Աբդոլհոսեյն Նուշին

դերասան

Աբդոլհոսեյն Նուշին Մոհամադ (հուլիսի 12 1905, Մաշհադ, ապրիլի 25 1971, Մոսկվա), պարսիկ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1969

Աբդոլհոսեյն Նուշին
Ծնվել է1905 հուլիսի 12
ԾննդավայրՄաշհադ
Մահացել էապրիլի 25, 1971(1971-04-25) (տարիքը 65)
Մահվան վայրՌուսաստան, Մոսկվա
Քաղաքացիություն Իրան
Ազգությունպարսիկ
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և դրամատուրգ
Ամուսին(ներ)Լորետա Հայրապետյան

Ստեղծագործությունը

խմբագրել

Ավարտել է Թուլուղի (Ֆրանսիա) կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (1932), վերադարձել հայրենիք և Թեհրանի «Երիտասարդ Իրան» ակումբում սեփական թարգմանությամբ բեմադրել արտասահմանյան դրամատուրգների (Պանյոլի «Տոպազ»-են) և իր հեղինակած «Գիտակից կինը» ու «Մարիամ» պիեսները։ Ֆիրդուսու մահվան 1000-ամյակի կապակցությամբ, կոմպոզիտոր Մինբաշյանի հետ «Շահնամե» էպոսից բեմադրել է «Ռուստամ և Թահմինե», «Ռուստամ և Քեյղոբադ», «Զալ և Ռուդաբե» հատվածները, խաղացել Ռուստամի դերը։ 1936-1937 թվականներին եղել է Մոսկվայում կայացած թատերարվեստի փառատոնի պաշտոնական հյուրը։ 1937 թվականին Թեհրանում հիմնադրել է Իրանի անդրանիկ գեղարվեստաթատերական դպրոցը, մասնակցել «Ջամե Բար-բոդ» և «Թեհրան» թատրոնների ներկայացումներին, իր թարգմանությամբ բեմադրել Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Ջոնսոնի «Վոլպոնե» պիեսները։ Նուշինը օրգանապես միահյուսել է եվրոպական և պարսկական ավանդական միստերալ թատրոնի արտահայտչամիջոցները։ 1941 թվականին մի խումբ ընկերների հետ հիմնադրել է «Թուդե» կուսակցությունը, ընտրվել կենտկոմի անդամ և պաշտոնավարել մինչև կյանքի վերջը։ 1944 թվականին, Թեհրանում կազմակերպել է Իրանի առաջին ակադեմիական «Նոզադե ֆարհանգ» (գործել է մինչև 1945 թվականը), 1946 թվականին՝ «Ֆիրդուսի» թատրոնները, բեմադրել Ախունդովի «Լենք որանի խանության վեզիրը», Պրիստլիի «Քննիչը», իր թարգմանությամբ՝ Մետեռլինկի «Կապույտ թռչունը», Սարտրի «Լիզի Մաք-Քեյ», սեփական՝ «Լուսաբացի աքաղաղը» (փորձի ժամանակ ձերբակալվել է) պիեսները։ Թարգմանել է նաև Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Օթելլո», «Շատ աղմուկ ոչնչից» գործերը։ Հեղինակ է «Թատրոնի արվեստը» (1952) գրքերի, մի շարք պատմվածքների։ 1950 թվականին փախել է բանտից, անցել արտասահման, ուր շարունակել է գրական-հասարակական գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 405