Աբրահամ Գուլոյան
Աբրահամ Աբրահամի (Համբարձումի) Գուլոյան (1893, Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - 1938), խորհրդային կուսակցական, պետական աշխատող։
Աբրահամ Գուլոյան Աբրահամ Աբրահամի (Համբարձումի) Գուլոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1893 |
Ծննդավայր | Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | 1938 |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Մոսկվայի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի վարչապետ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1893 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում։
Եղել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, հողագործության ժողկոմ, այնուհետև ՀՍԽՀ Պետպլանի նախագահը, ապա՝ 1935 թվականից Ժողկոմխորհի նախագահ։
Նրա պաշտոնավարությունը համընկավ Խորհրդային Միության ամենատխուր տարիներին՝ բռնությունների սկզբին, երբ «գլխատվեցին» Խորհրդային Միության ամենապայծառ անհատականությունները։ Գուլոյանն ստիպված էր տուրք տալ ժամանակին, Բերիայի ու նրա կամակատարների թելադրանքին, այլոց հետ նա ևս պայքարեց Աղասի Խանջյանի դեմ։
Սակայն ինքը՝ Գուլոյանը ևս չխուսափեց անձի պաշտամունքի գիլյոտինից[1]։ Դատապարտվել է 1938 թվականի ապրիլի 19-ին[2]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Ս. Տեր-Գաբրիելյանի մասին ՀՀ կառավարության կայքում
- ↑ «Сталинские списки: Армянская ССР»։ stalin.memo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 2
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Աբրահամ Գուլոյան | ՀԱՋՈՐԴՈՂ |
Սահակ Տեր-Գաբրիելյան | 1935, փետրվարի 10 - 1937, փետրվար | Սարգիս Համբարձումյան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 247)։ |