Աբհա
Աբհա (արաբ․՝ أَبْهَا, ʾAbhā), քաղաք Սաուդյան Արաբիայում, Ասիր շրջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքի Ասիր լեռներում, Ասիր ազգային պարկի մոտ՝ ծովի մակարդակից 2270 մետր բարձրության վրա։ Մեղմ կլիման քաղաքը դարձնում է զբոսաշրջության հայտնի ուղություն սաուդցիների համար: Սաուդցիները քաղաքն անվանում են նաև «Լեռան հարսնացու»՝ ծովի մակարդակից վերև գտնվելու պատճառով:
Աբհա | |
---|---|
Տեսակ | մեծ քաղաք |
Երկիր | Սաուդյան Արաբիա |
Վարչատարածք | 'Asir Province? |
ԲԾՄ | 2400 ± 1 մետր |
Պատմություն
խմբագրելԱբհան Օսմանյան կայսրության իշխանության ներքո եղել է Ասիր Իբն Այդեի արքայազնի մայրաքաղաքը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[1]։ 1918 թվականին Ասիրի արքայազն Յահյա բեն Հասուն Ալ Այդեն՝ Իբն Այեդի թոռը, վերադարձել է իր գահակալությանը՝ ձեռք բերելով լիակատար անկախություն։ 1920 թվականին Նեջդի Իխվան ցեղերը, որոնք Սաուդյան Արաբիայի միավորման ժամանակ հավատարիմ էին Իբն Սաուդին, նվաճել են Ասիրը։
Շնորհիվ տարածաշրջանի մշակութային ժառանգության՝ Աբհան ունի բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր, ինչպիսիք են, օրինակ, ամրոցները: Բանի Շեհրը, Բանի Ամրը, Բալ Ահմարը, Բալ Ասմարը, Բալ Քարնը, Շումրանը և մի քանի այլ տեսարժան վայրեր պատկանում են «Ալ-Ազդին» և որոշ ունևոր ընտանիքների։ Մեր թվարկության երրորդ դարում՝ «Մարիբ ամբարտակի» երրորդ անգամ փլուզվելուց հետո, Ազդի ցեղերը գաղթել են։ Ալ-Նամասը, Բիլլասմարի շրջանը, Հավրա Բիլլասմար կենտրոնը, Խալեդը, Էյաա հովիտը, Աթնին Բիլլասմարը (որը մայրաքաղաքն է), Սուբուհ Բիլլահմարը, Ալ-Նիմասը, Թանոման, Ալ-Մաջարեդան, Բալ-Քարն կենտրոնը, Սաբթ Ալալյաան (Բիշահ, Վադի Բին Հաշբաալ) և մի քանի այլ հայտնի վայրեր պատկանում են Ասիրի շրջանին։
2015 թվականին մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են Աբհայում գտնվող մեծ մզկիթի վրա։ Սպանվածների մի մասը ոստիկաններ են եղել[2]։ Հետագայում եմենցի ահաբեկիչները հարձակվել են Աբհայի որոշ վայրերի՝ ներառյալ միջազգային օդանավակայանի վրա։
Տրանսպորտ
խմբագրել1979 թվականին ավարտվել է Ջիդդան Աբհային կապող ափամերձ ճանապարհի կառուցումը[1]։ Սաուդյան Արաբիայի հասարակական տրանսպորտի ընկերության (SAPTCO) ավտոկայանի տրանսպորտները շահագործվում են Աբհան Սաուդյան Արաբիայի այլ քաղաքներին կապող ուղղություններով:
Աբհայի միջազգային օդանավակայանը (արաբ․՝ مَطَار أَبْهَا, IATA: AHB, ICAO: OEAB) համարվում է Աբհայի գլխավոր օդանավակայանը։ Միջազգային օդանավակայանը թռիչքներ է ապահովում դեպի Եմեն (Սանաա), Եգիպտոս (Կահիրե), Կատար (Դոհա) և ԱՄԷ (Դուբայ, Շարժա), ինչպես նաև Սաուդյան Արաբիայի տարածքում: Հոլանդական նախագծով կառուցված Աբհայի օդանավակայանի շինարարական աշխատանքները սկսվել են 1975 թվականի կեսերին, իսկ 1977 թվականին իրականացվել են առաջին թռիչքները: Մինչ օդանավակայանի կառուցումը ներքին թռիչքները սպասարկում էր Խամիս Մուշեյթի մոտ գտնվող ռազմական օդանավակայանը՝ Ալի Միսֆեր Իբն Միսֆերի ղեկավարությամբ, որը Աբհայում 1945 թվականի ավիացիայի հիմնադիրն էր:
Տեսարժան վայրեր
խմբագրելԱբհա քաղաքը բաղկացած է չորս թաղամասերից։ Ամենամեծ թաղամասն ամրոց ունի։ Բլրի գագաթին գտնվող բերդերը քաղաքի բնորոշ հատկանիշն են համարվում[1]։ 1927 թվականին կառուցված Շադդա պալատն այժմ թանգարան է, որտեղ ցուցադրվում են տեղի բնակիչների ձեռագործ աշխատանքներ և կենցաղային իրեր: Աբհայի մյուս նշանավոր շենքերից են Աբհայի Մեծ մզկիթը, Ալ-Տահի ռեստորանը[3], Աբհա պալատ հյուրանոցը և Սադդ լճի կողքին գտնվող զվարճանքների այգին։ Վերջերս լճի վրա՝ քաղաքից 1,5 կմ (0,93 մղ) հարավ-արևմուտք կառուցվել է Նոր Աբհա հինգաստղանի հյուրանոցը[4]։ Սաուդյան Արաբիայի խոշոր օրաթերթի՝ «Ալ Վաթանի» գլխավոր գրասենյակը, ինչպես նաև հիմնական տպարանները նույնպես գտնվում են Աբհայում:
Մշակույթ
խմբագրելՍաուդյան Արաբիայի կառավարությունն Աբհան ներկայացրել է որպես զբոսաշրջային վայր: Քաղաքում միջոցառումներ են կազմակերպվում՝ այցելուներին քաղաքը և դրա շրջակայքը ներկայացնելու համար։ Քաղաքը հյուրընկալում է ամառային Աբհա փառատոնը, սպորտային միջոցառումներ, շոու ծրագրեր, ցուցահանդեսներ և երաժշտական համերգներ, բազմաթիվ գրողների և երգիչների։ Աբհայում նման ելույթներից մեկի ժամանակ արվեստագետ Թալալ Մադդան մահացել է հենց բեմի վրա[5]։
Սպորտ
խմբագրելՔաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբն «Աբհա ակումբն» է, որը ներկայումս խաղում է «Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայում»։ Այն Սաուդյան ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է համարվում[6]։ Նրանց տնային մարզադաշտը 25 000 հոգու համար է նախատեսված և սեփականատերը արքայազն Սուլթան բին Աբդուլ Ազիզն է։
Ուսումնական հաստատություններ
խմբագրելԱբհայում է գտնվում թագավոր Խալիդի համալսարանը: Այն հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է Իմամ Մուհամմեդ բեն Սաուդի Իսլամական ուսումնասիրությունների և Հարավի Սաուդ թագավորի համալսարանները: Համալսարան է ընդունվել մոտավորապես 85000 ուսանող:
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԱբհան Ասիրի հարավային շրջանում է գտնվում՝ ծովի մակարդակից մոտ 2270 մետր (7450 ֆուտ) բարձրության վրա: Աբհան տեղակայված է Ալ-Հիջազ լեռան գագաթի արևմտյան կողմում[1], Սաուդյան Արաբիայի ամենաբարձր գագաթի՝ Ջաբալ Սաուդայի մոտ։ Եթե Ասիր լեռնային շղթան դիտարկենք որպես Սարավատի մաս՝ բնապատկերը միայն կզիջի Սարավաթ լեռնային շղթային[7]։
Աբհայի կլիման տաք անապատային է (Կյոպպեն)։ Կլիմայի վրա ազդում է քաղաքի բարձր դիրքը: Քաղաքում եղանակը հիմնականում մեղմ է ողջ տարվա ընթացքում և ցածր արևային եղանակի ժամանակ նկատելիորեն ավելի է զովանում։ Տարվա ընթացքում Աբհայում հազվադեպ է պատահում, որ ջերմաստիճանը բարձրանա 35 °C-ից: Քաղաքում անձրևների տարեկան քանակը կազմում է միջինը 278 միլիմետր (11 դյույմ), ընդ որում տեղումների մեծ մասը տեղի է ունենում փետրվար-ապրիլ ամիսներին։ Երկրորդ կարճատև խոնավ ժամանակահատվածը համապատասխանում է հուլիս-օգոստոս ամիսներին, որը կապված է Անդորրության գոտու դեպի հյուսիս շարժման հետ: Աբհայի ոռոգման ջրի մոտ 11 տոկոսը ապահովում են անձրևաջրերը[8]։
Գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 40 °C 1983 թվականի օգոստոսի 25-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը եղել է 1983 թվականի դեկտեմբերի 29-ին՝ −2 °C[9][10]։
Աբհայի (1991–2020)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 27.4 (81.3) |
28.2 (82.8) |
29.9 (85.8) |
31.3 (88.3) |
34.1 (93.4) |
35.2 (95.4) |
35.4 (95.7) |
35.5 (95.9) |
34.0 (93.2) |
30.6 (87.1) |
27.9 (82.2) |
26.9 (80.4) |
35.5 (95.9) |
Միջին բարձր °C (°F) | 20.1 (68.2) |
21.8 (71.2) |
23.5 (74.3) |
25.9 (78.6) |
29.0 (84.2) |
31.4 (88.5) |
31.0 (87.8) |
30.7 (87.3) |
30.0 (86) |
26.4 (79.5) |
23.1 (73.6) |
21.1 (70) |
26.17 (79.1) |
Միջին օրական °C (°F) | 13.8 (56.8) |
15.4 (59.7) |
17.2 (63) |
19.3 (66.7) |
21.8 (71.2) |
24.0 (75.2) |
23.7 (74.7) |
23.0 (73.4) |
22.5 (72.5) |
19.1 (66.4) |
16.0 (60.8) |
14.3 (57.7) |
19.18 (66.51) |
Միջին ցածր °C (°F) | 8.1 (46.6) |
9.7 (49.5) |
11.7 (53.1) |
13.5 (56.3) |
15.4 (59.7) |
17.3 (63.1) |
17.8 (64) |
17.2 (63) |
15.6 (60.1) |
12.3 (54.1) |
9.7 (49.5) |
7.9 (46.2) |
13.02 (55.43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.0 (32) |
1.2 (34.2) |
3.0 (37.4) |
6.5 (43.7) |
7.0 (44.6) |
11.6 (52.9) |
9.3 (48.7) |
10.1 (50.2) |
10.2 (50.4) |
5.2 (41.4) |
1.4 (34.5) |
−2.0 (28.4) |
−2 (28.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 12.9 (0.508) |
12.3 (0.484) |
34.9 (1.374) |
39.0 (1.535) |
26.1 (1.028) |
8.4 (0.331) |
22.1 (0.87) |
25.9 (1.02) |
6.1 (0.24) |
4.3 (0.169) |
6.8 (0.268) |
2.0 (0.079) |
200.8 (7.906) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mn) | 1.4 | 0.9 | 1.9 | 4.7 | 3.8 | 1.7 | 3.5 | 4.1 | 1.0 | 0.7 | 1.0 | 0.5 | 25.3 |
% խոնավություն | 71 | 72 | 67 | 62 | 54 | 40 | 44 | 53 | 41 | 47 | 62 | 69 | 56.8 |
Միջին ամսական արևային ժամ | 266.6 | 265.6 | 294.5 | 282 | 288.3 | 276 | 232.5 | 238.7 | 273 | 291.4 | 273 | 266.6 | 3248,2 |
Միջին օրական արևային ժամ | 8.6 | 9.4 | 9.5 | 9.4 | 9.3 | 9.2 | 7.5 | 7.7 | 9.1 | 9.4 | 9.1 | 8.6 | 8.9 |
Աղբյուր #1: NCEI,[11] Jeddah Regional Climate Center[12] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity 1979-1993, sun 2001–2008)[13]Կաղապար:Efn-ur, Meteomanz(extremes since 2021)[14] |
Պատկերասրահ
խմբագրել-
Շենքեր` Ասիր լեռների ֆոնին
-
Գիշերային երթ
-
Աբհայի ամբարտակ
Էկոլոգիա
խմբագրելԳարֆ Ռայդա պահպանվող տարածքը հարուստ է կակտուսներով, ձիթենիներով և գիհիներով[15]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hoiberg, Dale H., ed. (2010). «Abhā». Encyclopædia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, Illinois: Encyclopædia Britannica Inc. էջ 30. ISBN 978-1-59339-837-8.
- ↑ «15 killed in bomb attack on Saudi police at mosque: Interior ministry». ABC News. 6 Օգոստոս 2015.
- ↑ Walker, Jenny; Butler, Stuart (1 Հոկտեմբեր 2010). Oman, UAE & Arabian Peninsula. Lonely Planet. էջ 336. ISBN 978-1-74179-145-7. Վերցված է 27 Օգոստոս 2012-ին.
- ↑ Ham, Anthony; Shams, Martha Brekhus; Madden, Andrew (15 Սեպտեմբեր 2004). Saudi Arabia. Lonely Planet. էջ 129. ISBN 978-1-74059-667-1. Վերցված է 27 Օգոստոս 2012-ին.
- ↑ Buchele, Nicholas (2009). Saudi Arabia Culture Smart. Kuperard.
- ↑ «نبذه عن النادي». Արխիվացված է օրիգինալից 2020-01-05-ին. Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ Robert D. Burrowes (2010). Historical Dictionary of Yemen. էջեր 5–340. ISBN 978-0-8108-5528-1.
- ↑ Mays, Larry (10 Ապրիլ 2009). Integrated Urban Water Management: Arid and Semi-Arid Regions: UNESCO-IHP. CRC Press. էջ 46. ISBN 978-0-415-45348-6. Վերցված է 27 Օգոստոս 2012-ին.
- ↑ «Abha, Saudi Arabia». Voodoo Skies. Վերցված է 24 Օգոստոս 2013-ին.
- ↑ «Abha guide». Saudi Business. Վերցված է 24 Օգոստոս 2013-ին.
- ↑ «World Meteorological Organization Climate Normals for 1991–2020: Abha-41112» (CSV). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2 August 2023-ին.
- ↑ «Climate Data for Saudi Arabia». Jeddah Regional Climate Center. Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին. Վերցված է October 24, 2015-ին.
- ↑ «Klimatafel von Abha / Saudi-Arabien» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է January 26, 2016-ին.
- ↑ «Abha - Weather data by months». meteomanz. Վերցված է 11 July 2024-ին.
- ↑ EL-HAWAGRY, MAGDI S.; DHAFER, HATHAL M. AL (2014-10-10). «Phthiria sharafi sp. nov., a new record of the subfamily Phthiriinae (Bombyliidae, Diptera) from Saudi Arabia». Zootaxa. Magnolia Press. 3872 (4): 387–392. doi:10.11646/zootaxa.3872.4.6. ISSN 1175-5334. PMID 25544092. S2CID 29010023.
Արտաքին հղումներ
խմբագրել- Աբհա travel guide from Wikivoyage
- Alhaider, Sirham (2018). LINGUISTIC LANDSCAPE: A CONTRASTIVE STUDY BETWEEN SOUK ALTHULATHA'AAND ASIR MALL IN ABHA CITY, SAUDI ARABIA (PDF). - PhD Thesis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհա» հոդվածին։ |