Աբու-լ-Աթահիա (748[1][2], Ayn al-Tamr, Ain Al-Tamur District, Karbala Governorate, Իրաք[2] - 826[1] կամ 828[1][2], Բաղդադ), ամբողջական անուն՝ արաբ․՝ إسماعيل بن القاسم العنزي‎‎, Իսմա'իլ իբն Կասիմ ալ-'Անազի, արաբ մուսուլման բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ Աբու Նուվասի և Բաշշար իբն Բուրդի հետ միասին։

Աբու ալ-Աթահիա
արաբ․՝ أبو العتاهية‎‎
Ծննդյան անունարաբ․՝ إسماعيل بن القاسم بن سويد العنزي‎‎
Ծնվել է748[1][2]
ԾննդավայրԱյին ալ-Թամար,
Օմայյան խալիֆայություն Օմայյան խալիֆայություն
Վախճանվել է826 (78–79 տարեկան) / 213 հիջրա
Վախճանի վայրԲաղդադ,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
ԺանրերԿասիդա

Ընդունված է նրան համարել զուհդիյաթ ժանրի հիմանդիր։ Զուհդիյաթ տերմինը (ճգնավոր, ինքնազսպում) միայն մասամբ է արտահայտում այս ժանրի բովանդակությունը։ Հաճույքներից զերծ մնալը զուհդիյաթում միայն չնչին տեղ է գրավում, այս ժանրին են վերագրվում նաև հոռետեսական խոհեր երկրայինի անցավորության, մարդկային կյանքի ունայնության մասին։

Աբու-լ-Աթահիայի կյանքը հանգիստ է անցել, ծնվել է Անբար քաղաքի մերձակայքում։ Նա աչքի է ընկել իր վաղ արտահայտված տաղանդով և կյանքի մեծ մասն ացկացրել Հարուն ալ-Ռաշիդ և Ալ-Ամին խալիֆաների արքունիքում՝որպես նրանց պալատական ձոներգու։ Կենսագիրները պատմում են նրա ողբերգական սիրո մասին խալիֆ ալ-Մահդիի ամենասիրելի կնոջ՝ Ուրբայի նկատմամբ։ Նրանք գտնում են, որ հենց սիրային անհաջողությունները պատճառ դարձան նրա մշտական հոռետեսության համար, որն արտահայտվում է նրա բանաստեղծություններում։ Նա և մի անգամ 100 մտրակի հարված է ստացել հայտնի պաշտոնյայի ծառայողուհուն գովերգելու համար։

Աբու-լ-Աթահիայի գործունեությունը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին շրջանում նա հանդես է գալիս հիմնականում որպես քնարերգու՝ընկղմված իր սիրային ապրումների արտահայտման մեջ։ Նրա սիրային բանաստեղծություններում շատ են երկխոսությունները և դրանք ունեն սիրային նամակի բնույթ։ Դրանք համեմատաբար թեթև են և պարզ։ Ստեղծագործության հաջորդ շրջանում նա արդեն հաստատվում է Հարուն ալ-Ռաշիդի արքունիքում։ Բանաստեղծի ողջ պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհեր։

Խոսելով աշխարհի վերջի և ճակատագրի դեմ մարդու անզորության մասին՝ պոետը հանգում է այն եզրակացության, որ եթե երկրային կյանքը միայն պատրանք է, ապա պետք է պատրաստվել հետագա կյանքին՝ հեռու մնալով երկրային հաճույքներից։ Նրա ստեղծագործության մաս է կազմում նրա հայտնի «Ուրջուզա»-ն։ Այն տարբեր աֆորիզմների և փիլիսոփայական բովանդակությամբ խրատական ասացվածքների հավաքածու է, որում դարձյալ արծարծվում է մարդկային ջանքերի անպտղությունն ու անխուսափելի մահվան թեման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 G. W. T. Abu-l-'Atahiya // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 79.

Գրականություն խմբագրել

  • Грамовский И. Ю., Избр. соч., т. 2, М.-Л., 1956
  • Фильштинский И.М., История арабской литературы

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։