Աբենսբերգ

բնակավայր Գերմանիայում

Աբենսբերգ (գերմ. Abensberg), քաղաք Ստորին Բավարիայում՝ Կելհայմի շրջանում։

Քաղաք
Աբենսբերգ
Abensberg
Զինանշան

Աբենսբերգի տեսարանը
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԿելհայմ (շրջան)
Ներքին բաժանում7 ենթաշրջաններ
ՂեկավարՈւվե Բրանդլ
Առաջին հիշատակում1138
Մակերես60,28 կմ²
ԲԾՄ370 մ
Բնակչություն12732 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+49 9443
Փոստային ինդեքս93326
Փոստային դասիչ93326
Ավտոմոբիլային կոդKEH
Պաշտոնական կայքabensberg.de
Աբենսբերգ (Գերմանիա)##
Աբենսբերգ (Գերմանիա)
Աբենսբերգ (Բավարիա)##
Աբենսբերգ (Բավարիա)

Գտնվում է Դանուբ ի վտակներից մեկի՝ Աբենս-ի ափին, Ինգոլշտադ-Ռեգենսբուրգ երկաթուղային գծի վրա։ Հայտնի է իր հին ամրոցով, որ նախկինում եղել է Աբենսբերգի կոմսերի նստավայրը։

Քաղաքի մոտ հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի բնակության հետքեր։ Որոշ պատմաբանների կարծիքով Աբենսբերգը հինհռոմեական Abusina Castra-ն կամ Abusinum-ն է, քանի որ այնտեղ պահպանվել են հռոմեական ճամբարի հետքեր։ Բնակավայրի մասին ամենավաղ գրավոր հիշատակումը վերաբերում է 1138 թվականին։ Քաղաքի իրավունքներ է ստացել մոտ 1400 թվականին։ Ամրոցը ավերվել է Երեսնամյա պատերազմի ժամանակ։

1809 թվականին Աբենսբերգի մոտ Նապոլեոն Առաջինը ջախջախել է էրցդուքս Կարլիընդհանուր հրամանատարությամբ գործող ավտրիական բանակի ձախ թևը, որի հրամանատարները էրցդուքս Լյուդվիգն ու և գեներալ Հիլլերն էին։

Քաղաքը համարվում է ծնեբեկի և գայլուկի աճեցման կենտրոն։ Գործում են 3 մասնավոր գարեջրատներ։

Աբենսբերգում ծնվել է բավարացի պատմաբան Յոհան Գեորգ Թուրմայրը (Aventinus գրական կեղծանունով), ում պատվին 1861 թվականին կանգնեցվել է հուշարձան։

Ունի հանքային ջրերի վաննաներով առողջարան (1871 թվականից)։ Ռևմատիզմի և հոդատապի բուժման կենտրոն է։ Գործում է քաղաքային թանգարանը։

Ձյուդոիստների TSV «Աբենսբերգ» թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության բազմակի հաղթող է։

Արտաքին հղումներ

խմբագրել

http://www.abensberg.de/

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբենսբերգ» հոդվածին։