Աբշերոնի ազգային պարկ (ադրբ.՝ Abşeron Milli Parkı), ազգային պարկը հիմնադրվել է 2005 թվականին Ապշերոնյան պետական արգելոցի հիման վրա՝ Բաքվում։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 783 հեկտար (7.83 կմ²

Աբշերոնի ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու
Կոորդինատներ40°17′01″ հս․. լ. 50°21′34″ ավ. ե.HGЯO
Տարածք783 հա (7.83 կմ²)
Հիմնադրված է2005 թվականի փետրվարի 8
Քարտեզ
 Absheron National Park Վիքիպահեստում

Ստեղծման նպատակը խմբագրել

Ստեղծվել է տվյալ տարածքում գտնվող կենդանիների պահպանման համար, ինչպիսիք են ջեյրանները, կասպիական փոկերը և ջրային թռչունները։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Ցամաքում ապրում են ջեյրանները, շնագայլերը, աղվեսները, նապաստակները, գորշուկները, Կասպից ծովի ջրերում՝ փոկերը և ձկները, թռչուն արծաթափայլ որորը, թշշան կարապը, փարփարը, կռնչան բադը, սպիտակ մեծ տառեղը, ճահճային մկնաճուռակը և այլ թռչուններ։ Մի շարք կենդանիներ և թռչուններ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում և ապրում են Շիրվանի ազգային պարկում, հանդիպում են նաև Աբշերոնի ազգային պարկում։

Արտաքին հղումներ խմբագրել