Բացել գլխավոր ցանկը

Ագրիկոլա (լատ.՝ Georgius Agricola, իսկական անունը՝ գերմ.՝ Georg Pawer[6] Գեորգ Պավեր, Պաուեր կամ Բաուեր, այսինքն՝ գյուղացի, մարտի 24, 1494[1][2][3][4], Գլաուխաու, Zwickau, Սաքսոնիա[5][2] - նոյեմբերի 21, 1555[1][2][3][4], Խեմնից, Ռուդնոգորի շրջան[5][2]), գերմանացի գիտնական, միներալոգ և մետալուրգ, կրթությամբ՝ բժիշկ։ Ծնվել է մարտի 24-ին։ Հայտնի է որպես «հանքաբանության հայր»։ 1533-ին Յախիմովից (Չեխիա) տեղափոխվում է Խեմնից (Սաքսոնիա), թողնում բժշկությունը (1534) և զբաղվում հանքաբանությամբ։ Ագրիկոլան առաջինը տվեց օգտակար հանածոների, նրանց մշակման և մետալուրգիայի սիստեմատիկ նկարագրությունը։ Նկարագրել է 20 նոր միներալ։ Նրա «De re metallica Libri XII» (1550, հրտ.1556) աշխատությունը երկու դար ծառայել Է որպես լեռնային գործի տեխնիկայի և մետալուրգիայի հիմնական ձեռնարկ։

Գեորգ Ագրիկոլա
Georgius Agricola.jpg
Ծնվել էմարտի 24, 1494[1][2][3][4]
Գլաուխաու, Zwickau, Սաքսոնիա[5][2]
Մահացել էնոյեմբերի 21, 1555[1][2][3][4] (61 տարեկանում)
Խեմնից, Ռուդնոգորի շրջան[5][2]
ԳերեզմանՑայցի տաճար
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունբժիշկ, հանքաբան, պատմաբան, ճարտարագետ, քիմիկոս, փիլիսոփա և մետաղագործ
Գործունեության ոլորտերկրաբանություն[2], Միներալոգիա և Հանքային գործ
Ալմա մատերԼայպցիգի համալսարան, Բոլոնիայի համալսարան և Պեդուայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][2]
Georgius Agricola Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։