Ալիս Աբգարիոս
Ալիս Յուհաննայի Աբգարիոս (1886, Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1952, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, սկաուտիզմի հիմնադիրը արաբական երկրներում[1]։
Ալիս Աբգարիոս | |
---|---|
Ծնվել է | 1886 |
Ծննդավայր | Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1952 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Լիբանան |
Կրթություն | Բեյրութի գերմանական վարժարան (1899) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Ծնողներ | հայր՝ Յուհաննա Աբգարիոս, մայր՝ Աֆիֆե Գանավաթի |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱլիս Աբգարիոսը ծնվել է 1886 թվականին, Բեյրութում, հայազգի գրող Յուհաննա Աբգարիոսի և արաբուհի Աֆիֆե Գանավաթիի ընտանիքում։ 1891-1899 թվականներին ուսանել է Բեյրութի գերմանական վարժարանում։ Կատարելապես տիրապետել է արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ 1900-1912 թվականներին ապրել է Կահիրեում, 1912-1914 թվականներին՝ Անգլիայում։ Լիբանանում ստեղծել է սկաուտական խմբեր, զբաղվել աղջիկների մարմնակրթական հարցերով։ 1917 թվականին հիմնել է իսլամական բարձրագույն Ահլիա դպրոցը, Դամասկոսի արաբական վարժարանը, Տրիպոլիի հույն ուղղափառների իգական վարժարանը։ 1923 թվականին նշանակվել է Լիբանանի և Սիրիայի սկաուտական ընդհանուր մարզպան[1]։
Աշխատություններ
խմբագրելԳրել է անգլերեն մի ծավալուն աշխատություն՝ սկաուտիզմի մասին, որը թարգմանվել է արաբերեն[1]։
Պարգևներ
խմբագրելՍտացել է «Գըրլ Գայդի գնդապետ և սկաուտապետ» պատվանունը, արժանացել Լիբանանի Արժանյաց շքանշանին։ Ողջ արաբական աշխարհը հիացմունքով է արտահայտվել նրա մասին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 14.