Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Ռոսիայի փողոցում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013 թ. մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Օծման թվական | 2013 |
Հիմնական ամսաթվերը | 2006 |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետ | Արտակ Ղուլյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2006 |
Saint Hovhannes church of Abovyan Վիքիպահեստում |
Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։
Եկեղեցու հեղինակը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը։ Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները։ Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան) կատեգորիայում։ |