Սարգիս Համբարձումյան
Սարգիս Համբարձումյան (1870, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։ Ժողկոմխորհի նախագահ (1925–1928)։
Սարգիս Համբարձումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1944 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Հանրապետության վարչապետ և Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Երեխաներ | Ռուբեն Համբարձումյան |
Կենսագրական տվյալներԽմբագրել
Ծնվել է 1870 թվականին, Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1918 թվականին Շուշիի գրավումից հետո բանտարկվել է։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար։ Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները։ 1927 թվականին սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր։ Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները։ Ս. Համբարձումյանը պաշտոնավարել է մինչև 1928 թվականին։ Մահացել 1944 թվականին[1]։
Նախորդող Սարգիս Լուկաշին |
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Համբարձումյան 1925—1928 |
Հաջորդող Սահակ Տեր-Գաբրիելյան |