաստանի ազատագրությանը։
Մահացել է 1833 թվականի ապրիլի 6-ին Փարիզում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118565346 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամանտիոս Կորաիս» հոդվածին։ |